Այբուբեն
and(9999/99999ԶՇ
" and9999999999ԷՈ
" and9999999999ԸՉ
"/*--9999999999ԹՊ
"/*--9999999999ԺՋ
-09999999999ԻՌ
-09999999999ԼՍ
/*--*9999999999ԽՎ
/*--*9999999999ԾՏ
099999conveԿՐ
099999s3ՀՑ
099999s3ՁՈւ
099999ԱՂՓ
099999ԲՃՔ
and 199999ԳՄՕ
and 199999ԴՅՖ
and(9999 99999ԵՆ
Արագ Որոնում


Բժշկյան Հայկ
1887 թ., ք. Թավրիզ, Իրան
1937 թ. (ստալինյան բռնությունների զոհ)

Հ. Բժշկյանի ձիարձանը Երևանում (1978 թ., Գայ հուշահամալիր, քանդակագործ` Սուրեն Նազարյան)
Զորահրամանատար, ռազմական գործիչ և ռազմարվեստի 
տեսաբան (պրոֆեսոր՝ 1933 թ-ից) Հայկ Բժշկյանը Ռուսաստանում քաղաքացիական պատերազմի (1918–20 թթ.) տարիներին ստացել է Գայ մականունը, որը «հայ» բառի ռուսերեն տառադարձումն է: Նրա հրամանատարությամբ գործող դիվիզիան այդ տարիներին տարած հաղթանակների և «երկաթե» կարգապահության համար կոչվել է «Երկաթե դիվիզիա»: 

Հայկ Բժշկյանը սովորել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում, որտեղից հեռացվել է ուսանողական հեղափոխական շարժումներին մասնակցելու համար: 1916 թ-ին ավարտել է Թիֆլիսի հայկական ջոկատների հրամանատարների և սպաների դպրոցը, 1922 թ-ին՝ Բանվորագյուղացիական կարմիր բանակի բարձրագույն հրամկազմի դասընթացները, 1927 թ-ին՝ Մոսկվայի Միխայիլ Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիան: Եղել է այդ ակադեմիայի ադյունկտ (ասպիրանտ), պաշտպանել թեկնածուական թեզ (1929 թ.): 1903 թ-ից՝ հնչակյան, 1918 թ-ից բոլշևիկյան կուսակցության անդամ էր: Առաջին աշխարհամարտի (1914–18 թթ.) տարիներին եղել է հայկական կամավորական շարժման մեջ, նախ՝ որպես հեծյալ վաշտի, ապա՝ 6-րդ ջոկատի հրամանատար: Մասնակցել է Էրզրումի, Խլաթի և Մուշի կռիվներին: 1916 թ-ին նշանակվել է հայկական մարտական պահեստային ջոկատների պետ:
Բժշկյանը Ռուսաստանի քաղաքացիական պատերազմի հերոսներից է: 1918 թ-ի հուլիսին եղել է Սենգիլեյ–Ստավրոպոլյան ռազմաճակատի հրամանատարի տեղակալ, ապա՝ Սիմբիրսկի համահավաք դիվիզիայի (հետագայում՝ Սամարա-Ուլյանովսկյան 24-րդ «Երկաթե դիվիզիա») պետ: 1918 թ-ի դեկտեմբերին նշանակվել է Արևելյան ռազմաճակատի 1-ին բանակի, ապա՝ հրաձգային և հեծյալ դիվիզիաների, 1920 թ-ից՝ 2-րդ Կովկասյան հեծյալ կորպուսի, Արևմտյան ռազմաճակատի 3-րդ հեծյալ կորպուսի հրամանատար, 1922–23 թթ-ին՝ Հայաստանի ռազմական գործերի ժողկոմ, հանրապետության ռազմական կոմիսար, 1923 թ-ի մայիսից՝ Սամարյան 7-րդ հեծյալ դիվիզիայի հրամանատար-կոմիսար, 1924 թ-ից՝ այդ դիվիզիայի հիման վրա կազմված 3-րդ հեծյալ կորպուսի հրամանատար, 1927–32 թթ-ին՝ Մոսկվայի Մ. Ֆրունզեի անվան ռազմական, 1933 թ-ից՝ Նիկիտա Ժուկովսկու անվան ռազմաօդային ակադեմիաների ամբիոնների վարիչ: Ռազմագիտական մի շարք աշխատությունների հեղինակ է:
Բժշկյանն անհիմն բռնադատվել է, հետմահու արդարացվել: 
Բժշկյանի և նրա «Երկաթե դիվիզիայի» մարտիկների հիշատակին հուշարձան է կանգնեցվել Ուլյանովսկում, Բժշկյանի ձիարձանը՝ Երևանում: Երևանում նրա անունով կոչվել են դպրոց, սպայի տունը: Բժշկյանի կյանքին ու գործունեությանը նվիրված են բազմաթիվ գրքեր: