Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Դինք Հրանտ
1954 թ., ք. Մալաթիա, Թուրքիա
2007 թ., Ստամբուլ (սպանվել է թերթի խմբագրատան առջև)
Հ. Դինքի հոգեհանգստի արարողությունը Ստամբուլի Սբ Աստվածածին եկեղեցում  և բողոքի ցույց Ստամբուլում` սպանության  առաջին ամյակի օրը
Հրանտ Դինքը Թուրքիայում առաջիններից էր, որ սկսեց գրել 
Հայոց ցեղասպանության, թուրքահայ համայնքի և ընդհանրապես ազգային փոքրամասնությունների իրավունքների 
պաշտպանության, Թուրքիայում ժողովրդավարության 
արմատավորման խնդիրների մասին:

Հրանտ Դինքը 7 տարեկանում ծնողների հետ Մալաթիայից տեղափոխվել է Ստամբուլ. սովորել է Պեզճյան վարժարանում, այնուհետև՝ Սուրբ Խաչ դպրեվանքում: Ավարտել է Ստամբուլի պետական համալսարանի կենսաբանության (1978 թ.) և փիլիսոփայության (1987 թ.) ֆակուլտետները: Զինվորական ծառայությունից հետո աշխատել է որպես լրագրող: 1996 թ-ին  Ստամբուլում հիմնադրել է «Ակոս» երկլեզու (հայերեն և թուրքերեն) թերթը՝ նպատակ ունենալով ներկայացնել թուրքահայության ծայրահեղ մեկուսացվածությունը, դառնալ նրա խոսափողն ու իրավունքների պաշտպանը, հաշտարար օղակ լինել հայ և թուրք ժողովուրդների միջև: 
Հայոց ցեղասպանության հարցում հակադրվելով Թուրքիայի պաշտոնական տեսակետին՝ ըստ որի՝ տեղի ունեցածը պատերազմական ժամանակների բախումների հետևանք էր և ոչ թե նպատակային կոտորած, Դինքը բազմիցս հալածվել է. 2005 թ-ին դատապարտվել է 6-ամսյա պայմանական բանտարկության: Սպանվել է հունվարի 19-ին՝ թուրք ազգայնամոլի հրազենի գնդակից: 
Դինքի սպանությունը բողոքի մեծ ալիք առաջացրեց Թուրքիայում և արտերկրում: «Ես հայ եմ, ես Հրանտ Դինք եմ» կարգախոսով հազարավոր մարդիկ դուրս եկան փողոց՝ ի պաշտպանություն Դինքի: Սպանությունը դատապարտող հայտարարությամբ հանդես եկավ նաև Թուրքիայի վարչապետը: 
2005 թ-ին Դինքն արժանացել է Թուրքիայի` Մարդու իրավունքների պաշտպանության կազմակերպության` Խոսքի և խղճի ազատության  ամենամյա, 2006 թ-ին՝ Գերմանիայի «Շտեռն» ամսաթերթի հիմնադիր Հենրի Նաննենի՝ Մամուլի ազատության և լրագրողական խիզախության, Նորվեգիայի՝ Մարդու իրավունքների պաշտպանության Բյոռնսի անվան, 2007 թ-ին՝ հետմահու՝ ՀՀ նախագահի, և այլ մրցանակների: 
2007 թ-ին ստեղծվել է Հրանտ Դինքի անվան միջազգային հիմնադրամ, որի ջանքերով լույս է ընծայվել նրա «Երկու հարևան ժողովուրդներ» գիրքը:
Դինքի անունով Ֆրանսիայի Մարսել քաղաքում կոչվել է փողոց, իսկ Փարիզում՝ դպրոց: