Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Ռեմբրանդ. «Ֆաուստ»
(1652–53 թթ., վիմագրություն)
Էժեն Դելակրուա. 
«Համլետը և Հորացիոն գերեզմանոցում» (1835 թ., վիմագրություն)
Գյուստավ Դորե. «Խորհրդավոր ընթրիք» (1865 թ., փայտափորագրություն)
Գրաֆիկան կերպարվեստի տեսակ է. ընդգրկում է գծանկարը, ծաղրանկարը, պլակատը և տպագիր գեղարվեստական ստեղծագործությունները՝ փորագրությունը, վիմագրությունը, մենատիպը և այլն, որոնք ունեն պատկերման սեփական արտահայտչամիջոցներ:

«Գրաֆիկան»  հունարեն է. նշանակում է գրում եմ, գծում եմ, գծանկարում եմ: 
Գրաֆիկական նկարչությունը, հատկապես գծանկարը, կերպարվեստի ամենահին տեսակն է: Գրաֆիկայի նախատեսակներն են ժայռապատկերները, անտիկ  սափորանկարչությունը: Միջնադարյան մանրանկարչության մեջ և Վերածնընդի արվեստում ընդլայնվել են գրաֆիկայի արտահայտչամիջոցները: Գրքի տպագրության գյուտից հետո արագորեն զարգացել է փորագրությունը (Ալբրեխտ Դյուրեր, Ժակ Կալլո, Էժեն Դելակրուա և ուրիշներ), գծանկարը (Անրի Մատիս, Միխայիլ Վռուբել), գրքի գրաֆիկան (Ուիլյամ Մորրիս, Վեռներ Կլեմկե, Վլադիմիր  Լեբեդև): 
Պլակատը՝ որպես գրաֆիկայի տեսակ, ստեղծվել է համեմատաբար ավելի ուշ.   ձևավորվել է XIX դարում՝ որպես առևտրական և թատերական գովազդի տեսակ, այնուհետև ծառայել նաև որպես քաղաքական քարոզչության միջոց:
Գրաֆիկական նկարն ստեղծվում է թղթի (հազվադեպ՝ մետաքսի կամ մագաղաթի) վրա՝ թղթի գույնի օգնությամբ՝ մատիտով (մատիտանկար), գրչով (գրչանկար), ածխով (ածխանկար), կավճաներկով (կավճանկար) և գրաֆիկական նյութի վրա կատարվող փորագրության բազմազան տեխնիկայով: Գրաֆիկայի արտահայտչամիջոցներն են գիծը, գծաշարը, լուսաստվերը, բիծը, թղթի գույնը: Գրաֆիկական գործերում գույնի դերը սահմանափակ է: Թեման նկարաշարով բացահայտելու, մեծ տպաքանակով վերարտադրելու հնարավորության շնորհիվ գրաֆիկան լայնորեն օգտագործվում է զանգվածային քարոզչության բնագավառում:
Գրաֆիկական նկարչության հիմնական ճյուղերից են հաստոցային (հաստոցային գծանկար, էստամպ՝ նկարչի պատրաստած տպագրական օրինակի առանձնատիպը), գրքի և թերթ-ամսագրային (պատկերազարդում, դեկորատիվ ձևավորում, տառատեսակներ), կիրառական կամ գեղարվեստաարդյունաբերական (պլակատ, նամականիշ, ազդագիր և այլն) գրաֆիկան: Գրաֆիկայով ստեղծվում են նկարչության բոլոր ժանրերի գործեր՝ թեմատիկ կոմպոզիցիա, բնանկար, դիմանկար, նատյուրմորտ և այլն: 
Հայկական  գրաֆիկայի զարգացումը խթանել են Հակոբ Մեղապարտը, Աբգար Թոխատեցին (XVI դար), հետագայում նաև մյուս հայ տպագրիչները, որոնց հրատարակած գրքերին բնորոշ են զարդարուն գլխատառեր, գլխազարդեր, պատկերներ: Առավել որակյալ էին XIX դարում տպագրված գրքերի գրաֆիկական էջերը: 
Ուշագրավ են Հ. Քաթանյանի փորագրությունները, Աղաթոն Հովնաթանյանի վիմագրություններն ու գծանկարները, Էդգար Շահինի, Տիգրան Փոլատի պատկերազարդումներն ու օֆորտները (փորագրություն` թթուներով մշակված լաքապատ մետաղի վրա), Վարդգես Սուրենյանցի պատկերազարդումները: Նրանց նկարազարդումներով լույս են տեսել Անատոլ Ֆրանսի, Ժան դը  Լաֆոնթենի, Ալեքսանդր Պուշկինի և ուրիշների գրքերը, իսկ Է. Շահինի օֆորտները ոսկե մեդալներ են շահել միջազգային ցուցահանդեսներում: 
Հայկական գրքի գրաֆիկայի զարգացմանը  նպաստել է հատկապես Հակոբ Կոջոյանը: Գրաֆիկական ինքնատիպ գործեր են ստեղծել Տաճատ Խաչվանքյանը, Վանո Խոջաբեկյանը: Սփյուռքում հանրաճանաչ են գրաֆիկական ստեղծագործությունների վարպետներ Գառզուն, Ժանսեմը, Չիկ Տամատյանը, Ասատուր Պզտիկյանը և ուրիշներ: Այս բնագավառում են ստեղծագործում Հրաչյա Ասլանյանը, Ռուբեն Արուտչյանը, Գաստելլո 
Գասպարյանը, Գայանե Գյուլամիրյանը, Վլադիմիր Սողոմոնյանը և ուրիշներ:
Վահրամ Խաչիկյան.  «Ուսանողուհի Ասպրամի դիմանկարը»  (1978 թ., թուղթ, մատիտ)
Տաճատ Խաչվանքյան. Հովհ. Թումանյանի «Գեղարվեստական երկերի» պատկերազարդումներից (1934 թ.)
Հակոբ Կոջոյան. «Հազարան բլբուլ» հեքիաթի 
պատկերազարդումներից (1925 թ.)
Էդգար Շահին. «Լաթահավաք կինը» (1901 թ.)
Ալբրեխտ Դյուրեր. «Ասպետը, մահը և սատանան» (1513 թ., պղնձափորագրություն)