Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Պետական կարգը՝ 
հանրապետություն
Մայրաքաղաքը՝
Մինսկ
Տարածքը՝ 
207 հզ. կմ2
Բնակչությունը՝
10,1 մլն
Պետական լեզուն՝ 
բելառուսերեն
Դրամական միավորը՝ 
ռուբլի
Մինսկի Հաղթանակի հրապարակը
Պլիսա լիճը
Բելառուսում արտադրվող «ԲելԱԶ» ժամանակակից բեռնատարը
Բելառուսի Հանրապետություն
Բելառուսը գտնվում է Արևելաեվրոպական հարթավայրի ծայր հարավ-արևմուտքում: Կանաչ մարգագետինների, անտառների ու ընդարձակ ճահիճների, կապույտ լճերի ու հանդարտահոս գետերի երկիր է: Մակերևույթը հարթավայրային է, փոքր-ինչ բլրապատ: Երկրի հարավ-արևելքը ծածկված է ճահճապատ դաշտավայրերով: Ամենաընդարձակը Բելառուսական Պոլեսիեն է: Օգտակար հանածոներով առանձնապես հարուստ չէ: Համեմատաբար մեծ են կալիումական աղերի, շինանյութերի, հատկապես քվարցային ավազի պաշարները: Հայտնաբերված են նաև նավթի ոչ մեծ պաշարներ: Ճահիճներից արդյունահանում են տորֆ, որը երկրի հիմնական վառելիքն է:
Կլիման անցումային է՝ բարեխառն ծովայինից բարեխառն ցամաքայինի:
Գետային ցանցը խիտ է. տարածքով հոսում են Դնեպրը, Արևմտյան Դվինան, Նեմանը՝ իրենց վտակներով:
Մեծ տարածքներ են զբաղեցնում խառնանտառները. գերակշռում են ասեղնատերև ծառատեսակները, որոնք ունեն արդյունաբերական նշանակություն:
Բնությունն ու կենդանական աշխարհը պահպանելու նպատակով ստեղծվել են պահպանվող հատուկ տարածքներ, որոնցից է հռչակավոր «Բելովեժյան թավուտ» ազգային պարկը, որն ամբողջ Կենտրոնական Եվրոպայում պահպանված միակ կուսական անտառն է: Նրա մի մասը գտնվում է Լեհաստանի տարածքում: «Բելովեժյան թավուտի» սոճու անտառներում կան եղնիկներ, որմզդեղներ, գայլեր, գորշուկներ, կզաքիսներ, կնգումներ, կուղբեր, նապաստակներ: Արգելոցի հպարտությունը վայրի ցուլերն են (զուբրեր):
IX–XI դարերում երկրի տարածքը մտնում էր Կիևյան Ռուսիայի, XIV դարում` Լիտվական Մեծ իշխանության կազմի մեջ: Ավելի ուշ այդ հողերին բնորոշ դարձավ «Բելայա Ռուս» անվանումը: 1918 թ-ին կազմավորվեց Բելոռուսական Սովետական Սոցիալիստական Հանրապետությունը, որը 1922 թ-ին մտավ ԽՍՀՄ կազմի մեջ:
1941–45 թթ-ի խորհրդա-գերմանական պատերազմի առաջին իսկ օրերից Բելառուսի տարածքը դարձավ համառ, արյունահեղ մարտերի ասպարեզ: Գրեթե 1 ամիս թշնամու թիկունքում հերոսաբար պաշտպանվեց սահմանամերձ Բրեստի ամրոցը: Գերմանացիների գրաված տարածքում, բելառուսական անտառներում գործում էին բազմաթիվ պարտիզանական ջոկատներ: Այդ պայքարին մասնակցեցին նաև հայ ժողովրդի զավակները. գործող բանակներում և պարտիզանական ջոկատներում մարտընչած հազարավոր հայորդիներ պարգևատրվեցին շքանշաններով ու մեդալներով: Հատկապես ծանր պայմաններում հայտնվեցին Բրեստի ամրոցի պաշտպանները (100 հոգի): Նրանցից շատերը զոհվեցին անհավասար մարտերում: Հերոսական մարտական ուղի անցավ Բելառուսի անտառներում կազմավորված հայկական «Հաղթանակ» պարտիզանական ջոկատը (ղեկավարներ՝ Սերգեյ Հարությունյան, Հովհաննես Պետյան, Մաթևոս Խաչատրյան, Հակոբ Հակոբյան և այլք): Ընդհատակում եռանդուն գործունեություն ծավալեց Հենրիկ Զաքարյանը, որը գերության մեջ ստեղծեց «Անհնազանդներ» կազմակերպությունը և փրկեց Գերմանիա աքսորվող շատ քաղաքացիների կյանքը: 1944 թ-ի հուլիսին Բելառուսի ազատագրմանը մասնակցեցին նաև Մերձբալթյան առաջին ռազմաճակատի զորքերը՝ զորավար Հովհաննես Բաղրամյանի հրամանատարությամբ:
Պատերազմի տարիներին զոհվեց յուրաքանչյուր չորրորդ բելառուսը: Ավերվեցին ու հրո ճարակ դարձան հարյուրավոր քաղաքներ ու գյուղեր: Հիմնահատակ այրվեց Խատին գյուղը, իսկ բնակչությունը գլխովին ոչնչացվեց: Պատերազմից հետո բելառուս ժողովուրդը վերականգնեց ավերված քաղաքներն ու գյուղերը, այդ թվում՝ Սվիսլոչ գետի ափին գտնվող մայրաքաղաք Մինսկը, որը, որպես բնակավայր, հիմնադրվել է XI դարում: 
1991 թ-ին,  ԽՍՀՄ փլուզման մասին Բելովեժյան հայտարարագրի ստորագրումից հետո, Բելառուսը դարձավ անկախ պետություն: Այժմ Անկախ Պետությունների Համագործակցության անդամ-երկիր է:
Բելառուսը զարգացած արդյունաբերական երկիր է: Լավ հայտնի են բելառուսական հաստոցներն ու «Բելառուս» տրակտորները, հսկա ինքնաթափ «ՄԱԶ»-երն ու «ԲելԱԶ»-ները, որոնք միանգամից կարող են փոխադրել մի քանի տասնյակ տոննա բեռ: Այստեղ արտադրվում են նաև բազմաթիվ ու բազմազան մոտոցիկլներ ու հեծանիվներ, կենցաղային սառնարաններ, հեռուստացույցներ, լուսանկարչական ապարատներ ու էլեկտրալամպեր, դաշնամուրներ, ժամացույցներ, հաշվիչ մեքենաներ, կահույք, կոշիկ, գործվածքներ:
Գյուղատնտեսության գլխավոր ճյուղերն են կաթնամսատու տավարաբուծությունը, խոզաբուծությունը, թռչնաբուծությունը, կարտոֆիլի և վուշի մշակումը, այգեգործությունը:
Բելառուսի հարավային շրջանները, Ուկրաինայի և Ռուսաստանի հետ մեկտեղ, մեծ վնաս կրեցին Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանի աղետալի վթարից (1986 թ.): Միլիոնավոր մարդիկ հայտնվեցին միջուկային ճառագայթման գոտում: 100-հազարավոր հեկտար տարածություններ մարդկանց ապրելու համար դարձան վտանգավոր, և բնակչությունը տարհանվեց: Երկիրը մեծ ճիգեր գործադրեց վթարի հետևանքները վերացնելու համար:

Հայերը Բելառուսում
Բելառուսում ապրում է շուրջ 30 հզ. հայ՝ հիմնականում բանվոր-ծառայողներ, մտավորականներ: Հայերը նկատելի դեր են խաղում Բելառուսի հասարակական և մշակութային կյանքի տարբեր բնագավառներում: Մինսկում գործում է «Հայաստան» կրթական-մշակութային ընկերությունը: 1991 թ-ից գործող հայկական կիրակնօրյա դպրոցում դասավանդվում են հայոց լեզու և պատմություն, ազգային երգ ու պար: