Այբուբեն
099999ԴՆ
199999ԵՇ
and 199999ԶՈ
and 9999 99999ԷՉ
and(9999/99999ԸՊ
and(9999999999ԹՋ
" and9999999999ԺՌ
" and9999999999ԻՍ
"/*--9999999999ԼՎ
"/*--9999999999ԽՏ
-09999999999ԾՐ
-09999999999ԿՑ
/*--*99999conveՀՈւ
/*--*99999s3ՁՓ
099999s3ՂՔ
099999ԱՃՕ
099999ԲՄՖ
099999ԳՅ
Արագ Որոնում


Երգը երաժշտական փոքրածավալ ստեղծագործություն է, երաժշտության ժանր:

Երգը երաժշտության ամենատարածված ձևն է, որը մարդուն ուղեկցում է ողջ կյանքի ընթացքում: Երգեր ենք լսում ռադիոյով, հեռուստատեսությամբ, համերգների ժամանակ, տանը, դրսում, մի խոսքով՝ ամենուր: Երգի մեջ միավորված են երաժշտությունն ու բանաստեղծական խոսքը: Երգին բնորոշ են ցայտուն մեղեդայնությունը, արտահայտչամիջոցների պարզությունը, կառուցվածքային հստակությունը (մեծ մասամբ՝ տուն` կրկներգով կամ առանց կրկներգի): 
Երգերը լինում են ժողովրդական, պրոֆեսիոնալ (կոմպոզիտորների ստեղծած), որոնք տարաբնույթ են՝ օրորոցային, կենցաղային, աշխատանքային, քնարական, ձոներգային, հայրենասիրական և այլն: Երգերը կատարվում են միաձայն և բազմաձայն, միայնակ կամ խմբով, նվագակցությամբ և առանց նվագակցության:
Երգի հիասքանչ նմուշներ են նաև հայկական միջնադարյան շարականներն ու տաղերը:
«Տաղ» անվանումը եղանակավոր երգ նշանակությամբ ունի հին ծագում. ընդունված է եղել նաև ժողովրդական բանահյուսության մեջ (օրինակ՝ «Աշուղի պես խաղ ասա, բլբուլի պես տաղ ասա...»): Տարբերում են հոգևոր և աշխարհիկ տաղեր: Հոգևոր տաղերը, ի տարբերություն շարականների, կանոնական երգեր չեն, արարողության մեջ ներառվում են նշանավոր տոներին հանդիսավորություն հաղորդելու նպատակով: Տաղերի՝ որպես երաժշտական ժանրի, բուռն զարգացումն սկսվել է X դարից՝ Գրիգոր Նարեկացու ժամանակաշրջանից, թերևս նրա շնորհիվ: Նշանակալի են Նիկողայոս Թաշճյանի և հատկապես Կոմիտասի գրառած տաղերը, որոնցից են` Նարեկացու «Հավուն-հավուն» և «Սայլն այն իջաներ», անանուն տաղերից` «Հավիկ մի պայծառ տեսի», որը նույնպես պատկանում է Նարեկացու ժամանակաշրջանին, և փոքր-ինչ ուշ ստեղծված (հավանաբար XII–XIII դարերում) «Տիրամայրը»: Հետագայում տաղի ժանրը հարստացել է նաև աշխարհիկ բնույթի նշանավոր ստեղծագործություններով: