Այբուբեն
" and9999999999ԸՉ
"/*--9999999999ԹՊ
"/*--9999999999ԺՋ
-09999999999ԻՌ
-09999999999ԼՍ
/*--*9999999999ԽՎ
/*--*9999999999ԾՏ
099999conveԿՐ
099999s3ՀՑ
099999s3ՁՈւ
099999ԱՂՓ
099999ԲՃՔ
and 199999ԳՄՕ
and 199999ԴՅՖ
and(9999 99999ԵՆ
and(9999/99999ԶՇ
" and9999999999ԷՈ
Արագ Որոնում


Բեռնար Սառա
1844 թ., Փարիզ
1923 թ., Փարիզ

Ս. Բեռնարը Համլետի դերում (Վ, Շեքսպիրի «Համլետ»)
Ֆրանսիացի դերասանուհի Սառա Բեռնարի արվեստն առանձնացել է գեղարվեստական բարձր ճաշակով և հատկապես կատարյալ տեխնիկայով: Նա առաջին դերասանուհիներից էր, որ անձնավորել է Համլետի դերը:

Սառա (իսկական անունը՝ Հանրիետ Ռոզին) Բեռնարը 1862 թ-ին ավարտել է Փարիզի կոնսերվատորիայի դրամատիկական դասարանը: Եղել է «Կոմեդի Ֆրանսեզ», «Ժիմնազ», «Պորտ-Սեն-Մարտեն» «Օդեոն» թատրոնների դերասանուհի, 1893 թ-ին՝ «Ռենեսանս» թատրոնի տնօրենը, 1898 թ-ին վարձել է Շատլեն հրապարակի թատրոնը, որը կոչվել է «Սառա Բեռնարի թատրոն»: Օժտված լինելով քնարական խառնվածքով, «ոսկի ձայնով», արտասանության մաքրությամբ, խոսուն պլաստիկայով՝ ստեղծել է դրամատիկական հզոր կերպարներ` Դոննա Սոլ (Վիկտոր Հյուգոյի «Էռնանի»), Թեոդորա (Վիկտորիեն Սարդուի «Թեոդորա»), Արծվիկ (Էդմոն Ռոստանի «Արծվիկ»), Համլետ (Վիլյամ Շեքսպիրի «Համլետ»), Լորենցաչչո (Ալֆրեդ դը Մյուսեի «Լորենցաչչո») և այլն: 
Բեռնարը Մարգարիտ Գոթիեի (Ալեքսանդր Դյումա-որդու «Կամելիազարդ տիկինը») լավագույն դերակատարներից էր և խաղացել է մինչև իր բեմական կյանքի վերջը: 1880-ական թվականներին Բեռնարը հյուրախաղերով հանդես է եկել Եվրոպայի և Ամերիկայի բազմաթիվ երկրներում: 1922 թ-ին նա թողել է բեմական գործունեությունը: 
Հայ դերասաններից Արմեն Արմենյանը Փարիզում մի թատերաշրջան աշխատել է Բեռնարի թատրոնում, իսկ Մաքս Մաքսուտյանը «Անգլիայի թագուհին» ֆիլմում եղել է նրա խաղընկերը: Վահրամ Փափազյանն իր «Հետադարձ հայացք» գրքում բազմաթիվ տողեր է նվիրել Սառա Բեռնարին` բարձր գնահատելով նրա արվեստը: