Այբուբեն
" and9999999999ԸՉ
"/*--9999999999ԹՊ
"/*--9999999999ԺՋ
-09999999999ԻՌ
-09999999999ԼՍ
/*--*9999999999ԽՎ
/*--*9999999999ԾՏ
099999conveԿՐ
099999s3ՀՑ
099999s3ՁՈւ
099999ԱՂՓ
099999ԲՃՔ
and 199999ԳՄՕ
and 199999ԴՅՖ
and(9999 99999ԵՆ
and(9999/99999ԶՇ
" and9999999999ԷՈ
Արագ Որոնում


Տեսարան Էդգար Հովհաննիսյանի «Անտունի» բալետի բեմադրությունից (1969 թ., Երևանի օպերայի և բալետի թատրոն)
Բալետը բեմական արվեստի տեսակ է՝ ներկայացում, որի 
բովանդակությունն արտահայտվում է պարային-երաժշտական կերպարների միջոցով:

«Բալետը» ֆրանսերեն է. նշանակում է պարել: Բալետային ներկայացման սյուժեի՝ լիբրետոյի հիման վրա ստեղծվում է երաժշտությունը, ապա՝ պարը, մնջախաղը, դեկորներն ու զգեստները: Բալետը՝ որպես ինքնուրույն արվեստ,  ձևավորվել է XVIII դարում Անգլիայում, Ավստրիայում, ապա` նաև Ֆրանսիայում: Ռուսաստանում բալետային ներկայացումներ բեմադրվել են 1730-ական թվականների կեսից: 
Ժամանակակից բալետն օգտագործում է ռիթմապլաստիկ, մոդեռն պարեր և ազատ պլաստիկա: Բալետի ժանրեր են քնարականը, էպիկականը, դրամատիկականը, կատակերգականը և այլն: Հանրաճանաչ են բալետմայստերներ Ժան Ժորժ Նովերը, Ժյուլ Ժոզեֆ Պերրոն, Սալվատորե Վիգանոն, Մարիուս Պետիպան, Միխայիլ Ֆոկինը, Սերգեյ Դյագիլևը, Յուրի Գրիգորովիչը, պարողներ Մարիա Տալյոնին, Այսեդորա Դունկանը, Աննա Պավլովան, Գալինա Ուլանովան, Մայա Պլիսեցկայան, Եկատերինա Մաքսիմովան, Ռուդոլֆ Նուրիևը, Վլադիմիր Վասիլևը և ուրիշներ:
Հայաստանում պրոֆեսիոնալ բալետային արվեստը սկզբնավորվել է 1920-ական թվականներից: 1924 թ-ին Վահրամ Արիստակեսյանը Երևանում հիմնել է պարարվեստի ստուդիա, որտեղ սովորողների ուժերով 1926 թ-ին ներկայացրել է Հայաստանում առաջին բալետային բեմադրությունը՝ Լեո Դելիբի «Կոպելիան»: 1933 թ-ին Վլադիմիր Պրեսնյակովը Երևանի նորաբաց օպերայի և բալետի թատրոնում ստեղծել է բալետային խումբ, որն առաջին անգամ հանդես է եկել Ալեքսանդր Սպենդիարյանի «Ալմաստ» օպերայում: 
1939 թ-ին Արամ Խաչատրյանը գրել է ազգային առաջին բալետը՝ «Երջանկությունը»: Այնուհետև բեմադրվել են բազմաթիվ ազգային բալետներ՝ «Խանդութ» (ըստ Ա. Սպենդիարյանի երաժշտության), Ա. Խաչատրյանի «Գայանե», «Սպարտակ», «Դիմակահանդես», Գրիգոր Եղիազարյանի «Սևան», «Անուրջների լիճը», Էդգար Հովհաննիսյանի «Մարմար», «Անտունի», Գրիգոր Հախինյանի «Ախթամար», «Ուռենի», Էմիլ Արիստակեսյանի «Պրոմեթևս», Կոնստանտին Օրբելյանի «Անմահություն» և այլն: Ազգային բալետն օգտվում է դասական և հայկական ժողովրդական պարարվեստների ավանդույթներից: 
Հայկական բալետի զարգացմանը իրենց բեմադրություններով նպաստել են բալետմայստերներ Իլյա Արբատովը (Յաղուբյան), Եվգենի Չանգան, Մաքսիմ Մարտիրոսյանը, Զարեհ Մուրադյանը, պարողներ Վանուշ Խանամիրյանը, Վիլեն Գալստյանը, Ռուդոլֆ Խառատյանը, Էլվիրա Մնացականյանը, Բելլա Հովնանյանը, Թերեզա Գրիգորյանը և ուրիշներ:
Վրաստանի պետական բալետի հյուրախաղերը 
Երևանում (2009 թ., մարտ)
Տեսարան Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետի բեմադրությունից (1971 թ., Երևանի օպերայի և բալետի թատրոն)










   «Բալետը» առաջին անգամ որպես տերմին օգտագործվել է XVI դարի 2-րդ կեսին Ֆրանսիայում: