Այբուբեն
and(9999/99999ԶՇ
" and9999999999ԷՈ
" and9999999999ԸՉ
"/*--9999999999ԹՊ
"/*--9999999999ԺՋ
-09999999999ԻՌ
-09999999999ԼՍ
/*--*9999999999ԽՎ
/*--*9999999999ԾՏ
099999conveԿՐ
099999s3ՀՑ
099999s3ՁՈւ
099999ԱՂՓ
099999ԲՃՔ
and 199999ԳՄՕ
and 199999ԴՅՖ
and(9999 99999ԵՆ
Արագ Որոնում


Բոլիվար Սիմոն
1783 թ., Կարակաս, 
Վենեսուելա
1830 թ., Սանտա 
Մարտա, Կոլումբիա
Սիմոն Բոլիվարի հուշարձանը Հավանայում
Սիմոն Բոլիվարը լատինամերիկյան զինվորական և պետական գործիչ է, Ամերիկայի իսպանական գաղութների անկախության պայքարի (1810–26 թթ.) ղեկավարներից: 1825 թ-ին Վերին Պերուում ստեղծված հանրապետությունը, ի պատիվ Բոլիվարի, կոչվել է Բոլիվիա:

Սիմոն Բոլիվարը երկար ժամանակ ճանապարհորդել է Եվրոպայում, դարձել նշանավոր լուսավորականներ Ֆրանսուա Վոլտերի և Ժան-Ժակ Ռուսոյի գաղափարների հետևորդը: 1810 թ-ից մասնակցել է Վենեսուելայի և Նոր Գրանադայի (ներկայիս Կոլումբիայի, Էկվադորի, Պանամայի, Վենեսուելայի տարածքները) ազատագրական շարժումներին, ստացել գեներալի կոչում: 1813 թ-ին` Վենեսուելական 2-րդ հանրապետության ստեղծումից հետո, Ազգային կոնգրեսը նրան շնորհել է Ազատարարի պատվավոր կոչում: Նրա ժողովրդականությանը մեծապես նպաստել են ստրկության վերացումը (1816 թ.) և հողի հատկացումը ազատագրական բանակի զինվորներին (1817 թ.): 
1819 թ-ին Բոլիվարի բանակը հերոսաբար անցել է Անդերի ձյունապատ լեռներով և ազատագրել Նոր Գրանադան: Վերջինս միացել է Վենեսուելային և կոչվել Մեծ Կոլումբիա: 1819 թ-ին Ազգային կոնգրեսը Բոլիվարին նշանակել է այդ միացյալ հանրապետության նախագահ: 
1819–22 թթ-ին, մի շարք ճակատամարտերում ջախջախելով իսպանացիներին, Բոլիվարի բանակն ազատագրել է հանրապետության տարածքները (այժմյան Վենեսուելան, Կոլումբիան, Էկվադորը), իսկ 1824 թ-ին՝ Պերուն: 1826 թ-ի հունվարին Պերուում հանձնվել է իսպանական վերջին կայազորը: Փորձելով միավորել լատինամերիկյան երիտասարդ պետությունները՝ Բոլիվարը 1826 թ-ին Պանամայում հրավիրել է մայրցամաքային կոնգրես, որը, սակայն, ձախողվել է: Անջատողական ուժերին հաջողվել է տապալել Բոլիվարի իշխանությունը Պերուում (1827 թ.) և Բոլիվիայում (1828 թ.): Բոլիվարը չկարողացավ կանխել Մեծ Կոլումբիա հանրապետության տրոհումը (1829–30 թթ.): Լատինական Ամերիկայում նրան մեծարում են որպես Ազգային հերոսի: