Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Բեկնազարյան Համո
1892 թ., Երևան
1965 թ., Մոսկվա
Կադր «Շոր և Շորշոր» կինոնկարից (1926 թ., ռեժիսոր` Հ. Բեկնազարյան)
Կադր «Նամուս» կինոնկարից 
(1925 թ., ռեժիսոր` Հ. Բեկնազարյան)
Կինոռեժիսոր, կինոսցենարիստ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, Պետական միցանակի դափնեկիր Համո Բեկնազարյանը 
հայկական գեղարվեստական կինեմատոգրաֆիայի հիմնադիրն է: Նա է նկարահանել առաջին հայկական գեղարվեստական կինոնկարը՝
 «Նամուսը» (1925 թ.):

Համո Բեկնազարյանը սովորել է Երևանի, ապա` Տաշքենդի գիմնազիաներում, 1918 թ-ին ավարտել է Մոսկվայի առևտրի ինստիտուտը: Երիտասարդ տարիներին եղել է պրոֆեսիոնալ ըմբիշ. Մարոնի կեղծանունով ելույթներ է ունեցել կրկեսում, մասնակցել միջազգային մրցումների: 1915 թ-ից Համո Բեկ կեղծանունով նկարահանվել է Յարոսլավլի, Մոսկվայի կինոստուդիաներում: Խաղացել է շուրջ 100 դեր: 1921 թ-ից եղել է Վրաստանի լուսժողկոմատի կինոբաժանմունքի վարիչ, ապա՝ կինոստուդիայի տնօրեն և գեղարվեստական ղեկավար, որտեղ նկարահանել է «Անարգանքի սյան մոտ» (1923 թ.), «Կորսված գանձեր» (1924 թ.), «Նաթելլա» (1925 թ.) կինոնկարները, որոնք աչքի են ընկնում դինամիկ մոնտաժով, արևելյան էկզոտիկ երանգավորումով: 
1925 թ-ին հրավիրվել է Երևան և ձեռնամուխ եղել հայկական կինոյի ստեղծմանը: Նույն թվականին Բեկնազարյանը նկարահանել է «Նամուս» գեղարվեստական ֆիլմը, 1926 թ-ին` հայկական առաջին կինոկատակերգությունը` «Շոր և Շորշորը»: Կինոյի համր շրջանի լավագույն գործերից են նաև նրա «Զարե» (1926 թ.), «Խասփուշ» (1927 թ.), «Տունը հրաբխի վրա» (1928 թ.) և այլ կինոնկարներ, որոնք խոշոր ներդրում են կինոարվեստի պատմության մեջ: Բեկնազարյանը, համադրելով հայ դերասանական դպրոցի և գրականության բնորոշ առանձնահատկությունները, սկզբնավորել է կինեմատոգրաֆիայի ազգային ոճը: Այդ սկզբունքը կինոռեժիսորը զարգացրել է իր հնչուն կինոնկարներում. դրանցից առաջինը «Պեպո» (1935 թ.) ֆիլմն էր, որը թեմայի խորությամբ, վառ արտահայտչականությամբ և կինոպատումի հզոր ոճով երևույթ էր նաև համաշխարհային կինոարվեստում: Նրա «Զանգեզուր» (1938 թ.), «Դավիթ Բեկ» (1944 թ.) ֆիլմերը նվիրված են հայ ժողովրդի պատմությանը: Բեկնազարյանը նկարահանել է նաև փաստավավերագրական ֆիլմեր՝ «Երկրաշարժ Լենինականում» (1926 թ.), «Երկիր Նաիրի» (1930 թ.) և այլն: 
Բեկնազարյանը կինոնկարներ է ստեղծել նաև այլ երկրների կինոստուդիաներում (Ադրբեջանում՝ «Սաբուհի», 1941 թ., Ուզբեկստանում՝ «Բնակարանամուտի խնջույք»,
Կադր «Պեպո» կինոնկարից 
(1935 թ., ռեժիսոր` Հ. Բեկնազարյան)
1954 թ., Տաջիկստանում՝ «Նասրեդդինը Խոջենթում», 1959 թ., կինոռեժիսոր Էրազմ Քարամյանի հետ): 
Նա իր ազգային ինքնատիպ արվեստով մեծապես նպաստել է հայ կինոյի զարգացմանը:
Բեկնազարյանի կյանքին և ստեղծագործությանն անդրադարձել են հայ և օտարազգի  բազմաթիվ կինոգետներ: 
Բեկնազարյանը հեղինակ է «Հուշեր դերասանի և կինոռեժիսորի» (1965 թ.` ռուսերեն, 1968 թ.` հարերեն) գրքի:
Բեկնազարյանի անունով է կոչվել Հայֆիլմ կինոստուդիան: