Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Բաստիլի գրավումը
Բաստիլը բանտ-ամրոց էր Փարիզում XIV–XVIII դարերում` հիմնականում քաղաքական բանտարկյալների համար: Թագավորական բռնապետությունը մարմնավորող այդ ամրոցի գրավման օրը՝ 1879 թ-ի հուլիսի 14-ը, 1880 թ-ից Ֆրանսիայում նշվում է որպես ազգային տոն: 

Բաստիլը կառուցվել է 1370–82 թթ-ին Փարիզի հյուսիսային մատույցներում՝ Սենտ-Անտուան դարպասների մոտ: Ունեցել է քարե 8 բարձր աշտարակներ, 30-մետրանոց ատամնավոր պատեր, շուրջը՝ խոր խանդակ՝ շղթայավոր ամբարձիկ կամրջով: Ֆրանսիայի թագավորներն ամրոցը կառուցել էին մայրաքաղաքի մատույցները պաշտպանելու նպատակով, բայց XV դարից այն դարձել է պետական բանտ: 
Բաստիլի գրավումով սկսվել է Ֆրանսիական մեծ հեղափոխությունը: 1791 թ-ին հիմնահատակ կործանվել է ֆրանսիական բացարձակ միապետության խորհրդանիշ համարվող ամրոցը: 1989 թ-ին ոչ միայն Ֆրանսիան, այլև ամբողջ աշխարհը նշել է Ֆրանսիական մեծ հեղափոխության 200-ամյակը, որը նոր դարաշրջան է բացել ինչպես ֆրանսիացիների, այնպես էլ համայն մարդկության պատմության մեջ: