Այբուբեն
/*--*99999ԱՄ
099999ԲՅ
099999ԳՆ
099999ԴՇ
099999ԵՈ
099999ԶՉ
199999ԷՊ
199999ԸՋ
and 9999 99999ԹՌ
and 9999/99999ԺՍ
and(9999999999ԻՎ
and(9999999999ԼՏ
" and9999999999ԽՐ
" and9999999999ԾՑ
"/*--9999999999ԿՈւ
"/*--9999999999ՀՓ
-099999conveՁՔ
-099999s3ՂՕ
/*--*99999s3ՃՖ
Արագ Որոնում


Բեյսբոլը սպորտի ազգային տեսակ է ԱՄՆ-ում: Այդ խաղը հաճախ անվանում են ամերիկյան սպորտի հռչակավոր մարզաձև: Համարվում է, որ բեյսբոլն առաջացել է ռաունդերս հինավուրց անգլիական խաղից, որը անգլիացի գաղութարարները Ամերիկա են բերել դեռևս XVIII դարում: «Բեյս» և «բոլ» անգլերեն բառերը համապատասխանաբար նշանակում են հիմք` գետին, և գնդակ: Բեյսբոլ խաղում են 9-ական խաղացող ունեցող 2 թիմերով շեղանկյուն հրապարակում (կողմի երկարությունը՝ 27,4 մ), որի անկյուններում կան հենակետեր՝ բազաներ: Թիմերը հերթով գրավում են մե՜կ պաշտպանողական, մե՜կ հարձակողական դիրք: Պաշտպանվող թիմի խաղացողը՝ փիթչերը (նետողը), գնդակը նետում է խաղի մեջ, իսկ հարձակվող թիմի խաղացողը՝ բեթթերը (հարվածողը), պետք է նետած գնդակը զարկանի՝ մականի հարվածով հետ մղի, այնուհետև վազքով հնարավորինս արագ շրջանցի բոլոր երեք բազաները և վերադառնա «տուն»՝ նախկին դիրք: Եթե պաշտպանվող թիմի խաղացողը կարողանում է գնդակով հարվածել վազողին, մինչև նրա առաջին բազա հասնելը, վերջինս դուրս է գալիս խաղից: Վազող բեթթերը խաղից դուրս է գալիս նաև այն դեպքում, երբ բաց է թողնում 3 սթրայք՝ 3 գնդակ սթրայքի գոտում («տան» տարածքի վրա՝ իր թևատակերի և ծնկների բարձրությամբ), կամ եթե պաշտպանվողներին հաջողվում է օդում բռնել մականի հարվածով հետ մղված գնդակը: Իսկ եթե վազողին հաջողվում է վազքով շրջանցել բոլոր երեք բազաները և վերադառնալ «տուն» (դա կոչվում է «շրջանաձև վազք»), վազքը համարվում է հաշվված, և հարձակվող թիմը ստանում է միավորներ:
Խաղը բաղկացած է 9 խաղափուլից՝ իննինգից: Խաղափուլը համարվում է ավարտված, երբ յուրաքանչյուր թիմից խաղից դուրս է գալիս երեքական խաղացող: Հաղթում է այն թիմը, որը խաղի վերջում ավելի շատ է հավաքում վազք-միավորներ:
Բեյսբոլը մեծ ժողովրդականություն է վայելում ոչ միայն ԱՄՆ-ում, այլև Ավստրալիայում, Նիդեռլանդներում, Հարավաֆրիկյան Հանրապետությունում, Ճապոնիայում և Լատինական Ամերիկայի բազմաթիվ երկրներում:
    
  • 1920–35 թթ-ին բեյսբոլի «Նյու Յորք Յանքիզ» թիմի խաղացող «Փոքրիկ» մականվամբ հայտնի Ջորջ Ռութի սահմանած ռեկորդը մինչև օրս չի հաղթահարել և ոչ մի բեյսբոլիստ: