Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Բայրոն 
Ջորջ Նոել Գորդոն
1788 թ., Լոնդոն
1824 թ., ք. Միսսոլունգ, Հունաստան (սիրտն ամփոփված է Միսսոլունգում, մարմինը` ծննդավայրում)
«Ջորջ Բայրոնի այցը Սբ Ղազար կղզի» (գործ` Հովհ. Այվազովսկու, 1899թ.)
Անգլիացի բանաստեղծ Ջորջ Բայրոնը XIX դարի ամենանշանավոր ստեղծագործողներից է: Նրա սկզբնավորած գրական-բանաստեղծական ուղղությունը նշանակալիորեն ազդել է տարբեր լեզուներով ստեղծագործող բազմաթիվ բանաստեղծների վրա: 

Ջորջ Բայրոնը ծնվել է ազնվականի ընտանիքում: 18 տարեկանում ստացել է լորդի տիտղոս, 21-ում դարձել Անգլիայի խորհրդարանի Լորդերի պալատի անդամ: Որոշ ժամանակ սովորել է Քեմբրիջի համալսարանում: «Պարապության ժամեր» բանաստեղծությունների առաջին ժողովածուն հրատարակել է 1807 թ-ին, սակայն ճանաչվել է «Չայլդ Հարոլդի ուխտագնացությունը» պոեմով: Պոեմի հերոսը խոր ցավով ու հիասթափությամբ հեռանում է հայրենիքից, ճամփորդում Իտալիայում, Իսպանիայում, Հունաստանում, Ալբանիայում: Բայրոնը նկարագրել է այդ երկրների բարքերը, բնությունը, ժողովրդի ծանր կացությունը օտար լծի տակ, խոսել ազնվականության բարոյական անկման, եվրոպական քաղաքական կարգերի անկատարության և ազգային-ազատագրական շարժման մասին: Նա հորդորել է ժողովուրդներին չհանդուրժել օտարի լուծը և պայքարել ազատության համար: Անհատի ճակատագրի ողբերգականությունն է արտահայտված Բայրոնի արևելյան պոեմներում՝ «Գյավուր», «Ծովահենը», «Լարա», «Կորնթոսի պաշարումը»:
1816 թ-ին Բայրոնն ընդմիշտ հեռացել է Անգլիայից. ապրել է Շվեյցարիայում և Իտալիայում: Նույն թվականի աշնանը հաստատվել է Վենետիկում, որտեղ ծանոթացել է Մխիթարյան միաբանության գործիչների հետ. հայոց լեզու և պատմություն ուսումնասիրելու նպատակով կանոնավոր այցելել է Սբ Ղազար կղզի: Նրան ուսուցանել է ականավոր գիտնական, բառարանագիր և թարգմանիչ Հարություն Ավգերյանը: Բայրոնը նրա հետ հրատարակել է անգլերեն-հայերեն և հայերեն-անգլերեն քերականության դասագրքերը, որտեղ նմուշներ է զետեղել հայ հին և միջնադարյան գրականությունից, օգնել է անգլերեն-հայերեն բառարանի ստեղծմանը, գրել իր նշանավոր առաջաբանը, որտեղ արծարծել է հայ ժողովրդին թուրքական ու պարսկական լծից ազատագրելու խնդիրները: Հայերենից անգլերեն է թարգմանել երկու թուղթ Նոր կտակարանից, երկու գլուխ՝ Մովսես Խորենացու «Հայոց պատմությունից», հատվածներ՝ Ներսես Լամբրոնացու «Ճարտասանությունից», Աստվածաշնչի այն մասերը, որոնք պակասել են անգլերեն թարգմանության մեջ:
1816–20 թթ-ին գրել է մի շարք պոեմներ, դրամա, վեպ: «Շիլիոնի կալանավորը» պոեմում փառաբանել է ազատությունն ու հանրապետական հայացքների տեր հերոսի քաղաքացիական առաքինությունները: «Մանֆրեդ» պոեմում կյանքից հուսախաբ հերոսը տենչում է հավիտենական մոռացություն և հեռանում է Ալպեր՝ մահ որոնելու: «Կայեն» պոեմի հերոսը նույնպես դժգոհ է կյանքից, մարդկանցից և աշխարհից, սակայն, ի տարբերություն Մանֆրեդի, ձգտում է ճանաչել իսկական կյանքը, պարզել չարիքի պատճառը: «Դոն Ժուան» չափածո վեպում Բայրոնն արտացոլել է XIX դարասկզբի հեղափոխական, ազատասիրական շարժումները, քննադատել Եվրոպայում և Արևելքի երկրներում իշխող կարգերը, սպանիչ ծաղրի ենթարկել թուրքական իշխանությանը:
1823 թ-ին, մինչ Հունաստան մեկնելը, կրկին այցելել է Սբ Ղազար կղզի, հրաժեշտ տվել իր հայ բարեկամներին: Հունաստանում մասնակցել է հակաթուրքական ապստամբությանը, ստանձնել ապստամբ գնդերից մեկի հրամանատարությունը, սակայն 1824 թ-ի ապրիլին հիվանդացել է տենդախտով և մահացել:
Բայրոնի ստեղծագործությունն ազդել է Ղևոնդ Ալիշանի, Սմբատ Շահազիզի, Հովհաննես Թումանյանի, Ռուբեն Որբերյանի և ուրիշների պոեզիայի վրա: 
Բայրոնի անունով են կոչվել Գյումրիում երկրաշարժից հետո անգլիացիների կառուցած դպրոցը, փողոցներ՝ Երևանում և հանրապետության այլ քաղաքներում: 

   Բայրոնը եղել է Վենետիկի Մխիթարյան միաբանությունում,  սովորել է հայերեն և ծանոթացել հայ մշակույթին: Նա Հայաստանի մասին ասել է.
   «Ինչպիսին էլ եղած լինի հայերի ճակատագիրը, իսկ դա անցյալում դառն է եղել, ինչպիսին էլ լինի նա ապագայում, նրանց երկիրը հավետ պիտի մնա որպես աշխարհի ամենահետաքըրքիր երկրներից մեկը»:
   «Եթե Անգլիային պատկանում է բանաստեղծի մարմինը, իսկ Հունաստանին՝ նրա սիրտը, ապա իր հոգու մի մասը դուք՝ հայերդ եք ժառանգում, թերևս ազնվագույնը, քանզի ձեզ են մնում բանաստեղծի խաղաղությունն ու մտերիմ սերը...»:
Չ. Գամմել,
անգլիացի բանաստեղծ