Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


«Գինեսի ռեկորդների գիրքը» աշխարհի ամենահետաքրքրաշարժ,
արտասովոր, նաև զվարճալի երևույթների տեղեկատու է: 
1974 թ-ին «Գինեսի ռեկորդների գիրքը» նույնպես գրանցվել է այդ գրքում՝ որպես գրահրատարակչության պատմության մեջ 
հեղինակային իրավունքով պաշտպանված ամենաճանաչված և ամենատարածված գիրքը:

Այս գիրքն ստեղծելու գաղափարը հղացել է «Գինես» հրատարակչության կառավարիչ-տնօրեն, անգլիացի Հյու Բիվերը և Լոնդոնում բացել է հատուկ գրասենյակ: 198-էջանոց առաջին հրատարակությունը լույս է տեսել 1955 թ-ի օգոստոսի 27-ին, որն առաջինն էր ամենաընթերցվող գրքերի ցուցակում. բացառություն էին 1957 և 1959 թթ-ը, երբ գիրքը չի հրատարակվել: Ամերիկայում առաջին հրատարակությունը լույս է տեսել Նյու Յորքում, 1956 թ-ին: 
Գիրքն այնուհետև տպագրվել է 35 լեզվով և ունեցել 262 հրատարակություն: 
«Գինեսի ռեկորդների գիրքը» բաղկացած է «Մարդ», «Կենդանական աշխարհ», «Բնություն», «Տիեզերք», «Գիտության աշխարհ», «Արվեստ և զվարճալիքներ», «Շինարարական կառույցների աշխարհ», «Մեխանիկայի աշխարհ», «Գործարար աշխարհ», «Մարդու աշխարհ», «Սպորտ», «Խաղեր և մրցումներ», «Այլևայլք» գլուխներից: 
Այս գրքից տեղեկանում ենք, որ աշխարհում ամենաբարձրահասակ մարդը ամերիկացի Ռոբերտ Ուոդլոուն էր, որի հասակը 272 սմ էր, իսկ ամենացածրահասակը՝ հոլանդուհի Պոլին Մասթերսը՝ ընդամենը 59 սմ: Բիրմացի Բհանդատա Վիսիցարան անգիր է արել 16-հզ-էջանոց մի տեքստ: Աշխարհում ամենամեծ տոնածառը, որ ունեցել է 67 մ 30 սմ բարձրություն, դրվել է Վաշինգտոնում: Ֆուտբոլի ամենամեծ մարզադաշտը Ռիո դե Ժանեյրոյի «Մարականան» է, որը տեղավորում է 205 հզ. հանդիսական: Ամենաերիտասարդ օդաչուն Կոչի Լոքն էր, որն իննամյա տարիքում Մեքսիկայում օդ է բարձրացել «Սեսնա-150» օդանավով: Ֆրանսիացի Միշել Լոտիտոն հայտնի էր իր «ոկրամոլությամբ» և ամենակերությամբ. նա կերել է մետաղե մոմակալներ, սայլակներ, հեծանիվներ, հեռուստացույցներ, նույնիսկ փոքր օդանավեր և այլն:
«Գինեսի ռեկորդների գրքում» գրանցվել են նաև մեր հայրենակիցները: Երևանի Մխիթար Սեբաստացու անվան կրթօջախի առաջին դասարանցի Սեյրան Ֆարմանյանը 1990 թ-ի մարտին, մասնագիտական հանձնաժողովի ներկայությամբ, 1 ժամում կատարել է 3124 կքանիստ, սեպտեմբերին Մոսկվայում այդ ցուցանիշը հասցրել է 3490-ի: Ռեկորդը գրանցվել է «Գինեսի ռեկորդների գրքի» մոսկովյան հրատարակությունում: 
1990 թ-ի հունիսի 10-ին արցախցի Իգոր Ներսիսյանը 15 ժամ 50 րոպե 37 վայրկյանում լողալով անցել է Սևանա լճի մի ափից մյուսը՝ 45 կմ: 1991 թ-ի հոկտեմբերին արտաշատցի Ռոբերտ Գալստյանը 183 տ քաշով 2 վագոնը Արտաշատի երկաթուղային կայարանի ռելսերի վրա  տեղաշարժել է 220 սմ՝ վագոնին կապված պարանը ատամներով բռնած: Նա նաև 150 կգ ծանրությունը ատամներով գետնից  բարձրացրել է 43 սմ: Ցայսօր Հայաստանը Գինեսի ռեկորդների գրքում ունի 7 գրանցում: 
«Գինեսի ռեկորդների գրքի» օրինակով Հայաստանում ստեղծվել է «Դյուցազնագիրք» ռեկորդների ժողովածուն:

«Գինեսի ռեկորդների գրքի» 2008 թ-ի 
հրատարակության պատկերազարդումներից