Այբուբեն
" and9999999999ԷՈ
" and9999999999ԸՉ
"/*--9999999999ԹՊ
"/*--9999999999ԺՋ
-09999999999ԻՌ
-09999999999ԼՍ
/*--*9999999999ԽՎ
/*--*9999999999ԾՏ
099999conveԿՐ
099999s3ՀՑ
099999s3ՁՈւ
099999ԱՂՓ
099999ԲՃՔ
and 199999ԳՄՕ
and 199999ԴՅՖ
and(9999 99999ԵՆ
and(9999/99999ԶՇ
Արագ Որոնում


Բրիտանական թանգարանի գլխավոր մուտքը
Աշխարհի քարտեզը 
(մ. թ. ա. 700–500 թթ., 
Բաբելոն)
Ռոզեթյան քարը  (մ. թ. ա. III դար, Եգիպտոս)
Այս քարի շնորհիվ բացահայտվել է գաղափարագրի գաղտնիքը:
Պտյակ  (ռիտոն, մ. թ. ա. 
II դար, Պարթևական թագավորություն)
Պորտլենդական սափոր 
(մ. թ. ա. III դարի վերջ, Հռոմ). համարվում է Հին աշխարհի գեղարվեստական ապակու ամենաարժեքավոր նմուշը:
Բրիտանական թանգարանն աշխարհի նշանավոր և 
ամենահարուստ թանգարաններից է. հիմնադրվել է 1753 թ-ին, Լոնդոնում, բացվել է 1759 թ-ին:

Բրիտանական թանգարանի շենքը (ճարտարապետ՝ Ռոբերտ Սմյորք) կառուցվել է 1823–47 թթ-ին, ընթերցասրահը (ճարտարապետ՝ Ս. Սմյորք)`  1854–57 թթ-ին: Թանգարանն ունի հնագույն և միջնադարյան Բրիտանիայի, Հին Եգիպտոսի, Հին Արևելքի, Հեռավոր Արևելքի երկրների, Հին Հռոմի, Հին Հունաստանի պատմության ու մշակույթի բաժիններ: 
Բրիտանական թանգարանի ամենահայտնի ցուցանմուշներից են Մավսոլես
Աթենքի Պարթենոնի տաճարի քանդակազարդ գոտու (ֆրիզ) հատված (մ. թ. ա. VI դար)
թագավորի և նրա կնոջ մարմարակերտ արձանները, Արտեմիսի տաճարի արձաններից մեկը, որոնք Հին աշխարհի 7 հրաշալիքներից են: Հին Հունաստանի մշակույթի բաժնում տեղադրված քանդակները բերվել են Աթենքի Ակրոպոլիսից և Պարթենոնից: Թանգարանում ցուցադրված են նաև Հին Եգիպտոսի փարավոնների մումիաներ, Ասորեստանի թագավորների պալատների բեկորներ: Միջին դարերի Եվրոպայի, Աֆրիկայի, Ասիայի (մասնավորապես` իրանական, արաբական), Ամերիկայի, Օվկիանիայի մշակույթների բաժիններում ներկայացված են բացառիկ հուշարձաններ,փորագրության, գծանկարչության,
 խեցեգործության հարուստ հավաքածուներ: 
Բրիտանական թանգարանի հելլենական մշակույթի բաժնում պահվում են հայկական մշակույթի բազմաթիվ նմուշներ՝ քանդակներ (այդ թվում՝ Անահիտ աստվածուհու բրոնզե գլուխը), գորգեր, ձեռագրեր, բրոնզե, խեցեղեն իրեր և այլն: Թանգարանում   կան նաև տարբեր երկրների և դարաշրջանների բազմաթիվ մեդալների ու դրամների հավաքածուներ, այս թվում` Մեծ Հայքի և Կիլիկյան Հայաստանի դրամներ:
Թանգարանի գրադարանն ունի ավելի քան 7 մլն գիրք, բազմաթիվ հին ձեռագրեր (նաև մի քանի հարյուր հայկական հին ձեռագրեր), տարբեր վավերագրերի մի շարք հավաքածուներ: 
Բրիտանական թանգարանը ստեղծագործական կապեր ունի տարբեր երկրների համալսարանների, գիտական միությունների, թանգարանների հետ:


Կնոջ և տղամարդու ֆայյումյան դիմանկարներ (մ. թ. սկիզբ). Ֆայյումյան օազիսում ստեղծված արվեստի նմուշներ են:
Ասորեստանի Աշուրբանիպալ II արքայի պալատի հարթաքանդակներից 
(մ. թ. ա. VII դար)
Թանգարանի գրադարանի ընթերցասրահը