Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Հայաստանի ազգային գրադարանի գլխավոր մուտքը
Գրադարանի ընթերցասրահներից
Համակարգչային բաժինը 
Երևանի Խնկո Ապոր անվան մանկական գրադարանը և ներսի որմնանկարներից
Գրադարանը մշակութալուսավորական և գիտաօժանդակ 
հիմնարկություն է, որը կազմակերպում է տպագիր արտադրանքի հանրային օգտագործումը: Գրադարանում հավաքվում և 
պահպանվում են ձեռագրեր, գրքեր, լրագրեր, ամսագրեր ու 
տեղեկատվության ժամանակակից կրիչներ:

Գրադարանները՝ որպես գրավոր հուշարձանների պահոցներ, գոյություն են ունեցել հազարամյակներ ի վեր: Հին աշխարհի ամենամեծ գրադարանը  (մ. թ. ա. I դար) Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում էր. ունեցել է մինչև 700 հզ. ձեռագիր:
Ալեքսանդրիայում սովորելու տարիներին այդ գրադարանից օգտվել են Մեսրոպ Մաշտոցի աշակերտները, այդ թվում՝ Մովսես Խորենացին: Գրադարաններ եղել են Հին Հունաստանում, Ասորեստանում: Պերգամոնի թագավորության գրադարանն ունեցել է մոտ 200 հզ. ձեռագիր մատյան: Մ. թ. ա. I դարից Հին Հռոմում, նաև վաղ միջնադարի Արևմտյան Եվրոպայի մյուս երկրներում  տաճարներին կից ստեղծվել են գրադարաններ: Վերածննդի դարաշրջանում մշակույթի զարգացման և հատկապես տպագրության գյուտի շնորհիվ գրադարանների թիվն ավելացել է:
Աշխարհի խոշորագույն գրադարաններից են ԱՄՆ-ի Կոնգրեսի գրադարանը` Վաշինգտոնում, Բրիտանական թանգարանի գրադարանը` Լոնդոնում, Սանկտ Պետերբուրգի և Մոսկվայի հիմնակազմ, Ֆրանսիայի, Շվեդիայի, Ավստրիայի ազգային, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Ճապոնիայի համալսարանական ու Վատիկանի գրադարանները:
Հայաստանում գրադարանները եղել են վանքերին ու մենաստաններին կից. տեղավորվել են առանձին շինություններում կամ վանքամերձ քարայրերում և կոչվել են գրատուն, գրանոց, գանձատուն, մատենադարան, դիվան, երբեմն էլ՝ նշխարանոց, նշխարախուց: Սահակ Պարթևը և Մեսրոպ Մաշտոցն Էջմիածնի Մայր աթոռում ստեղծել են հայերեն ձեռագրերի մատյանների մայր պահոցը՝  առաջին մատենադարանը, որի հիման վրա 1959 թ-ին ստեղծվել է Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան մատենադարանը:
V–XVII դարերում հիմնադրվել են Արգինայի և Հռոմկլայի կաթողիկոսական, Անիի արքայական, Սանահինի, Հաղպատի, Տաթևի, Գլաձորի, Գետիկի, Մեծոփավանքի, Վարագավանքի, Սկևռայի, Դրազարկի ձեռագրատները: Հետագայում գրադարաններ գործել են նաև ուսումնական հաստատություններին կից՝ Մոսկվայի Լազարյան ճեմարանում, Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում, Երևանի արական ու Հռիփսիմյան իգական գիմնազիաներում և այլուր: Հայկական բազմաթիվ գրադարաններ կան նաև Սփյուռքում. նշանավոր են Երուսաղեմի ձեռագրատունը, Մխիթարյան միաբանության մատենադարանները` Վենետիկում և Վիեննայում: Հայաստանում ամենահայտնի և խոշորագույն գրադարաններն են Հայաստանի ազգային, Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի հիմնարար գիտական, Երևանի պետական համալսարանի, Ավետիք Իսահակյանի անվան, Խնկո Ապոր անվան մանկական, գիտատեխնիկական, բժշկակենսաբանական գրադարանները: Գործում են նաև քաղաքային, գյուղական, դպրոցական գրադարաններ:
Հայաստանի ազգային գրադարանը, որը հայ գրքի ամենամեծ պահոցն է աշխարհում, հիմնադրվել է 1919 թ-ին: 1965 թ-ին նրան շնորհվել է առաջին կարգի գիտական գրադարանի կոչում: Գրադարանն ունի 21 բաժին, 70 ենթաբաժին, շուրջ 140 անուն գրացուցակներ և քարտարան: Գրադարանը ներկայումս ունի 6.500.000 միավոր գործող ֆոնդ (գրքեր, ամսագրեր, լրագրեր, քարտեզներ, ձայնապնակներ, ձայներիզներ, նամականիշներ և այլն)` ավելի քան 70 լեզվով: Գրադարանի հնատիպ, հազվագյուտ և արխիվային գրականության պահպանման բաժնում հավաքված են հայատառ գրականության (1812 թ-ից) և հայ պարբերականների (1794 թ-ից) օրինակներ, XVI–XVIII դարերի հազվագյուտ արժեքավոր գրքեր: Այստեղ են պահվում հայերեն առաջին տպագիր գրքերը՝ «Ուրբաթագիրքը», «Պարզատումարը», «Տաղարանը», հայատառ առաջին տպագիր քարտեզը՝ «Համատարած աշխարհացույցը», առաջին հայերեն տպագիր պարբերականը՝ «Ազդարարը», և այլն:
Հայաստանի ազգային գրադարանի գրապահոցի շենքը
ԱՄՆ-ի Կոնգրեսի գրադարանը

   Հայաստանում միասնական գրադարանային ցանց ստեղծելու նպատակով հանրապետության բոլոր գրադարանների հայերեն գրքային ֆոնդը հիմնականում մուտքագրվել է էլեկտրոնային քարտարան: