Մեր Մասին
Հայկական հանրագիտարան. հրատարակչություն
պետական ոչ առևտրային կազմակերպություն (ՊՈԱԿ)
Հայկական հանրագիտարան. հրատարակչությունը Հայկական հանրագիտարանի գլխավոր խմբագրության իրավահաջորդն է: Հիմնադրվել է 1967 թ-ին՝ ՀԽՍՀ Նախարարների խորհրդի որոշմամբ՝ ՀԽՍՀ ԳԱ նախագահությանը կից, որը հետագայում վերանվանվել է Հայկական հանրագիտարանի և տեղեկատու հանրագիտական գրականության գլխավոր խմբագրություն և տեղափոխվել ՀԽՍՀ կառավարությանն առընթեր հրատարակչությունների ու պոլիգրաֆիայի պետական կոմիտեի համակարգ:
Հրատարակչությունը ՊՈԱԿ-ի կարգավիճակում է 2003 թ-ից:
2005 թ. փետրվարին ՀՀ Կառավարության մեկ այլ որոշմամբ հրատարակչությունը կրկին տեղափոխվել է ՀՀ ԳԱԱ համակարգ և տեղավորված է Գրիգոր Լուսավորչի 15 հասցեում գտնվող ակադեմիական մասնաշենքում:
1974–2008 թթ-ին Հայկական հանրագիտարան. հրատարակչությունը հրատարակել է համապարփակ, ճյուղային, մանկական հանրագիտարանների, տեղեկատու բառարանների 36 հատոր՝ շուրջ 3 մլն ընդհանուր տպաքանակով: Առանձնահատուկ կարևորություն ունի «Հայկական սովետական հանրագիտարանը» (12+1 հատորով), որը տպագրվել է 1974–88 թթ-ին՝ 100 հզ. տպաքանակով: Մյուս հրատարակությունների մասին տե՜ս ստորև:
Ներկայումս հաստատությունը շարունակում է իր գործունեությունը. հրատարակել և հրատարակության է պատրաստում թեմատիկ և համապարփակ բնույթի հանրագիտարաններ:
Հայկական հանրագիտարանի գլխավոր խմբագիրներ են եղել Վիկտոր Համբարձումյանը (1974), Աբել Սիմոնյանը (1974–79), Մակիչ Արզումանյանը (1979–88), Կոստանդին Խուդավերդյանը (1988–99) և Հովհաննես Այվազյանը (1999 թ-ից):
Հայկական հանրագիտարանի հրատարակությունները կարող
եք ձեռք բերել այցելելով մեր գրասենյակ
(
ք. Երևան, Գրիգոր Լուսավորչի փողոց 15, 4-րդ հարկ, հ
եռախոս՝ (բջջ. 093225263) 524341, 521350,
Էլ-փոստի հասցեն՝ encyclop@sci.am Ֆաքս՝ 524341) կամ www.onlinearmenianstore.com կայքից:
Մեր հրատարակությունները
«Հայկական համառոտ հանրագիտարան»
4 հատորով
![]() |
Հայագիտական ուղղվածության համապարփակ հանրագիտարան է: Պարունակում է շուրջ 13 հազար հոդված, ունի հարուստ պատկերազարդում: 1-ին հատորը լույս է տեսել 1990 թ., 2-րդը՝ 1996 թ., 3-րդը՝ 1999 թ., 4-րդը՝ 2003թ.:
Հատորներում համառոտ ներկայացված են`
- հայ ժողովրդի պատմությունը վաղնջական ժամանակներից մինչև մեր օրերը,
- Հայաստանի և Հայկական լեռնաշխարհի բնությունն ու բնական
հարստությունները,
- ժողովրդագրությունը,
- պատմական կարևոր իրադարձությունները,
- գիտության, արվեստի ու մշակույթի նվաճումները,
- հանրահայտ դեմքերի, գիտնականների, արվեստագետների
կենսագրությունները:
«Հայկական հարց»
Հայերեն, լրացված և թարմացված, լույս է տեսել 1996 թ. (ռուսերեն՝ 1990 թ.):
![]() |
Հայկական հարցի ծագման, զարգացման, Թուրքիայում Հայոց ցեղասպանության, այդ խնդիրներին առնչվող իրադարձությունների, անձանց և նահատակների մասին թեմատիկ հանրագիտարան է:
ԸՆՏԱՆԵԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ. ՄԱՏԵՆԱՇԱՐ
Գիրք 1-ին
«Տնային տնտեսության հանրագիտարան» Լույս է տեսել 1997 թ.:
![]() |
Հանրագիտարանը լավ խորհրդատու և բազմաբովանդակ օգնական է տանը, կենցաղում, այգեգործական հողամասում, հանգստի վայրում և այլուր:
Գիրք 2-րդ «Հանրամատչելի բժշկական հանրագիտարան»
Լույս է տեսել 2001 թ.:
![]() |
Գիրք 3-րդ
«Հայաստանի բնաշխարհ» Լույս է տեսել 2006 թ.:
![]() |
Հանրագիտարանը Հայաստանի և Հայկական լեռնաշխարհի լեռնագրության, ջրագրության, հողերի, կլիմայի, բուսական ու կենդանական աշխարհների, բնապահպանական ու էկոլոգիական խնդիրների մասին է:
Շատ օգտակար ձեռնարկ է հայրենի բնաշխարհն իրապես ճանաչելու և պահպանելու համար:
«Քրիստոնյա Հայաստան» Լույս է տեսել 2002 թ.:
![]() |
Հանրագիտարանը նվիրված է քրիստոնեությունը Հայաստանում պետական կրոն հռչակելու 1700-ամյակին: Ներկայացնում է Հայաստանյայց առաքելական եկեղեցու դերը հայ ժողովրդի պատմության մեջ, Հայաստանի տեղը քրիստոնյա աշխարհում, հայ ժողովրդի ավանդը քրիստոնեական քաղաքակրթության զարգացման գործում, ինչպես նաև Հայ եկեղեցու ծեսերը, ավանդույթները, տոները և այլն:
«Հայ Սփյուռք» Լույս է տեսել 2003 թ.:
![]() |
Հանրագիտարանն աշխարհի շուրջ 70 երկրների հայկական համայնքների մասին է. համայնքի ձևավորման և զարգացման պատմությունը՝ եկեղեցի, դպրոց, մամուլ, հասարակական-քաղաքական կյանք և այլն: Հիշատակվում են նաև համայնքի այն նշանավոր գործիչները, ովքեր զգալի ջանքեր են գործադրել համայնքային կյանքը կազմակերպելու համար:
«Ղարաբաղյան ազատագրական պատերազմ. 1988-94»
Լույս է տեսել 2005 թ.:
![]() |
Հանրագիտարանը հայ ժողովրդի հերոսական պայքարի նախադեպը չունեցող պատմությունն է. համաժողովրդական ընդվզում, երկրապահ կամավորական ջոկատներ, բանակային առաջին կազմավորումներ, ռազմական գործողություններ, ազատամարտիկներ ու ռազմական գործիչներ, հաջողություններ ու կորուստներ: Այդ ամենի արդյունքում հռչակվել է անկախ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը և ապահովվել երկրի հուսալի պաշտպանությունը:
«Ով ով է. Հայեր» 2 հատորով
1-ին հատորը լույս է տեսել 2005 թ., 2-րդը՝ 2007 թ.:
![]() |
Կենսագրական հանրագիտարանը ներկայացնում է բոլոր ժամանակների հայ երևելի անձանց կենսագրությունները: 1-ին հատորն ընդգրկում է Աբալյան-Ղուշչյան, 2-րդը՝ Ճաղարյան-Ֆրիկ (նաև հավելված) այբբենական միջակայքի անձնանունները:
«Դպրոցական մեծ հանրագիտարան» Գիրք I, հատոր 1, 2
Լույս են տեսել 2008 թ.:
![]() |
![]() |
Գիրք II, հատոր 1, 2
![]() |
![]() |













