Այբուբեն
"/*--99999s3Ճ
-099999s3Մ
-099999ԱՅ
/*--*99999ԲՆ
/*--*99999ԳՇ
099999ԴՈ
099999ԵՈու
099999ԶՉ
099999ԷՊ
099999ԸՋ
199999ԹՌ
199999ԺՍ
9999 99999ԻՎ
and 9999/99999ԼՏ
and 9999999999ԽՐ
and(9999999999ԾՑ
and(9999999999ԿՓ
" and9999999999ՀՔ
" and9999999999ՁՕ
"/*--99999conveՂՖ
Արագ Որոնում



Հայաստանի Սարիգյուղի հանքավայրի ագաթներից
Ագաթը միներալ է, նուրբ շերտավոր քաղկեդոնի տեսակ: Լինում է տարբեր գույների և երանգների զուգահեռ նուրբ գծաշերտերով, նախշերով ու ցանցով, գետաքարերի, խողովակաձև մարմինների երակների ձևով: Կարծրությունը միներոլոգիական սանդղակով 6–6,5 է: Առաջանում է հրաբխային ապարներում: Կիսաթանկարժեք քար է, օգտագործվում է տեխնիկայում և ակնագործության մեջ: 
Հայաստանում հայտնի է Սարիգյուղի ագաթի հանքավայրը: Արտաշատ, Կարմիր բլուր, Լճաշեն և այլ հնավայրերից հայտնաբերվել են մ.թ.ա. III–I հազարամյակներին վերագրվող ագաթե զարդեր: