Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Սվիֆթ Ջոնաթան
1667 թ., Դուբլին
1745 թ., Դուբլին 
«Գուլիվերի ճանապարհորդությունները» գրքի 
I-ին տպագրության   տիտղոսաթերթը
Գուլիվերը լիլիպուտների աշխարհում (որմնանկար Բրեմենում)
Գուլիվերը իռլանդացի երգիծաբան Ջոնաթան Սվիֆթի «Գուլիվերի ճանապարհորդությունները» գրքի հերոսն է: Վեպը հագեցած է  մարդու և բնության փոխհարաբերությունների փիլիսոփայական  մտորումներով ու խորհրդածություններով:

Գուլիվերը ճանապարհորդում է 4 արտասովոր երկրներում: Առաջինը Լիլիպուտիան է՝ թզուկների երկիրը, որտեղ Գուլիվերը հսկա է թվում: Երկրի բնակիչներն իրենց թզուկ թագավորին անվանում են հզորագույն կայսր, Տիեզերքի ուրախություն ու սարսափ, միապետների միապետ, բայց պարզվում է, որ Գուլիվերը՝ անգլիացի սովորական հողատիրոջ որդին, կարող է այդ գաճաճ թագավորին ու նրա արքունիքին փաթաթել թաշկինակի մեջ և դնել բաճկոնի գրպանը: 
Երկրորդ երկիրը հսկաների աշխարհն է. այստեղ նա աննշան էակ է: Երբ Գուլիվերը հսկաների թագավորին պատմում է իր երկրի արքունիքի և իր դատողությունների մասին, թագավորն ապշում է, թե այդ փոքրիկ ու ողորմելի էակներն ինչպես կարող են այդքան դաժան մտքեր ու մեծ հավակնություններ ունենալ: 
Երրորդ երկիրը թռչող Լապուտա կղզին է, որի թագավորն ու ժողովուրդն ամբողջությամբ նվիրվել են արվեստին ու գիտությանը, սակայն ոչ մի կերպ չեն կարողանում օգտվել դրանցից, որովհետև գիտնականները զբաղվում են անկարևոր խնդիրներով: Վեպում ներկայացված Լագադոյի լուսարձակների ակադեմիան Անգլիայի գիտությունների ակադեմիան է, որին անխնա ծաղրել է Սվիֆթը՝ անօգտակար հետազոտությունների համար:
Չորրորդ երկիրն ամենաարտասովորն է. դա զարմանահրաշ ձիերի՝ հուիհընմհընմների երկիրն է՝ իդեալական բարքերով ու կատարյալ ապրելաձևով: Հուիհընմհընմները չգիտեն՝ ի՞նչ է պատերազմը, չունեն թագավոր, քանի որ բոլորը հավասար են, չկա իշխանություն, պատիժ, որովհետև դատապարտելու ոչինչ չկա: Նրանց լեզվում չկան «կեղծիք» և «խաբեություն» բառերը: Սակայն այս երկրում ապրում են եհուները՝ կեղտոտ, չար ու այլասերված արարածները: Գուլիվերը սարսափում է և կարծում, որ մարդկությունը հետադիմում և գնում է կործանման, որից փրկվելու միջոց է համարում վերադարձը բնություն:
Գրքում այլաբանության միջոցով ծաղրված են Անգլիայի քաղաքական, իրավական, կրոնական, տնտեսական հաստատությունները, հասարակության բոլոր խավերը՝ արքայից մինչև վերջին հպատակը:
Ավելի քան 250 տարի է անցել այս գրքի լույսընծայումից, սակայն Գուլիվերի արտասովոր արկածներն այնքան հրապուրիչ են, որ ցայսօր գերում են թե՜ փոքրերին, թե՜ մեծերին: Հսկա մարդկանց հաճախ անվանում են Գուլիվեր, որովհետև մարդկանց ամենից շատ դուր է եկել Գուլիվերի ճանապարհորդությունը լիլիպուտների աշխարհում:
Ջոնաթան Սվիֆթը 1682–88 թթ-ին սովորել է Դուբլինի համալսարանի Սբ Երրորդության քոլեջում: 1689–99 թթ-ին եղել է ականավոր փիլիսոփա Վիլյամ Թեմպլի քարտուղարը և գրադարանավարը: 1701 թ-ին ստացել է աստվածաբանության դոկտորի կոչում: Գրել է քաղաքական պամֆլետներ («Դաշնակիցների և նախկին կառավարության վարքը», 1711 թ., «Վիգերի հասարակական ոգին», 1714 թ., «Մահուդագործի նամակները», 1723–24 թթ.), որոնց մեջ քննադատել է Անգլիայի քաղաքականությունը իռլանդական ժողովրդի հանդեպ: Սվիֆթի երգիծանքը նշանակալի հետք է թողել անգլիական գրականության հետագա զարգացման վրա:
«Գուլիվերի ճանապարհորդությունները» վեպը հայերեն առաջին անգամ 1857 թ-ին թարգմանել է Սարգիս Գասպարյանը՝ «Ճամբորդությունք Կյուլիվերի ի զանազան հեռակա ազգս աշխարհի ի Հովնաթան Սվիֆթա» վերնագրով: