Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Գրիբոյեդով Ալեքսանդր
1795 թ., Մոսկվա
1829 թ., Թեհրան 
(թաղված է Թբիլիսիում)

Ա. Գրիբոյեդովի հուշարձանը Երևանում (1975 թ., քանդակագործ՝ 
Հովհաննես Բեջանյան)
Կադր «Հյուսիսային ծիածան» կինոնկարից (1960 թ., ռեժիսոր` Արտաշես Հայ-Արտյան, Գրիբոյեդովի դերում` Լ. Ֆրիչինսկի)
Գրող, դիվանագետ Ալեքսանդր Գրիբոյեդովի ստեղծագործությամբ է սկզբնավորվել ռուսական ռեալիստական դրամատուրգիան: 
Նա առաջինն է, որ իր «Խելքից պատուհաս» դրամայում հանգուցալուծումն ու գործողությունների ողջ ընթացքը պայմանավորել է ոչ միայն կերպարների բնավորություններով ու կրքերով, այլև նրանց աշխարհայացքով:

Ալեքսանդր Գրիբոյեդովը 1810 թ-ին ավարտել է Մոսկվայի համալսարանի բանասիրական և իրավաբանական ֆակուլտետները: Ուսանողական տարիներին շփվել է ապագա դեկաբրիստների (1825 թ-ի դեկտեմբերին ինքնակալության դեմ ապստամբած ռուս հեղափոխականներ) հետ: 1815 թ-ին բեմադրել և հրատարակել է իր առաջին գործը` «Երիտասարդ ամուսիններ» կատակերգությունը: 1818 թ-ին նշանակվել է ռուսական դիվանագիտական առաքելության քարտուղար Պարսկաստանում: 
1822 թ-ին Թիֆլիսում եղել է ռուսական զորքերի հրամանատարությանն առընթեր դիվանագիտական գրասենյակի քարտուղար: Այստեղ էլ սկսել է գրել «Խելքից պատուհաս» կատակերգությունը, որն ավարտել է 1824 թ-ին, Սանկտ Պետերբուրգում: 
1825 թ-ին, վերադառնալով Կովկաս, Գրիբոյեդովն աշխատել է «1812 թվականը» դրամայի վրա, որից միայն հատվածներ են պահպանվել: Դեկաբրիստների ապստամբության պարտությունից հետո նրան ձերբակալել են, սակայն, բավարար մեղադրական նյութեր չունենալով, ազատել: 
1828 թ-ին մասնակցել է Թուրքմենչայի պայմանագրի կնքմանը, ապա նշանակվել դեսպան Պարսկաստանում: Թուրքմենչայի պայմանագրի 15-րդ կետով, որը մտցվել է Գրիբոյեդովի ջանքերով, պարսկահայերին թույլատրվել է վերադառնալ հայրենիք: 50 հզ. պարսկահայեր, ըստ այդ պայմանագրի, ներգաղթել են Հայաստան: 1829 թ-ին, վախենալով Պարսկաստանում ռուսական ազդեցությունից, պարսկական իշխանությունների հրահրմամբ խառնամբոխը հարձակվել է դեսպանատան վրա, սպանել դեսպանատան աշխատակիցներին ու դեսպանին: Գրիբոյեդովի դին Հայաստանով տեղափոխել են Թիֆլիս. ճանապարհին՝ Դվալի (այժմ` Պուշկինի) լեռնանցքում, Ալեքսանդր Պուշկինը հանդիպել է  նրանց: Հետագայում այնտեղ կանգնեցվել է աղբյուր-հուշարձան:
Գրիբոյեդովի ողբերգական մահվան առիթով Էջմիածնի Մայր տաճարում հոգեհանգստի պատարագ է մատուցվել:
Գրիբոյեդովի «Խելքից պատուհաս» կատակերգությունում (գրաքննության արգելքի պատճառով տարածվել է ձեռագիր և մեծ արձագանք գտել գրական շրջանակներում) արծարծված են ռուսական կյանքի սոցիալ-քաղաքական խնդիրները, որոնք ավելի սրվել էին 1812–24 թթ-ին: Նկարագրելով Մոսկվայի ազնվականական միջավայրը՝ Գրիբոյեդովն ստեղծել է բնավորությունների մի ամբողջ պատկերասրահ:
Կատակերգությունում հիմնական բախումը պահպանողական ազնվականության և առաջադեմ մտավորականության միջև է. ընդհարվում են մտածող մարդը և սահմանափակ մտածելակերպով շրջապատը, ու թեև պարտվում է բարձր բարոյականությամբ մտավորականը, սակայն հանդիսատեսը հավատում է գլխավոր հերոսի` Չացկու հաղթանակին: Կատակերգությունը թարգմանվել է հայերեն և բազմիցս բեմադրվել հայ թատրոններում:
Գրիբոյեդովը քաջածանոթ էր հայ ժողովրդին և հայոց պատմությանը: Պահպանվել է նրա «Ռոդամիստ և Զենոբիա» ողբերգության պլանը, ըստ որի` գործողությունը կատարվում է Հայաստանում և Վրաստանում: 
1819 թ-ի փետրվարին եղել է Երևանում, ծանոթացել երկրի և ժողովրդի կացությանը, այցելել Էջմիածնի վանք, մատենադարան, տպարան, դպրոց: 
Լինելով Իվան Պասկևիչի բանակի դիվանագիտական գրասենյակի ղեկավարը՝ մասնակցել է Երևանի, Սարդարապատի, Նախիջևանի ազատագրմանը, պարգևատրվել  «Երևանի գրավման համար» մեդալով: 
Գրիբոյեդովի անունով Երևանում կոչվել են դպրոց և փողոց, կանգնեցվել է նրա հուշարձանը:

   Ալեքսանդր Գրիբոյեդովի «Խելքից պատուհաս» կատակերգությունն առաջին անգամ բեմադրվել է 1827 թ-ի դեկտեմբերին Երևանի Սարդարի պալատում (ներկայիս Երևանի գինու և կոնյակի գործարանի տարածքում)` հեղինակի ներկայությամբ: