Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Դոլուխանովա Զարա
1918 թ., Մոսկվա
2007 թ., Մոսկվա
Երգչուհի, ՀՀ, ՌԴ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, ԽՍՀՄ  
Պետական և Լենինյան մրցանակների դափնեկիր Զարա 
Դոլուխանովան դասական երգարվեստի ճանաչված վարպետներից է: Նրա ձայնն առանձնանում էր կոլորատուրային մեցցո-սոպրանոյի հազվագյուտ գեղեցիկ տեմբրով և լայն ձայնածավալով:

Զարա Դոլուխանովան (Դոլուխանյան Զարուհի, օրիորդական ազգանունը՝ Մակարյան) 1933 թ-ին ավարտել է Մոսկվայի Գնեսինների անվան երաժշտական ուսումնարանը, 1957 թ-ին՝ Գնեսինների անվան երաժշտական մանկավարժական ինստիտուտը (այժմ՝ Ռուսաստանի երաժշտական ակադեմիա): 1941–44 թթ-ին Երևանի օպերայի և բալետի թատրոնի մեներգչուհի էր. լավագույն դերերգերից են՝ Օլգա (Պյոտր Չայկովսկու «Եվգենի Օնեգին»), Գայանե (Ալեքսանդր Սպենդիարյանի «Ալմաստ»), Զիբել (Շառլ Գունոյի «Ֆաուստ»), Դունյաշա (Նիկոլայ Ռիմսկի-Կորսակովի «Թագավորի հարսնացուն»): 1944 թ-ից Դոլուխանովան ապրել է Մոսկվայում. ծավալել է համերգային գործունեություն: Համամիութենական ռադիոյի և հեռուստատեսության, 1959 թ-ից Մոսկվայի ֆիլհարմոնիայի մենակատարուհի էր: 1949 թ-ին Բուդապեշտի` երգիչների միջազգային մրցույթում արժանացել է 1-ին մրցանակի: 
Դոլուխանովան ձայնային փայլուն տվյալների շնորհիվ կատարել է ինչպես տեխնիկական ազատություն և ձայնի հատուկ ճկունություն պահանջող (Ռոզինայի դերերգը Ջոակինո Ռոսսինիի «Սևիլյան սափրիչ» օպերայից, «Նեապոլյան տարանտելլան», Վոլֆգանգ Մոցարտի «Ալելուիան»), այնպես էլ լայնաշունչ մեղեդայնությամբ և ներքին դրամատիզմով առանձնացող (Տոսկայի դերերգը Ջակոմո Պուչչինիի «Տոսկա», Դալիլայի դերերգը Կամիլ Սեն-Սանսի «Սամսոն և Դալիլա» օպերաներից, նաև Սերգեյ Ռախմանինովի, Պյոտր Չայկովսկու ռոմանսներից) երաժշտական գործեր: 
Դոլուխանովայի երգացանկում էին Կոմիտասի, Ալեքսանդր Սպենդիարյանի, Ռոմանոս Մելիքյանի, Արամ Խաչատրյանի, Ալեքսանդր Հարությունյանի, Միքայել Թարիվերդիևի և ուրիշների ստեղծագործություններից, նաև ժողովրդական երգեր: Համերգներով շրջագայել է ԱՄՆ-ում, Կանադայում և եվրոպական բազմաթիվ երկրներում: