Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Բաժբեուկ-Մելիքյան Ալեքսանդր
1891 թ., Թիֆլիս 
1966 թ., Թբիլիսի

«Ինքնադիմանկար»
(1935 թ.)
Ա. Բաժբեուկ-Մելիքյան. 
«Վիոլայի դիմանկարը»  (1961 թ.)
«Մի խումբ կանայք հայելիով» (1941 թ.)
ՎԽՍՀ վաստակավոր նկարիչ Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյանի առանձնահատուկ գեղարվեստականությամբ և ինքնատիպ ոճով ստեղծած դիմանկարներն ու բնանկարները նոր շունչ են 
հաղորդել հայկական գեղանկարչությանը:

Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյանը 1906–10 թթ-ին սովորել է Թիֆլիսի Գեղեցիկ արվեստները խրախուսող կովկասյան ընկերության գեղանկարչության և քանդակագործության դպրոցում, 1911–12 թթ-ին՝ Սանկտ Պետերբուրգի Գեղարվեստի ակադեմիայում: 1922–29 թթ-ին Թիֆլիսում  դասավանդել է Մոսե Թոիձեի գեղարվեստական ստուդիայում, 1929–38 թթ-ին՝ Գեղարվեստի ակադեմիայում: 
Նկարիչն ստեղծել է գունածածկույթի հստակ մշակումով աչքի ընկնող փոքրածավալ գեղանկարչական կտավներ: Նրա վաղ շրջանի գործերին՝ «Երեք կին», «Տեսողական պատրանք», «Հրաձգարան», «Փողոցային ֆոկուսնիկ», բնորոշ են մուգ գույների կոլորիտը և նուրբ ձևերը: 
1930-ական թվականներին Բաժբեուկ-Մելիքյանն ուսումնասիրել է դասական գեղանկարիչների գործերը, հրաժարվել ժամանակակից ձևերից՝ աստիճանաբար երանգապնակը հարստացնելով լույսով, գույնով: Նրա «Բակ Պեսկիում», «Ջրաղաց Օրթաճալայում», «Լավինիան իսպանական գլխարկով», «Մերկ Լիդան» նկարներում իշխում են վարդագույնը, բաց կանաչավունը, դեղինը, վառ կարմիրը: 1940-ական թվականներին ավելի են պայծառացել նկարչի գույները՝ հասնելով ոսկեգույնին մոտեցող շողշողուն գունաշարի՝ «Մերկ կին», «Ձեռնածու կին», «Ձեռքերը բարձրացրած Լիդան» և այլն: 1950-ական թվականներին Բաժբեուկ-Մելիքյանի նկարների գուներանգը դարձել է նյութական ու կենսալից՝ «Ճոճ», «Աճպարարուհին», «Քրդական պար»: Ուշագրավ են նաև նրա հայաստանյան բնանկարները՝ «Տանիքի վրա», «Զանգեզուր» և այլն:
Բաժբեուկ-Մելիքյանի ստեղծագործության մեջ առանձնանում են կանանց դիմանկարները՝ «Նազելի Տերյան», «Լավինիա», «Կիռա Գոգաշվիլի», նաև կանանց ֆիգուրներով կոմպոզիցիաները՝ «Լողացող կանայք», «Լողորդուհիներ», «Կրկեսի արտիստների խումբը», որոնք աչքի են ընկնում բնորդի հուզաշխարհի անմիջական ընկալումով, անհատական գծերի շեշտադրմամբ, հյութեղ երփնագրով: Նկարչի գործերը պահվում են Վրաստանի կերպարվեստի թանգարանում, Հայաստանի ազգային պատկերասրահում, անհատական հավաքածուներում: