Այբուբեն
and 9999 99999ԷՉ
and(9999/99999ԸՊ
and(9999999999ԹՋ
" and9999999999ԺՌ
" and9999999999ԻՍ
"/*--9999999999ԼՎ
"/*--9999999999ԽՏ
-09999999999ԾՐ
-09999999999ԿՑ
/*--*99999conveՀՈւ
/*--*99999s3ՁՓ
099999s3ՂՔ
099999ԱՃՕ
099999ԲՄՖ
099999ԳՅ
099999ԴՆ
199999ԵՇ
and 199999ԶՈ
Արագ Որոնում


Պետական կարգը՝ 
միապետություն
Մայրաքաղաքը՝  
Բրյուսել
Տարածքը՝  
30,5 հզ. կմ2
Բնակչությունը՝  
10,4 մլն
Պետական լեզուները՝  
ֆլամանդերեն, ֆրանսերեն
Դրամական միավորը՝  
եվրո (մինչև 2002 թ.` 
բելգիական ֆրանկ)

Բրյուսելի Գլխավոր հրապարակը (Գրան պլաց)
Բրյուսելը նաև Եվրամիության մայրաքաղաքն է. այնտեղ է  գտնվում Եվրախորհրդարանի շենքը:
Մեծ եղեռնի զոհերի հիշատակին նվիրված խաչքար` Բրյուսելի Անրի Միշո հրապարակում 
Բելգիայի Թագավորություն
Բելգիան եվրոպական ոչ մեծ երկիր է, որը ծայրից ծայր ավտոմեքենայով կարելի է կտրել անցնել 4–5 ժամում: Երկրի տարածքով, աննշան տարբերությամբ, ՀՀ-ի չափ է: 
Հյուսիս-արևմուտքում ափերը ողողում են Հյուսիսային ծովի ջրերը: Ծովափից դեպի երկրի խորքն են ձգվում տափարակ հարթավայրերը, որոնք դեպի հարավ-արևելք աստիճանաբար բարձրանում են և վերածվում բլրավետ վայրի: Երկրի հարավում անտառածածկ Արդեններ լեռներն են (առավելագույն բարձրությունը՝ 694 մ, Բոտրանժ լեռ): Եվրամիության անդամ է, իսկ մայրաքաղաք Բրյուսելը նաև Եվրամիության մայրաքաղաքն է:
Կան քարածխի, բազմամետաղների, շինանյութերի պաշարներ: 
Կլիման բարեխառն ծովային է: Հյուսիսային ծովից փչող խոնավ քամիները մեղմում են ձմռան ցուրտն ու ամռան շոգը: Ձմռանը շատ հաճախ ամպամած ու մռայլ է, ամառը` զով, շատ են անձրևներն ու ամպրոպները: Գետային ցանցը խիտ է. Մաասը և Շելդան նավարկելի են:
Մ.թ.ա. 300 թ-ին Բելգիայի տարածքում բնակվել են բելգեր կելտական ցեղերը (այստեղից էլ՝ երկրի անվանումը): Տարբեր ժամանակներում պատկանել է Ֆրանսիային, Գերմանիային, Իսպանիային, Ավստրիային, Հոլանդիային:
Բրյուսելում սկսված բուրժուական հեղափոխությունը վերջ դրեց հոլանդացիների տիրապետությանը, և 1830 թ-ին Բելգիան հռչակվեց ինքնուրույն պետություն: XIX դարի 70-ական թվականներին Բելգիան եվրոպական զարգացած երկիր էր և մասնակցում էր Աֆրիկայի գաղութային բաժանմանը:
Բելգիան աշխարհի ամենախիտ բնակեցված երկրներից է: 
Բելգիայում հիմնականում բնակվում են 2 ազգեր՝ վալոններն ու ֆլամանդացիները: Նա, ով առաջին անգամ ոտք է դնում Բելգիա, նկատում է, որ բոլոր գրություններն ու ճանապարհային ցուցանշանները 2 լեզվով են. ֆրանսերեն, որով խոսում են վալոնները, և ֆլամանդերեն:
Երկրի պետական զինանշանի նշանաբանն է «Միասնությունը ուժ է»: Այդուհանդերձ, երկար ժամանակ է՝ չեն հանդարտվում ազգային հակամարտությունները ֆլամանդացիների և վալոնների միջև, որի հիմքում ընկած են տնտեսական և սոցիալական պայմանները: 
Ժամանակակից Բելգիան բարձր զարգացած երկիր է. արտադրում է թուջ, պողպատ, պղինձ, ավտոմեքենաներ, էլեկտրասարքեր, հեռուստացույցներ, ապակի, գործիքներ, գորգեր: Անտվերպենում մշակում-երեսակում են ալմաստը՝ դարձնելով ադամանդ, պատրաստում են ալմաստե սայրով փորող գործիքներ: Բելգիայում զարգացած է և՜ որսորդական, և՜ մարզական զենքի արտադրությունը: Բոլոր այս ապրանքներով Բելգիան առևտուր է անում բազմաթիվ երկրների հետ: Սակայն արդյունաբերության շատ ճյուղերի համար հումքը  ներմուծվում է: 
Բելգիայում զարգացած է գյուղատնտեսությունը: Նրանք հացահատիկի, բանջարեղենի առատ բերք են ստանում: Բելգիայում բուծում են բարձր մթերատու կովերի ցեղեր: 
Տարբեր երկրների դրոշներով նավերը բեռներ են բերում Բելգիայի ամենամեծ նավահանգիստը՝ Անտվերպեն:
Բելգիան վաղուց ի վեր հռչակված է իր ծաղկաբույծներով, մեծարվեստ ժանյակագործներով ու ոսկերիչներով: Այստեղ կան բազմաթիվ հինավուրց հուշարձաններ, քաղաքները քաղաք-թանգարաններ են, որտեղ պահպանվել են XIII–XIV դարերի շենքեր: Բելգիայում են ապրել ու ստեղծագործել հայտնի նկարիչներ Պիտեր Ռուբենսն ու Անտոնիս վան Դեյքը, գրող Շառլ դը Կոստերը՝ բելգիական ժողովրդի սիրելի հերոս Թիլ Ուլենշպիգելի մասին վեպի հեղինակը:

Հայերը Բելգիայում
Դեռևս X դարի սկզբներին Բելգիայում երևացել են հայ վաճառականներ, որոնք հատկապես XIV–XV դարերում աշխույժ առևտուր են արել Բրյուգե քաղաքում: XIX դարից հայերի թիվն այստեղ սկսել է ավելանալ՝ ի հաշիվ արհեստավորների և ուսանողության. ի դեպ՝ Գենտի համալսարանն է ավարտել նաև հայ մեծ բանաստեղծ Դանիել Վարուժանը, որի անունը հիշատակվում է այդ
Սուրբ Մարիամ Մագդաղենացի հայկական եկեղեցին Բրյուսելում
համալսարանն ավարտած նշանավոր մարդկանց ցուցակում: 1920 թ-ից Բելգիայում սկսել են հաստատվել թուրքական ջարդերից փախած հայ գաղթականներ: Ներկայումս Բելգիայում բնակվում է շուրջ 7 հզ. հայ. հաստատվել են Բրյուսելում, Անտվերպենում, Գենտում և Լիեժում: Նրանք հիմնականում զբաղվում են առևտրով, կան իրավաբաններ, բժիշկներ, ճարտարագետներ: Հայաստանյայց առաքելական եկեղեցու հոգևոր հովվությունը, որի կենտրոնը Բրյուսելի Սուրբ Մարիամ Մագդաղենացի եկեղեցին է, կազմավորվել է 1990 թ-ին: Բելգիահայ համայնքում տարբեր տարիների ստեղծվել են բարեգործական, երիտասարդական միություններ, իսկ ազգային և մշակութային ավանդույթները պահպանելու համար՝ ակումբներ, երգչախմբեր, պարախմբեր, թատերախմբեր:
1998 թ-ին Բելգիայի խորհրդարանը ճանաչել է Թուրքիայում հայերի ցեղասպանության փաստը: Բրյուսելի Անրի Միշո հրապարակում կանգնեցվել է Մեծ եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող խաչքար (1997):