Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Գորկի Մաքսիմ
1868 թ., Նիժնի Նովգորոդ, Ռուսաստան
1936 թ., Նիժնի 
Նովգորոդ
Մ. Գորկու 
դիմաքանդակը (1914 թ., քանդակագործ` Հակոբ Գյուրջյան)
Մաքսիմ Գորկին 
Հայաստանում (1928 թ.)
Գրող, դրամատուրգ Մաքսիմ Գորկին հեղափոխական, 
հերոսական-ռոմանտիկական գաղափարների մարմնավորողն է ռուս գրականության մեջ: Նա զարգացրել և ստեղծագործաբար վերամշակել է ռեալիզմի լավագույն ավանդույթները:

Մաքսիմ Գորկին (իսկական անուն-ազգանունը՝ Ալեքսեյ Պեշկով) մանկուց զրկվել է հորից, ապրել է պապի տանը, մոր մահից հետո՝ 1884–88 թթ-ին` Կազանում: 1889 թ-ին ձերբակալվել է որպես քաղաքականապես անհուսալի անձնավորություն: 1892 թ-ին Թիֆլիսի «Կավկազ» թերթում տպագրվել է Գորկու առաջին` «Մակար Չուդրա», 1895 թ-ին` Սանկտ Պետերբուրգում՝ «Չելկաշ» պատմվածքները: 
Հատկապես նշանավոր են Գորկու ռեալիստական պատմվածքները («Պառավ Իզերգիլը», «Բազեի երգը», «Մրրկահավի երգը»), որոնց հիմքում ընկած են հերոսական լավատեսությունը, ինքնազոհաբերումը, հավատը մարդու ստեղծագործական ուժերի հանդեպ: 
XIX դարի վերջին և XX դարի սկզբին Գորկու ստեղծագործությունը նշանավորվել է նոր փուլով. «Ֆոմա Գորդեև», «Երեքը» վեպերում հեղինակը բացահայտել է ռուսական բուրժուազիայի հատկանշական գծերը, պատկերել քաղաքի աղքատությունը, ճնշված զանգվածներին: 
1900-ական թվականներին Գորկին գրել է մի շարք պիեսներ: «Քաղքենիներում» պատկերել է ոչ միայն պահպանողական, այլև ազատախոհական գաղափարներ կրողներին, իսկ «Հատակում» (1902 թ.) պիեսում՝ մարդկանց, որոնց ճակատագրերը խեղվել են ժամանակաշրջանի դաժան իրականության պատճառով: 
1905 թ-ի հունվարի 9-ի Արյունոտ կիրակիից հետո գրել է մի թռուցիկ, որով կոչ է արել տապալել ինքնակալությունը: Նրան բանտարկել են Պետրոպավլովյան ամրոցում, սակայն համաշխարհային հասարակայնության բողոքի շնորհիվ ազատել են: 1905 թ-ին Գորկին անդամագրվել է բոլշևիկյան կուսակցությանը, որի հանձնարարությամբ էլ մեկնել է ԱՄՆ:
1906 թ-ին գրել է «Թշնամիներ» պիեսը և «Մայրը» վեպը, որոնց գլխավոր թեման  քաղաքական պայքարն է: 
1906 թ-ի աշնանը Գորկին վերադարձել է Ամերիկայից և հաստատվել Իտալիայի Կապրի կղզում. գրել է «Վասսա Ժելեզնովա» (1910 թ.) պիեսը, «Ամառ» (1909 թ.), «Մատվեյ Կոժեմյակինի կյանքը» (1910–11 թթ.) պատմվածքները, որտեղ պատկերել է ռուսական գավառական կյանքը:
1913 թ-ին Գորկին վերադարձել է Ռուսաստան. գրել է «Մանկություն» (1913 թ.), «Մարդկանց մեջ» (1916 թ.), «Իմ համալսարանները» (1923 թ.) ինքնակենսագրական եռերգությունը: 
1915 թ-ին հիմնադրել է «Տարեգրություն» հակապատերազմական ուղղվածությամբ ամսագիրը: Առաջին համաշխարհային պատերազմի (1914– 1918 թթ.) նախօրեին գրել է «Հեքիաթներ Իտալիայի մասին», «Ռուսաստանով» ժողովածուները: 1921 թ-ին Գորկին մեկնել է արտասահման, 1924 թ-ին հաստատվել է Իտալիայի Սորենտո քաղաքում: «Արտամոնովների գործը» (1925 թ.) վեպում պատկերել է Ռուսաստանում կապիտալիզմի առաջացումը, ծաղկումն ու կործանումը: Գորկին մինչև կյանքի վերջն աշխատել է «Կլիմ Սամգինի կյանքը» քառահատոր պատմափիլիսոփայական դյուցազներգության վրա:
1931 թ-ին Գորկին վերջնականապես վերադարձել է Ռուսաստան. գրել է «Եգոր Բուլըչովը և ուրիշները», «Դոստիգաևը և ուրիշները» պիեսները, հրապարակախոսական, գրաքննադատական հոդվածներ:
Գորկին առաջին անգամ հայ մշակույթին ծանոթացել է 1890-ական թվականներին: Ռուս-հայկական գրական կապերի պատմության մեջ նշանակալի իրադարձություն էր Գորկու նախաձեռնությամբ ու խմբագրությամբ լույս տեսած «Հայ գրականության ժողովածուն» (1916 թ.): Նա մասնակցել է նաև «Հայաստանի պոեզիայի անթոլոգիայի» խմբագրման աշխատանքներին: 
Գորկու հետ նամակագրական կապեր են ունեցել Ալեքսանդր Շիրվանզադեն, Վահան Տերյանը և ուրիշներ: Գորկու ստեղծագործությունները թարգմանվել են հայերեն, հայ բեմում բազմիցս ներկայացվել են նրա «Հատակում», «Եգոր Բուլըչովը և ուրիշները», «Արևի զավակներ», «Թշնամիներ», «Վասսա Ժելեզնովա», «Քաղքենիներ» և այլ պիեսներ: 1928 թ-ին Գորկին այցելել է Հայաստան. տպավորությունները շարադրել է «Սովետների Միությունում» (1929 թ.) ակնարկների գրքում:
Գորկու անունով Երևանում և ՀՀ այլ վայրերում կոչվել են դպրոցներ, փողոցներ:

   «Անհատական հանճարը չի տվել ոչ մի ընդհանրացում, որի հիմքում ընկած չլիներ ժողովրդական ստեղծագործությունը, ոչ մի համաշխարհային տիպ, որը դրանից առաջ գոյություն ունեցած չլիներ ժողովրդական հեքիաթներում ու լեգենդներում»:
Մաքսիմ Գորկի