Այբուբեն
" and9999999999ԸՉ
"/*--9999999999ԹՊ
"/*--9999999999ԺՋ
-09999999999ԻՌ
-09999999999ԼՍ
/*--*9999999999ԽՎ
/*--*9999999999ԾՏ
099999conveԿՐ
099999s3ՀՑ
099999s3ՁՈւ
099999ԱՂՓ
099999ԲՃՔ
and 199999ԳՄՕ
and 199999ԴՅՖ
and(9999 99999ԵՆ
and(9999/99999ԶՇ
" and9999999999ԷՈ
Արագ Որոնում


Բերգման Ինգմար
1918 թ., Ուփսալա, 
Շվեդիա
2007 թ., Ֆորյո կղզի, Բալթիկ ծովում
Կադր «Մորու բացատը» կինոնկարից (1957 թ., ռեժիսոր` Ի. Բերգման)
Շվեդ կինոռեժիսոր, կինոսցենարիստ Ինգմար Բերգմանն իր 
կինոնկարներով հասել է համաշխարհային ճանաչման, արժանացել Օսկարի և միջազգային կինոփառատոների մրցանակների: Նրա 
ֆիլմերի գլխավոր թեման բարոյական և փիլիսոփայական խնդիրներն են, ուշադրության կենտրոնում՝ հերոսների ու ծավալվող 
իրադարձությունների հոգեբանական խոր վերլուծությունները:

Ինգմար Բերգմանը սովորել է Ստոկհոլմի բարձրագույն դպրոցում: 1942 թ-ից գլխավորել է տեղի դրամատիկական թատրոնը: Կինոյում աշխատել է 1943 թ-ից, նախ՝ որպես սցենարիստ, ապա՝ ռեժիսոր: Գեղարվեստական կինոյում Բերգմանի առաջին աշխատանքը 1946 թ-ին նկարահանած «Ճգնաժամ» ֆիլմն է, ապա հաջորդել են «Անձրևը մեր սիրո վրա» (1946 թ.), «Նավահանգստային քաղաք» (1948 թ.), «Բանտ» (1949 թ.) և այլ կինոնկարներ, որոնցով նա արժանացել է համաշխարհային ճանաչման: 
Բերգմանը 1950–60-ական թվականներին  հասել է նոր բարձունքների: «Ամառային խաղ» (1951 թ.), «Ամառային գիշերվա ժպիտներ» (1955 թ.), «Մորու բացատը» (1957 թ.), «Հաղորդություն» (1963 թ.), «Ամոթ» (1968 թ.) և այլ ֆիլմերում արծարծել է մարդու ողբերգական վիճակը, մարդկային անկայուն
Կադր «Յոթերորդ կնիք» կինոնկարից (1957 թ., ռեժիսոր` Ի. Բերգման)
հարաբերությունները, հերոսների հիասթափությունն իրականությունից: «Հպում» (1971 թ.), «Շշուկներ և ճիչ» (1972 թ.) կինոնկարներում ռեժիսորն անդրադարձել է միայնակ մարդու խնդիրներին, իսկ «Աշնանային սոնատում» (1978 թ.) հոգեբանորեն և փիլիսոփայորեն վերլուծել է մոր ու դստեր բարդ փոխհարաբերությունները: Բերգմանի ստեղծագործության մեջ առանձնանում է «Օձի ձուն» ֆիլմը, որտեղ նա ներկայացրել է ֆաշիզմի հասունացումը 1920-ական թվականների Գերմանիայում: Նկարահանել է նաև «Ֆորյո-69» և «Ֆորյո-79» վավերագրական կինոնկարները:
   Բերգմանի «Աղբյուր» (1960 թ.), «Լռություն» (1963 թ.) գեղարվեստական, «Ֆաննի և Ալեքսանդր» (1983 թ.) հեռուստատեսային ֆիլմերն արժանացել են ամերիկյան կինոակադեմիայի Օսկար մրցանակի, իսկ «Յոթերորդ կնիք» (1957 թ.), «Կյանքի ակունքներում» (1957 թ.), «Դեմք» (1958 թ.) ֆիլմերը՝ միջազգային տարբեր կինոփառատոների մրցանակների: