Այբուբեն
099999ԳՅ
099999ԴՆ
199999ԵՇ
and 199999ԶՈ
and 9999 99999ԷՉ
and(9999/99999ԸՊ
and(9999999999ԹՋ
" and9999999999ԺՌ
" and9999999999ԻՍ
"/*--9999999999ԼՎ
"/*--9999999999ԽՏ
-09999999999ԾՐ
-09999999999ԿՑ
/*--*99999conveՀՈւ
/*--*99999s3ՁՓ
099999s3ՂՔ
099999ԱՃՕ
099999ԲՄՖ
Արագ Որոնում


Գլինկա Միխայիլ 
1804 թ., գ. Նովոսպասսկոյե (այժմ՝ ՌԴ 
Սմոլենսկի մարզի 
Ելնինսկի շրջանում)
1857 թ., Բեռլին
Մ. Գլինկայի կիսանդրին Սանկտ Պետերբուրգում
Կոմպոզիտոր Միխայիլ Գլինկան ռուս դասական երաժշտության 
հիմնադիրն է: Նա նախանշել է ռուսական օպերայի զարգացման ուղիները, ստեղծել օպերային դրամատուրգիայի նոր տեսակներ, սկզբնավորել 
ռուսական վոկալ քնարերգության զարգացման նոր շրջանը:

Միխայիլ Գլինկայի մանկությունն անցել է գյուղական դաստակերտում: Նրա առաջին երաժշտական տպավորությունները կապված են ժողովրդական երգի և ճորտ երաժիշտներից կազմված նվագախմբի ելույթների հետ, որոնց երբեմն մասնակցում էր նաև ինքը՝ ջութակ ու ֆլեյտա նվագելով:
 Գլինկան 1818–28 թթ-ին սովորել է Սանկտ Պետերբուրգի գլխավոր մանկավարժական ուսումնարանին կից Ազնըվականների գիշերօթիկում, հետագայում նաև ջութակի, դաշնամուրի, երգեցողության և կոմպոզիցիայի մասնավոր դասեր է առել: 1837–39 թթ-ին եղել է Պալատական երգչախմբի կապելմայստերը: 
Շփումը Ալեքսանդր Պուշկինի, Ալեքսանդր Գրիբոյեդովի և դեկաբրիստների հետ նպաստել է Գլինկայի ստեղծագործական սկզբունքների ու գեղագիտական հայացքների ձևավորմանը: Նրա «Իվան Սուսանինը» ռուսական առաջին դասական օպերան է, որը բեմադրվել է 1836 թ-ին, Սանկտ Պետերբուրգի Մեծ թատրոնում: Կոմպոզիտորն իր պատմահերոսական օպերայում փառաբանել է հայրենասեր գյուղացուն, ժողովրդի արիությունն ու աննկուն բնավորությունը: Գլինկայի երկրորդ՝ «Ռուսլան և Լյուդմիլա» հեքիաթային-էպիկական օպերան բեմադրվել է 1842 թ-ին: Կոմպոզիտորը էպիկական շունչ է հաղորդել կերպարներին, փիլիսոփայորեն մեկնաբանել բովանդակությունը. օգտագործել է արևելյան մեղեդիներ: Նրա «Վալս-ֆանտազիան» ռուսական սիմֆոնիկ վալսի առաջին դասական օրինակն է: 
Գլինկան գրել է նաև ռոմանսներ Ա. Պուշկինի և ուրիշների խոսքերով, ստեղծել շուրջ 80 երկ՝ ձայնի և դաշնամուրի համար (երգեր, մեներգեր և այլն): Գլինկայի «Իսպանական նախերգանքները» («Արագոնյան խոտա», «Գիշերը Մադրիդում») սկզբնավորել են իսպանական ֆոլկլորի մշակումը համաշխարհային սիմֆոնիկ երաժշտության մեջ: Նրա սիմֆոնիկ ստեղծագործությունները ռուսական դասական սիմֆոնիզմի համար ունեցել են հիմնարար նշանակություն: 
Նշանավոր են նաև Նեստոր Կուկոլնիկի «Իշխան Խոլմսկի» ողբերգության համար գրած երաժշտությունը, գործիքային անսամբլները և այլն: Կոմպոզիտորի արվեստն իր գաղափարական խորությամբ, գեղարվեստական ընդհանրացման մեծ ուժով, երաժշտական լեզվի ժողովրդայնությամբ ազգային առաջադեմ արվեստի փայլուն արտահայտությունն է: Գլինկայի «Իվան Սուսանին» օպերան 1942 թ-ին բեմադրվել է Երևանի օպերայի և բալետի թատրոնում:
Գլինկայի անունով Երևանում կոչվել է փողոց: