Այբուբեն
and(9999/99999ԶՇ
" and9999999999ԷՈ
" and9999999999ԸՉ
"/*--9999999999ԹՊ
"/*--9999999999ԺՋ
-09999999999ԻՌ
-09999999999ԼՍ
/*--*9999999999ԽՎ
/*--*9999999999ԾՏ
099999conveԿՐ
099999s3ՀՑ
099999s3ՁՈւ
099999ԱՂՓ
099999ԲՃՔ
and 199999ԳՄՕ
and 199999ԴՅՖ
and(9999 99999ԵՆ
Արագ Որոնում


Բառախաղը բառի մի նշանակությունը մյուսի փոխարեն կամ նույնանիշ բառերից մեկը մյուսի փոխարեն գործածելն է:
Բառախաղը հիմնված է հնչյունանմանության և նույն բառի բազմիմաստության վրա:

Բառախաղով զբաղվելու համար պետք է ընտրել այնպիսի բառեր, որոնց վերադասավորումով կարելի է նոր բառեր կազմել. օրինակ՝ սրահ–հարս, սնար–սանր, դրամ–մարդ, ագռավ–գավառ, վտակ– կտավ, ծառա–առած, շուն–նուշ, կամ որևէ բառի բոլոր տառերը մեկ անգամ գործածելով՝ կազմել նոր բառեր, օրինակ՝ ատամնաբուժական–ատամ, մատ, բուժակ, բաժակ, ժամ, մական և այլն:
«Բառախաղ» բառը գեղարվեստական գրականության մեջ օգտագործվում է որպես բառերի կապակցության ձև, արտահայտչամիջոց, նաև հանգի տեսակ, օրինակ՝
– Մոզին ուզում ե՞ս:
– Ե՛ս ...
– Քանի՞ մանեթ կըտաս:
– Տա՛ս...
– Հիմի կըտա՞ս, թե չէ:
– Չէ՛ ...
– Դե էգուց կըգամ, որտեղից որ է՝ ճարի:
– Արի՛...
Հովհ. Թումանյան
Բառախաղ կարող է ստեղծվել նաև իմաստով տարբեր, բայց նմանահունչ կամ նույնանուն բառերով, օրինակ՝ «Ես աղա, դու աղա, բա մեր աղունն ո՞վ աղա» (ժողովրդական առած):
Մեկ այլ դեպքում կազմվում են ոչ թե մեկ, այլ երկու կամ նույնիսկ ավելի բառերից, դառնում բարդ կամ բաղադրյալ հանգ, որով էլ ստեղծվում է իմաստային խաղ.

Կյանքից հարբած անցավոր, 
Ահա դարձյալ անցավ օր,
Դու վազում ես դեպի մահ.
Մահը բռնում հանցավոր:
Հովհ. Թումանյան
Բառախաղերը գեղարվեստական խոսքը դարձնում են ավելի գրավիչ, աշխույժ ու սրամիտ: Բառախաղային հանգեր են ստեղծել բանաստեղծներ Պետրոս Դուրյանը, Ազատ Վշտունին, Պարույր Սևակը, Համո Սահյանը և ուրիշներ: