Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Գևորգ Չավուշ 
 1870 թ., գ. Մկթենք, 
Սասունի գավառ
1907 թ., գ. Սուլուխ, 
Մշո գավառ 
(թաղված է Մուշում)
Գևորգ Չավուշի հարթաքանդակը Աշնակի թանգարանի (ՀՀ Արագածոտնի մարզ)  շենքի հարավ-արևմտյան պատին (ճարտարապետ` Ռաֆայել Իսրայելյան):
Սուլուխի կամրջի (XIV դար) ներկայիս տեսքը
Հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ ու ֆիդայապետ Գևորգ Չավուշի մղած շուրջ 40 հայդուկային կռիվներն աչքի են ընկել կազմակերպվածությամբ և գրեթե միշտ ավարտվել են հաղթանակով: 

Գևորգ Չավուշը (իսկական ազգանունը՝ Ղազարյան) 1886–88 թթ-ին սովորել է Մշո Սբ Կարապետ վանքի դպրոցում, որը նրա ուսուցիչ Հովհաննես վարդապետ Մուրադյանի ջանքերով վերածվել էր ազատագրական գաղափարների տարածման կենտրոնի: Մարտական մկրտությունն ստացել է առաջին ֆիդայիներից մեկի՝ Արաբոյի խմբում: Մասնակցել է Սասունի 1891– 1894 թթ-ի ինքնապաշտպանական մարտերին, հատկապես աչքի է ընկել Տալվորիկի 1893 թ-ի կռիվներում: 1894 թ-ի Սասունի ապստամբության պարտությունից հետո, ի թիվս այլ ֆիդայիների, ձերբակալվել ու բանտարկվել է Բիթլիսում, ապա՝ Մուշում: 
1896 թ-ին Գևորգը փախել է բանտից, ապաստանել Սասունում, ապա միացել է Գուրգենի (Բաղդասար Մալյան) և Հրայրի (Արմենակ Ղազարյան) խմբերին: 1899 թ-ին` Աղբյուր Սերոբի սպանությունից հետո, 1900 թ-ին կազմակերպել է մատնիչ Ավեի, ապա Անդրանիկի հետ՝ քուրդ Խալիլ բեյի սպանությունները: 1901 թ-ի ապրիլին գլխավորել է Բերդակի, իսկ դեկտեմբերին՝ Նորշենի կռիվները, որոնք կարևոր տեղ ունեն հայդուկային շարժման պատմության մեջ: 1901 թ-ի նոյեմբերին մասնակցել է նաև Մշո Սբ Առաքելոց վանքի կռվին: 
1904 թ-ի գարնանը Գևորգ Չավուշը գլխավորել է Սասունի Իշխանաձոր և Տալվորիկ գյուղերի ինքնապաշտպանական ուժերը: Ապրիլի 11-ին՝ Շենիկ գյուղի մոտ, 14-ին և 15-ին՝ Մերկերի շրջակայքում, 17-ին Գելիեգուզանի մոտ հայերը համառ մարտեր են մղել: Ապրիլի 19-ին թուրքերն սկսել են գնդակոծել հայկական դիրքերը: Մի քանի օր դիմադրելուց հետո հայերն ստիպված թողել են Գելիեգուզանը և քաշվել մոտակա բարձունքները՝ շարունակելով դիմադրությունը մինչև մայիսի 14-ը: 
Սասունի դեպքերի արձագանքները հասել են Եվրոպա: Եվրոպական տերությունների միջամտությունից խուսափելու համար թուրքական իշխանությունները ստիպված հրաժարվել են Սասունի հայերին բնաջնջելու մտադրությունից: 
Ապստամբության պարտությունից հետո Գևորգն անցել է Վան, սակայն 1904 թ-ի օգոստոսին Աղթամար կղզում տեղի ունեցած խորհրդակցությունից հետո, որպես ՀՀԴ կուսակցության ղեկավար գործիչ, վերադարձել է Տարոն: 1906–07 թթ-ին գործել է Ռուբեն Տեր-Մինասյանի հետ: Հայ-քրդական համագործակցություն ստեղծելու նրա ջանքերն ապարդյուն անցան: Զոհվել է մայիսի 27-ին՝ Սուլուխի հայտնի կռվում:
Գևորգ Չավուշին են նվիրված Կարո Սասունու «Սարերու ասլանը» (1966 թ., Բեյրութ), Ստեփան և Կարո Պողոսյանների «Ինձ բահ տվեք...» (1990 թ.) և այլ երկեր:
Արագածոտնի մարզի Աշնակ գյուղում ազգականների ջանքերով 1976 թ-ին հիմնադրվել է Գևորգ Չավուշի թանգարանը, որի հարավ-արևմտյան պատին նրա հարթաքանդակն է: Գևորգ Չավուշի հուշարձանը (քանդակագործ՝ Լևոն Թոքմաջյան) կանգնեցվել է Երևանում՝ համանուն հրապարակում: Նրա անունով կոչվել են փողոցներ, դպրոցներ Երևանում, ՀՀ և ԼՂՀ այլ վայրերում:
Ժողովուրդը երգեր է հյուսել Գևորգ Չավուշի մասին:
   «Թող մարեն աչքերս, միայն թե թող ծագի Հայաստանի անկախության արևը»:
Գևորգ Չավուշ