Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Սարգիս Պողոսյան. «Սկահակ» (1979 թ., փայտ)
Ժամանակակից թափանցիկ պատկերազարդ ապակի
Հացահատիկի ամբար 
(XIX դար, փայտափորագրություն)
Հմայակ Բդեյան. «Սիմֆոնիա»
 (շամոտ, 1987 թ.) 
Մետաղական ջահ  (XII դար, Անիի Մայր տաճար)
Դեկորատիվ արվեստը միջավայրի,  տոնակատարությունների, հանդիսությունների, ցուցադրությունների և այլ միջոցառումների գեղարվեստական ձևավորման, ինչպես նաև գեղարվեստական կենցաղային իրերի պատրաստման արվեստն է:
Դեկորատիվ-կիրառական արվեստը դեկորատիվ արվեստի և 
ժողովրդական ստեղծագործության նյութական ու հոգևոր 
արժեքներ ստեղծող ոլորտ է:

Դեկորատիվ արվեստն սկզբնավորվել է հասարակության զարգացման վաղ շրջանում: Դարերի ընթացքում այն կրել է տարբեր ոճերի և ուղղությունների ազդեցությունը: Մ. թ. ա. II հազարամյակում Չինաստանում ստեղծվել են բրոնզե գեղարվեստական կերտվածքներ, ոսկրե և նեֆրիտե քանդակազարդ առարկաներ, մ. թ. ա. V-III դարերում՝ բարձրորակ մետաքսե գործվածքներ, խեցեղեն, մ. թ. VIII–X դարերում ծաղկման է հասել ճենապակու, իսկ XIV–XVIII դարերում՝ խեցեգործական արտադրությունը: Միջնադարյան Եգիպտոսի դեկորատիվ-կիրառական արվեստում տարածված էին դաջածո գործվածքները, նկարազարդ խեցեգործությունը, ընդելուզված կահույքի պատրաստումը, փայտափորագրությունը և այլն:
Դեկորատիվ արվեստի գանձարանում իրենց ծանրակշիռ ավանդն ունեն նաև հայ վարպետները: Կարի, ոսկերչության, դրվագման, խեցեգործության և արհեստների այլ տեսակներ Հայաստանում հայտնի էին մ.թ.ա. III հազարամյակից: Հայկական ոսկերչությունն ու ակնագործությունը զարգացել են ոչ միայն Դվինում, Անիում, Արծնում, Վասպուրականում, Արցախում, Ախալցխայում, այլև Կոստանդնուպոլսում, Լվովում, Թիֆլիսում, Նոր Ջուղայում, Նուխիում, Շամախիում և այլուր:
Վաղ միջնադարից մինչև XIX դարը պատրաստվել են թանկարժեք մետաղներով,
Գրակալ (1272 թ., Անի, փայտափորագրություն)
քարերով զարդարված, դրվագված, ընդելուզված գրքերի նրբագեղ կազմեր ու մասնատուփեր: Միջազգային  շուկայում մեծ պահանջարկ  ունեին փորագրված ոսկրե իրերը, կարմիր կաշվե առարկաները, փայտե քանդակազարդ կերտվածքները: IX–XIII դարերում  Հայաստանում զարգացման բարձր մակարդակի են հասել կարը, կտորեղենի ձևավորումը, արտահանվել են բրդե, 
մետաքսե ինքնատիպ գործվածքներ: Ֆրանսիայում չթի մեծ պահանջարկի ժամանակ հայերը 1677 թ-ին  Մարսելում ստեղծել են դաջածո կտորների ֆաբրիկա, որն առաջինն էր Եվրոպայում, իսկ 1699 թ-ին անգլիացիները դաջածո գործվածքներ են պատվիրել Սպահանի հայ վարպետներին: XVII– XVIII դարերում լեհ ազնվականության զգեստի պարտադիր տարր էր «Սլուցկի գոտին», որը պատրաստում էին Սլուցկի հայերը և արտահանում եվրոպական երկրներ: 
ՀՀ-ում դեկորատիվ-կիրառական արվեստը շարունակում է նորովի  զարգանալ ազգային ավանդույթների հենքի վրա: Այդ ոլորտի հայ վարպետներն զբաղվում են ապակու տարատեսակների (հախճապակի, ճենապակի) գեղարվեստական մշակմամբ, արծաթագործությամբ, ոսկերչությամբ, մետաղագործությամբ, փայտագործությամբ, խեցեգործությամբ և այլն: 
Ծխախոտատուփ (XX դար, արծաթ, փորագրություն, սևադ)
Հռիփսիմե Սիմոնյան. «Մայրություն» 
(հրակավ, 1981 թ.)
Գոբելեն 
Կոստանդին Ա Բարձրբերդցի կաթողիկոսի Ավետարանի կազմի բ փեղկը 
(1249 թ., Հռոմկլա)