Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Բարբառն ազգային լեզվի տարածքային տարբերակ է. հատկանշվում է հատուկ բառապաշարով, շարահյուսությամբ, հնչյունական, քերականական ու ոճաբանական յուրահատկությամբ և գործածվում է հասարակության որոշակի հատվածի շրջանակներում: 

Յուրաքանչյուր լեզու ունի իր բարբառները: Հաճախ դժվար է որոշել լեզվի և բարբառի սահմանազատման չափանիշները: Հայոց բարբառներում հայերեն նույն բառերը գործածվում են տարբեր արտասանությամբ, օրինակ՝ հայր-հեր-խեր, խաղող-հաղող-հավող, ձյուն-ձուն-ձին, քերականական տարբեր ձևերով՝ գնալու եմ- գնալ տեմ-քընալական եմ-տերթամ
Հայոց լեզուն ունի 50-ից ավելի բարբառներ, որոնց մի մասը մինչ օրս գործածվում է. որոշակի բարբառներով խոսող տարածքները վերջին ժամանակներում նկատելիորեն նվազել են, իսկ բազմաթիվ բարբառախոս տարածքներ` վերացել: Գրական լեզվի ազդեցությամբ բարբառները կորցնում են իրենց հիմնական տարբերակիչ հատկանիշները: 
Բարբառներն ունեն ենթաբարբառներ ու խոսվածքներ և կոչվում են այն տեղի անունով, որտեղ խոսվում են, օրինակ՝ Արարատյան, Մշո, Վանի, Խոյի, Ղարաբաղի, Կարնո, Թիֆլիսի, Շատախի և այլն: Բարբառներն ավելի հաճախ տարբերվում են ներկա ժամանակի կազմությամբ՝ գրում եմ, գրըմ եմ, կգրեմ, գրիմգը, գրեմգը, կիրիս եմ, կիրըմ եմ  և այլն: 
Բարբառների տարբերությունները երբեմն այնքան շատ են, որ մի բարբառով խոսողը դժվարությամբ է հասկանում մյուս բարբառով խոսողին: Բարբառների բազմաթիվ բառերի, քերականական ձևերի միջոցով կարող ենք պարզել հայոց լեզվի զարգացման օրինաչափությունները: Հայ գրողները միջավայրի երանգավորման, կերպարների խոսքի անհատականացման նպատակով իրենց երկերում օգտագործել և օգտագործում են բարբառային բառեր ու արտահայտություններ: Բարբառներն ունեն արտահայտչական հարուստ հնարավորություններ. նրանք հարստացնում են գրական լեզուն, այն դարձնում ավելի կենդանի և տպավորիչ: Իրենց երկերում բարբառներից օգտվել են գրողներ Պերճ Պռոշյանը, Վրթանես Փափազյանը, Հովհաննես Թումանյանը, Ակսել Բակունցը, Դերենիկ Դեմիրճյանը, իսկ որոշ գրողներ ստեղծագործել են բարբառներով. օրինակ՝ Սայաթ-Նովան և Գաբրիել Սունդուկյանը գրել են թիֆլիսահայ, Ռափայել Պատկանյանը՝ Նոր Նախիջևանի բարբառներով:
Մեծ եղեռնի և տեղահանության հետևանքով հայերենի բարբառների մեծ մասը մատնվել է կորըստյան: Հայերենի բարբառների ուսումնասիրությամբ զբաղվել են Հրաչյա Աճառյանը, Գրիգոր Ղափանցյանը, Արարատ Ղարիբյանը, Գևորգ Ջահուկյանը, Հայրիկ Մուրադյանը և ուրիշներ: 
Բնագիր
Գյուղացի Համբոյի տունը կռիվ էր ընկել: Համբոն ուզում էր իր տասներկու տարեկան Գիքորին տանի քաղաք, մի գործի տա, որ մարդ դառնա, աշխատանք անի: Կինը չէր համաձայնում:
– Չեմ ուզում, իմ քորփա էրեխին էն անիրավ աշխարքը մի գցիլ, չեմ ուզում,– լալիս էր կինը:
Բայց Համբոն չլսեց: 
 Ղարաբաղի բարբառ. Վերին Չայլուի խոսվածք 
Կյէղացի Համբօյի՜ տո՜ւնա կըռըվ էր ինգյի: Համբօն ուզէս էր ուր տասնէրկու տարէկան Կյուրուքյօրին տանը քաղաք մէ փէշայի տա, վէր մարթ ըլը, աշխատանք անի. կընիկյա չէր ուզէլի:
– Չէմ ուզէլի, իմ քյօրփա տըղային էն խարաբա աշխարքյա մի տար, չէմ ուզէլի,– լացէս էր կընիկյա:
Ամա Համբօն չըլըսավ:
Սյունիքի բարբառ. Տեղ գյուղի խոսվածք
Շինացի Հըմփօյին տօնը կըռէվ էր ընգյալ: Համփօն օզում էր ուրան տըսնէրկու տըրէկան Կյուրուքյէրին տանի քաղաք, մըն պանի տա, վէր մարթ տառնա, ըշխադանք անի: Կնէկյը օզում չէր:
– Օզում չէմ, իմ քյօրփա խուխէն էն պիրիշակ օլքյան չի քիցէս, օզում չէմ,– լաց էր ունում կընէկը:
Ամմա Համփօն լըսէց վէչ:
Արարատյան բարբառ. Այգեշատ գյուղի խոսվածք
Գէղացի Համբօյի տունը կըռիվ էր յընգէ: Համբօն ուզըմ էր իրա տասնէրկու տարէկան Գիքօրին քաղաք տանի, մէ գօրձի տա, վօր մառթ էղնի, աշխատանք անա, կընիկը չէր համաձայնվըմ:
– Չէմ ուզըմ, իմ քյօրփա էրէխուն էն անիրավ ախշարը մի տար,– լաց էր ըլըմ կընիկը:
Համա Համբօն չըլըսէց կընգանը:
Սասունի բարբառ
Կեղացը Համբոյը դունը գռիվ էր ընգը: Համբոն գուզեր զըր դասներգու դարագան Կիքորը դաներ քաղաք, կորձիմը իդեր, վըր մարտ տառնը, աշխադանք ընե: Գնիգը չըր համածանվը:
– Չըմ ուզը, զըմ մադղաշ էրախեն ըն զուլում աշխարք մանե, չըմ ուզը,– գիլեր գնիգը:
Հըմը Համբոն չլըսըց:
Կռզենի բարբառ
Շընացի Համբօյի տունը կըռիվ էր ընգյած: Համբօն զօր թէ ըրան տասնըյէրկու տարական Գյիքօրին տանի շըհար մի բանի դընի, վէր մարդ դառչի, աշխատանք արէ: Կընիկը ռազի չէր:
– Զօլը չըմ, իմ պըճուր արախին էն փիս աշխարքը գըձէ մի՜, զօլը չըմ,– կընիկը լաց ընգյանէր:
Համա Համբօն մացավ վէչ:
Կարնո բարբառ
Գեղացի Համբոյին տունը կըռիվ էր ընկե: Համբոն կուզեր իրեն տասերկու տարեկան Գիքորին տանի քաղաք, մե կորձիմ տա, օր մարթ դառնա, աշխատանք էնե: Հըմը կընիկը չէր ուզե:
–Չե՜մ ուզե, իմ մատղաշ տղիս էդ անօրեն աշխարքը մի՜ ցըկե, չե՜մ ուզե,– կուլար կընիկը:
Հըմը Համբոն անկաջ չէրավ:
Համշենի բարբառ
Կեղացի Համբօյին դունը գռիվ ընգաձ էր: Համբօն կուզեր ուր դասերգու դարեգոն Գիքորին դոնի քաղաք, կորձի մը  դա, հնօր մաշտ տառնա, կօռձ ընը: Գընիգը ըրազի չէր:
– Չի՜մ ուզիլ, իմ բիջիգ դղուս ըդ օնդեր աշխարը մի՜ ցըքիլ, չիմ ուզիլ,– վըյեր գու գընիգը:
Ամա Համբօն օնգոջ տրավ հեչ: