Այբուբեն
and(9999/99999ԶՇ
" and9999999999ԷՈ
" and9999999999ԸՉ
"/*--9999999999ԹՊ
"/*--9999999999ԺՋ
-09999999999ԻՌ
-09999999999ԼՍ
/*--*9999999999ԽՎ
/*--*9999999999ԾՏ
099999conveԿՐ
099999s3ՀՑ
099999s3ՁՈւ
099999ԱՂՓ
099999ԲՃՔ
and 199999ԳՄՕ
and 199999ԴՅՖ
and(9999 99999ԵՆ
Արագ Որոնում


Պետական կարգը՝
հանրապետություն
Մայրաքաղաքը՝
Դաքա
Տարածքը՝ 
144 հզ. կմ2
Բնակչությունը՝
143,4 մլն
Պետական լեզուն՝
բենգալերեն
Դրամական միավորը՝
տակա
Բանգլադեշի մայրաքաղաք Դաքան
Բանգլադեշի Ժողովրդական Հանրապետություն
Բանգլադեշը պետություն է Հարավային Ասիայում: Գտնվում է Ինդոս-Գանգեսյան դաշտավայրի արևելյան ծայրամասում՝ Գանգես և Բրահմապուտրա գետերի դելտայի (գրավում է երկրի տարածքի 90%-ը) սահմաններում: 
Դելտան ցածրադիր է, մեծ մասը՝ ճահճացած: Երկրի հյուսիս-արևելքում ու արևելքում ցածրադիր Լուշաի, Չիտագոնգ լեռնաշղթաներն են և Բարինդ ու Մադխուպուր բարձրությունները: Կան քարածխի, բնական գազի, լիգնիտի, երկաթի հանքավայրեր:
Բանգլադեշում տարին բոլոր տաք է: Երբ մեզ մոտ ամառ է, այնտեղ օվկիանոսից փչում են քամիներ (մուսսոններ), և օրեր շարունակ, անընդմեջ, անձրևներ են գալիս: Այդ ժամանակ գետերը հորդառատ են դառնում և իրենց տիղմով պարարտացնում են հողերը: 150–200 տարի առաջ երկրի մեծ մասը ծածկված էր անանցանելի անտառներով ու սավաննաներով: Այժմ դրանք իրենց տեղը զիջել են մշակաբույսերին: Անտառները հարուստ են արժեքավոր ծառատեսակներով: Կենդանական աշխարհը հարուստ ու բազմազան է:
Առաջին պետական միավորումներն առաջ են եկել մ. թ. ա. VII–VI դարերում: Դրանցից մեկը Վանգա պետությունն էր, որից և ծագում է երկրի Բանգլադեշ անվանումը («Բանգլա» – բենգալական և «դեշ» – երկիր): Երկրի տարածքում բազում դարեր գոյություն են ունեցել բարձր մշակույթ ունեցող տարբեր պետություններ: Նախորդ գրեթե 2 հարյուրամյակում այստեղ տիրապետել են անգլիացիները, որոնք, օգտվելով Մեծ մողոլների կայսրության անկումից, նվաճեցին Բենգալիան: 1947 թ-ից այդ տարածքը կազմում էր Պակիստանի մի մասը և միայն 1971 թ-ին դարձավ անկախ պետություն:
«Բենգալացիների երկիրը» իր տարածքով համեմատաբար մեծ չէ, սակայն բնակչության թվով աշխարհում գրավում է 8-րդ տեղը և աշխարհի ամենախիտ բնակեցված երկրներից է: Բնակչության 98%-ը բենգալացիներ են: Բնակվում են նաև Հյուսիսային Հնդկաստանից եկած ցեղեր, որոնք հավաքական անունով կոչվում են «բիհարի», ինչպես նաև բազմաթիվ այլ փոքրաթիվ ցեղեր: Բենգալացիների մեծ մասն ապրում է գյուղական վայրերում: Վախենալով ջրհեղեղներից՝ նրանք տները հաճախ կառուցում են արհեստական բարձունքներում: Գյուղական տների կմախքը կառուցում են եղեգից կամ ծառի ճյուղերից, իսկ պատերը՝ կավով ներծծված ջուտի խսիրներից: Տանիքը ծածկում են ծղոտով կամ արմավենու տերևներով, իսկ երբեմն՝ կղմինդրով կամ թիթեղով:
Ծոցամերձ դաշտերում ցանում են բրինձ. դա բենգալացիների հիմնական սննդամթերքն է: Մշակում են նաև բանջարեղեն, ադամաթուզ, կոկոսյան արմավենի: Քանի որ տարին բոլոր տաք է ու խոնավ, հավաքում են 2 և նույնիսկ 3 բերք: Դաշտերը հերկում են գոմեշներով, իսկ բրինձը տնկում են ձեռքով:
Երկրի մայրաքաղաքի տները հիմնականում 1–2-հարկանի շենքեր են, փողոցները լեփ-լեցուն են հեծանվորդներով ու հեծանվառիկշաներով: Երկիրն ունի երկաթուղիներ, բայց հիմնական փոխադրականը ջրայինն է: Բեռների մեծ մասը բազմաթիվ գետերով տեղափոխում են նավերով ու նավակներով: Գլխավոր ծովային նավահանգիստ Չիտագոնգից այլ երկրներ են արտահանում թեյ, ջուտ ու ջուտից պատրաստված իրեր՝ պարան, պարկեր, գորգեր:
Տարածված են փայտի փորագրությունը, փղոսկրե և եղեգնյա հյուսածո իրերի պատրաստումը, բրուտագործությունը, ջուլհակությունը: