Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Բոկաչչո Ջովաննի
1313 թ., Փարիզ
1375 թ., ք. Չերտալդո, Ֆլորենցիայի մոտ, 
Իտալիա
«Դեկամերոն» աուդիոգրքի 
ձևավորում
Կադր «Կույսերի տարածք» (ըստ «Դեկամերոնի»,  2007 թ., 
պրոդյուսեր` Դինո դե Լաուրենտիս) կինոնկարից 
Իտալացի գրող Ջովաննի Բոկաչչոն Վերածննդի դարաշրջանի 
հումանիստական գրականության առաջին ներկայացուցիչներից է, ռեալիստական արձակի և նովելի հիմնադիրը եվրոպական 
գրականության մեջ: Նրա «Դեկամերոն» նովելների ժողովածուն 
եվրոպական ռեալիստական արձակի առաջին ստեղծագործությունն է:

Ջովաննի Բոկկաչոն մանկությունն ու հասուն տարիներն անցկացրել է Ֆլորենցիայում: Իրավունք է ուսումնասիրել Նեապոլում: Նրա աշխարհայացքի ձևավորման վրա մեծապես ազդել է նեապոլյան ազնվականական մշակույթը:
Լատիներեն գրել է գիտական աշխատություններ. մոտ 20 տարի աշխատել է «Աստվածների ծագումնաբանությունը» գրքի վրա: Գրել է նաև «Նշանավոր կանանց մասին», «Նշանավոր մարդկանց դժբախտությունների մասին» գրքերը: 
Բոկաչչոյի գրական ժառանգության մեջ ամենաարժեքավորը գեղարվեստական գործերն են: Նա ստեղծագործական ուղին սկսել է ասպետական գրականությամբ, որը նրան հրապուրել էր ազնվական, անտիկ գրականության ու դիցաբանական թեմաներով և հումանիզմով: Գրել է «Ֆիլոկոլո» (1336 թ., հրատարակվել է 1472 թ-ին), «Ամետո» (1341 թ., հրատարակվել է 1478 թ-ին) վեպերը և «Ֆիլոստրատո» (1338 թ., հրատարակվել է 1498 թ-ին), «Թեզեիդա» (1339 թ., հրատարակվել է 1475 թ-ին), «Սիրային տեսիլք» (1342 թ., հրատարակվել է 1521 թ-ին) պոեմները, որտեղ միջնադարյան քրիստոնեական դիցաբանությունը փոխարինված է դասական հնադարի նյութով, կրոնամիստիկական մտածողությունը՝ ռեալիստական պատկերներով: Մարդասիրական գաղափարներն առավել ցայտուն արտահայտվել են նրա «Ֆյամետա» (1343 թ., հրատարակվել է 1472 թ-ին) վիպակում, «Ֆիեզոլայի հավերժահարսները» (1345 թ., հրատարակվել է 1477 թ-ին) պոեմում, որտեղ Բոկաչչոն գովերգել է երկրային սերը, քննադատել միջնադարյան ճգնակեցական բարոյականությունը, դասային անհավասարությունը:
Բոկաչչոյի ստեղծագործության գլուխգործոցը «Դեկամերոն» (1350– 1353 թթ., հրատարակվել է 1471 թ-ին) ժողովածուն է, որի 100 նովելներն ունեն կառուցվածքային, թեմատիկ և գաղափարական կապ: Նրա հերոսների մեծ մասն իրական դեմքեր են, օրինակ՝ նկարիչ Ջոտտոն, բանաստեղծ Գվիդո Կավալկանտին, օրենսգետ Ֆորեզե դե Ռաբատտան և ուրիշներ: Գիրքն սկսվում է 1348 թ-ին Ֆլորենցիային պատուհասած ժանտախտի նկարագրությամբ: 7 երիտասարդ կին և 3 պատանի՝ բոլորն էլ մեծահարուստ ընտանիքներից, փախչում են քաղաքից և պատսպարվում Ֆլորենցիայի մերձակա ամառանոցներից մեկում: 10 օրվա ընթացքում (այստեղից էլ` գրքի անվանումը. հունարեն «դեկամերոն» նշանակում է տասնօրյակ) խմբի անդամները զվարճանում են, երգում, պարում, իսկ երեկոյան նրանցից մեկը պատմում է որևէ պատմություն: Նրանք սիրում են մարդկանց և հավատում, որ յուրաքանչյուր մարդ էլ ունի լավագույն հատկանիշներ: Նովելներում մեծ տեղ է տրված անհատի ազատագրմանը ավանդական, կեղծ բարեպաշտական կապանքներից: 
Բոկաչչոն կնոջը համարել է հիասքանչ էակ, իսկ սերը՝ բարձրագույն պարգև. նա համոզված էր, որ միայն իսկական սերն է մարդուն ոգևորում և նրա մեջ արթնացնում ամենանվիրական զգացումները: Բոկաչչոն ճշմարտացիորեն է բնութագրել իր հերոսներին և բացահայտել նրանց ներաշխարհը:
Լինելով իտալացի մեծ գրողներ Ալիգիերի Դանտեի և Ֆրանչեսկո Պետրարկայի գաղափարների ժառանգորդը՝ Բոկաչչոն շարունակել է զարգացնել իտալական ազգային գրականությունը՝ օգտագործելով Ֆլորենցիայի բարբառը: Նա գրել է նաև պատմաբանասիրական աշխատություններ («Դանտե Ալիգիերիի կյանքը», մոտ 1360 թ., հրատարակվել է 1477 թ-ին), կարդացել հրապարակային դասախոսություններ: 
    « Դեկամերոնը» հայերեն թարգմանվել և առաջին անգամ հրատարակվել է 1876 թ-ին Զմյուռնիայում: