Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Եսենին Սերգեյ
1895 թ., գ. Կոնստանտինովո (այժմ՝ Եսենինո` ՌԴ Ռյազանի մարզում)
1925 թ., Լենինգրադ (այժմ՝ Սանկտ Պետերբուրգ, թաղված է Մոսկվայում)
Ս. Եսենինի
հուշարձանը Սանկտ Պետերբուրգում 
 Եսենինը յուրովի շարունակել և հարստացրել է ռուսական 
պոեզիայի դասական ավանդները: Նրա պոեզիան ռուսական ոգու անկրկնելի արտահայտություններից է:

Սերգեյ Եսենինն ավարտել է Մոսկվայի Շանյավսկու անվան ժողովրդական համալսարանը: 1915 թ-ին տեղափոխվել է Պետրոգրադ (այժմ՝ Սանկտ Պետերբուրգ): 1916 թ-ին լույս է տեսել «Ռադունիցա» բանաստեղծությունների ժողովածուն: Հոկտեմբերյան հեղափոխության տարիներին նա իր ժողովրդի հետ էր, թեպետ խորությամբ չէր ըմբռնում հեղափոխության էությունը: Բանաստեղծն ամուր էր կապված հին, ավանդական Ռուսիային, նրա գյուղերին, հեռաստաններին ու հայրենի անծայրածիր դաշտերին և ներքին պայքարով էր ընկալում նորը: Հոգեբանական այդ պայքարի հակասությունները վառ արտահայտվել են 1918 թ-ին գրած բանաստեղծություններում («Կապուտակ երկինք», «Կերպարանափոխություն», «Ինոնիա», «Հորդանանյան աղավնի», «Երկնային թմբկահար»): Սերը բնության և կենդանիների հանդեպ ուղեկցել է բանաստեղծին ողջ գրական գործունեության ընթացքում: Բանաստեղծություններում նա պատկերել է ռուսական տափաստանները, բքաշունչ ձմեռները, ճերմակաբուն կեչիների պուրակները («Ցնորք», «Երգ շան մասին», «Թխենի»):
1922–23 թթ-ին Եսենինը շրջագայել է Արևմտյան Եվրոպայում և ԱՄՆ-ում: Վերադառնալուց հետո «Իզվեստիա» թերթում տպագրել է «Երկաթյա Միրգորոդ» ակնարկը, որտեղ ամփոփել է իր տպավորությունները: 1921–24 թթ-ին գրած բանաստեղծություններում իշխում են անկումային տրամադրությունները, անվստահությունը հեղափոխական ուժերի նկատմամբ, հոգեկան երկվությունը («Գինետների Մոսկվան» և «Բանաստեղծություններ» ժողովածուները): Այդ շրջանի ստեղծագործությունն առանձնացել է բոհեմական, ընդվզող, մերժող ու աղմկալից կյանքի բանաստեղծականացմամբ, որը հետագայում գրականության մեջ կոչվել է նրա անունով՝ «եսենինյան»:
1924–25 թթ-ին Եսենինը եկել է Այսրկովկաս: «Գուլյայ պոլե» (1924 թ.) անավարտ պոեմում և «Երկրի նավապետը» (1925 թ.) բանաստեղծության մեջ անդրադարձել է Լենինի կերպարին, «Բալլադ քսանվեցի մասին» (1924 թ.) բանաստեղծության մեջ` Բաքվի քսանվեց կոմիսարներին:
Եսենինի ստեղծագործության մեջ առանձնահատուկ տեղ ունի սիրային քնարերգությունը: Նրա բանաստեղծությունները ողողված են պատանեկան թարմ, անաղարտ շնչով, բալենիների ճերմակ ծաղկաթերթերի անձրևով, թխենիների նուրբ բուրմունքով: Արևելյան վառ ու գունագեղ կոլորիտով է գրված բանաստեղծությունների «Պարսկական մոտիվներ» (1924 թ.) շարքը, որի քնարական հերոսուհու նախատիպը հայուհի Շահանե Տալյանն է: Ահա մի հատված այդ գեղեցիկ բանաստեղծությունից.
Շահանե, օ՜, դու իմ Շահանե, 
Հյուսիսից եմ եկել ես հեռու,
Ու պատրաստ եմ ես քեզ պատմելու
Արտերից ու լուսնից մեր անեղծ,
Շահանե, օ՜, դու իմ  Շահանե:
Եսենինը գրել է նաև «Զառիթափ» (1916 թ.) վիպակը, «Պուգաչով» (1921 թ.) դրամատիկական պոեմը, բալլադներ, հեքիաթներ, քննադատական հոդվածներ, ճանապարհորդական նոթեր: «Աննա Սնեգինա» (1925 թ.) քնարաէպիկական պոեմում մի ողջ ժամանակաշրջանի՝ Փետրվարյան հեղափոխության, քաղաքացիական պատերազմի հենքի վրա պատկերել է սիրային գեղեցիկ մի պատմություն:
«Սև մարդը» (1925 թ.) պոեմում և մահվանից առաջ գրած բանաստեղծություններում նրան համակել էին ծանր ապրումները, թախիծը, հակասական ու անհավասարակշիռ տրամադրությունները: Հոգեկան ծանր վիճակում Եսենինն ինքնասպան է եղել: