Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Պետական կարգը՝ 
հանրապետություն 
Մայրաքաղաքը՝
Ալժիր
Տարածքը՝
2460 հզ. կմ
Բնակչությունը՝
31,4 մլն 
Պետական լեզուները՝ 
արաբերեն, բերբերերեն, 
ֆրանսերեն
Դրամական միավորը՝
 դինար
Մայրաքաղաք Ալժիրը
Ալժիրի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետություն
Ալժիրը Աֆրիկա մայրցամաքի մեծությամբ երկրորդ երկիրն է: Զբաղեցնում է Միջերկրական ծովից (հյուսիսում) մինչև Սահարայի վիթխարի հրաշեկ անապատի բուն կենտրոնը (հարավում) ընկած տարածքը: Ծովափը բարձր է, ժայռոտ:
Հյուսիսային Ալժիրի լեռնալանջերը, բլուրներն ու հովիտները ծածկված են խաղողի այգիներով ու մրգատու ծառերով. այստեղ մշակում են նարինջ, կիտրոն, ձիթապտուղ, թուզ: Դաշտերում աճեցնում են հացահատիկային բույսեր, ինչպես նաև կարտոֆիլ և այլ բանջարեղեն: Անտառները հազվադեպ են. պահպանվել են միայն լեռներում:
Դեռևս հարյուր տարի առաջ Ալժիրի հյուսիսային շրջաններում արածում էին այծեղջյուրները և վիթերը, ազատ շրջում էին ջայլամներն ու նույնիսկ առյուծները: Այժմ նրանք գրեթե ոչնչացված են: Անտառածածկ լեռներում, գետամերձ մացառուտներում հանդիպում են վայրի խոզեր, աղվեսներ ու ճագարներ, քարքարոտ վայրերում՝ թունավոր օձեր:
Ատլասի լեռներից հարավ սկսվում են անծայրածիր բլրավետ տափաստանները, որոնց այս ու այն կողմից հատում են ուեդները (ժամանակավոր հոսքերի չոր հուները): Տափաստանային բուսականությամբ ծածկված լանջերին արածում են ոչխարների ու այծերի մեծ հոտեր:
Ավելի հարավ տափաստաններին փոխարինում է քարքարոտ, ապա՝ ավազային Սահարա անապատը: Այստեղ մարդիկ ապրում են միայն օազիսներում՝ այն վայրերում, որտեղ ավազների տակից բխում է կենարար ջուրը, աճում են արմավենիները, որոնք մարդուն պաշտպանում են խիստ շոգից ու ավազամրրիկներից: Եվ միայն քոչվոր բեդվիններն են իրենց ուղտերով թափառական կյանք վարում այդ ավազուտներում:
Բայց Սահարան այսօր ապրում է նոր կյանքով: Անապատներում կառուցվում են ճանապարհներ, բնակավայրեր: Մարդիկ ավազների տակ հայտնաբերել են Ալժիրի հիմնական հարստությունները՝ նավթն ու գազը: Դրանք արդյունահանվում են և խոր հորատանցքերով ու խողովակաշարերով մղվում Միջերկրական ծովին մոտ գտնվող գործարանները, իսկ ստորջրյա խողովակաշարերով՝ Միջերկրական ծովով՝ դեպի Եվրոպա: Հայտնաբերվել և արդյունահանվում են նաև երկաթ, պղինձ, կապար, ցինկ, սնդիկ, ֆոսֆորիտներ: Զարգացած են մետաղամշակման, նավթավերամշակման, քիմիական, ցեմենտի արտադրության, սննդի, տեքստիլ արդյունաբերության ճյուղերը: Տնտեսական մեծ նշանակություն ունեն խցանակաղնին (խցանի հումքի քանակով աշխարհում գրավում է երրորդ տեղը) և փետրախոտը (առաջին տեղն աշխարհում), որից պատրաստում են լավագույն տեսակի թուղթ, թաղանթանյութ, հյուսկեն իրեր: Ալժիրն արտահանում է նավթ, հեղուկ գազ, գինի, ցիտրուսներ, երկաթի հանքաքար, խցան և այլն: Ներմուծում է մեքենաներ ու սարքավորումներ, սննդամթերք և այլ ապրանքներ:
Մարդիկ  բնակվել են ծովափի և այն պատնեշող Ատլասի լեռների միջև ընկած նեղ հողաշերտում:
Ալժիրը 130 տարի եղել է ֆրանսիական գաղութ, և միայն 1962 թ-ի սեպտեմբերի 25-ին է հռչակվել Ալժիրի անկախությունը:
Երկրի բնակիչներն արաբները (81,5%) և բերբերներն (17,9%) են: Բերբերներն ապրում են լեռներում ու Սահարայի օազիսներում և պահել են իրենց լեզուն՝ բերբերերենը: Մնացած բնակչությունը հիմնականում խոսում է արաբերենի ալժիրյան բարբառով:
Ծովափնյա քաղաքներն ու բնակավայրերը թաղված են արմավենիների և ծաղկավետ թփուտների մեջ: Դրանցից շատերը կառուցված են հին հռոմեական, իսպանական ու թուրքական երբեմնի բնակավայրերի տեղերում:
Միջերկրականի ափերին ու նրանից ոչ հեռու գտնվում են խոշոր քաղաքներ Ալժիրը, Օրանը, Աննաբան, Թլեմսենը, Սեթիֆը, Կոնստանտինան:
Ալժիրցիների ապրելակերպում և մշակույթի մեջ յուրօրինակ կերպով զուգակցվում են ավանդույթներն ու արդիականությունը: Քոչվորների (ինչպես արաբ, այնպես էլ բերբեր) կացարանները սև բրդե կտորով ծածկված չադր-վրաններն են, ինչպես Հյուսիսային Աֆրիկայի մյուս քոչվորներինը: Քաղաքային բնակարանները կառուցվում են քարից, աղյուսից կամ կավից: Պատուհաններն ու դռները նայում են ներքին բակին, որը շրջափակված է բարձր պատերով: Բակերում աճում են մրգատու ծառեր ու ծաղիկներ: Քաղաքային նոր տները հիմնականում բազմահարկ են:
Գյուղաբնակները կրում են ազգային տարազ: Կանայք գլխածածկ են, հագնում են լայն տաբատ ու վերնաշապիկ: Տղամարդիկ հաճախ ազգային հագուստը զուգակցում են եվրոպականի հետ: Քաղաքներում տղամարդկանց մեծ մասը կրում է եվրոպական հագուստ: Մեծահասակները երբեմն դնում են կարմիր ֆես (թասակ): Քաղաքաբնակ կանայք մեծ մասամբ կրում են սպիտակ ծածկոց և գլխաշոր: Ալժիրցիների ամենասիրած ըմպելիքները սուրճն ու թեյն են: