Այբուբեն
099999ԳՅ
099999ԴՆ
199999ԵՇ
and 199999ԶՈ
and 9999 99999ԷՉ
and(9999/99999ԸՊ
and(9999999999ԹՋ
" and9999999999ԺՌ
" and9999999999ԻՍ
"/*--9999999999ԼՎ
"/*--9999999999ԽՏ
-09999999999ԾՐ
-09999999999ԿՑ
/*--*99999conveՀՈւ
/*--*99999s3ՁՓ
099999s3ՂՔ
099999ԱՃՕ
099999ԲՄՖ
Արագ Որոնում


Գանդի Մոհանդաս 
1869 թ., ք. Պորբանդար, Հնդկաստան
1948 թ., Դելի
Մոհանդաս Գանդին հակաբրիտանական պայքարում Հնդկական ազատագրական շարժման նշանավոր գործիչ է, գաղափարական առաջնորդն ու ղեկավարներից մեկը: Հասարակական-քաղաքական, կրոնափիլիսոփայական հայտնի ուսմունքի՝ գանդիզմի հիմնադիրն է:  Ժողովուրդը նրան մեծարել է Մահաթմա Գանդի պատվանունով:

Մոհանդաս Գանդին իրավաբանական կրթություն է ստացել Անգլիայում, 1891–93 թթ-ին փաստաբանություն է արել Բոմբեյում և Ռաջկոտում: 1893– 1914 թթ-ին ծառայել է Հարավային Աֆրիկայում՝ որպես առևտրական ֆիրմայի իրավախորհրդատու, գլխավորել հնդիկ գաղթականների պայքարը ռասայական խտրականության դեմ: 1915 թ-ին վերադարձել է հայրենիք և Առաջին աշխարհամարտից (1914–18 թթ.) հետո ղեկավարել Հնդկական ազգային կոնգրես կուսակցությունը: 
Գանդիի մեծագույն ծառայությունը  ժողովրդական զանգվածների ներգրավումն է անգլիացիների դեմ պայքարում: Նա մշակել է անկախության (սաթյագրահաի)՝ ոչ բռնի դիմադրության և քաղաքացիական անհնազանդության սկզբունքը, որը մերժում է զինված պայքարը և ընդունում է միայն խաղաղ ցույցեր, գործադուլներ, հացադուլներ և այլն: 
Գանդին պայքարել է «բաժանի՜ր, որ տիրես» անգլիական քաղաքականության, հնդկա-մահմեդական գժտություների հրահրման, կաստաների պահպանման դեմ: Քանիցս բանտարկվել է անգլիական իշխանությունների կողմից (1922–24, 1930–31, 1942–44 թթ.): 1942 թ-ին Գանդին հռչակել է բրիտանական գաղութարարներին ուղղված «Դու՜րս Հնդկաստանից» կարգախոսը: Հնդկաստանի անկախություն նվաճելուց (1947 թ.) և ըստ կրոնական հատկանիշի 2 պետությունների (Հնդկաստան ու Պակիստան) բաժանվելուց հետո հանդես է եկել հնդիկների և մահմեդականների արյունահեղ ընդհարումների դեմ: 
Սպանվել է հինդուիստական Հինդու Մահասաբհա կազմակերպության կողմից: