Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Բզեզ-ընձուղտի գլխակրծքային հատվածը ընձուղտի պարանոցի նման երկարացած է:
Բզեզ-եղջերու
Բզեզ-գողիաթը իսկական հսկա է.  երկարությունը հասնում է մինչև 10 սմ-ի, քաշը` մինչև 100 գ-ի:
Բզեզները կամ կարծրաթևները կազմում են միջատների ամենամեծ կարգը (խումբը): Հայտնի է 400.000 տեսակ, որոնցից մոտ 5000-ը հանդիպում են նաև ՀՀ-ում:
 Հաճախ կարծում են, թե բզեզները միայն սև են: Իրոք, սև բզեզներ շատ կան, բայց կան նաև կարմիր, կապույտ, երկնագույն, կանաչ, դեղին և, նույնիսկ, արծաթագույն ու ոսկեգույն բզեզներ: Կան մեծ՝ մինչև 15 սմ երկարությամբ բզեզներ, կան և շատ փոքրիկները, որոնց կարելի է զննել միայն խոշորացույցով: Բզեզների կարելի է հանդիպել ամենուր՝ օդում, ջրում, հողում, քարայրերում: 
Բզեզները միմյանցից տարբերվում են ոչ միայն չափերով ու գույնով, այլև ապրելակերպով ու վարքով: Մեծամասնությունը գիշատիչ է, մի մասը սնվում է բույսերով, որոշները՝ սնկերով:
Բզեզների ընդհանուր հատկանիշներից է թևերի համանման կառուցվածքը: Վերնաթևերը կարծր են (այստեղից՝ կարծրաթևներ անվանումը), ծածկում են բզեզի ներքին թևերը և փափուկ փորիկը: Թռիչքի ժամանակ վերնաթևերը բարձրանում են՝ տեղ տալով ներքին թևերին: Ներքևի թևերը նուրբ են, ջղավորված, թափանցիկ: Դրանք թռչելու համար են: Երբեմն հանդիպում են ներքին չզարգացած թևերով բզեզներ, որոնք չեն կարողանում թռչել: Սովորաբար լավ են նկատվում բզեզների վերնաթևերը: Բզեզներն ունեն մի քանի հատվածից բաղկացած շոշափուկներ: Աչքերը շատ մեծ են, հազվադեպ՝ կույր:
Բզեզները բազմանում են ձվադրությամբ, հազվադեպ կենդանածին են: Տարեկան տալիս են 1 կամ մի քանի սերունդ: Շատ տեսակներ խնամում են  նորածին սերնդին:
Բզեզների մեծ մասը վնասատու է. փչացնում են բնափայտը, մթերքները, անտառային, պտղատու, բանջարանոցային, հացազգի բույսերը (ՀՀ-ում առավել տարածված է կարտոֆիլի կոլորադյան բզեզը): Միաժամանակ նրանք ճիճվային, սնկային, մանրէային,վիրուսային հիվանդությունների փոխանցողներ են: Սակայն կան բզեզների օգտակար տեսակներ, որոնք ոչնչացնում են վնասատու միջատներին, տզերին, կողինջներին (խխունջներ):
Փոփոխական ոսկեբզեզ
Բարդու տերևակեր
Կարտոֆիլի կոլորադյան բզեզ








Փոփոխական թարախահան

   
  • Լուսատտիկ բզեզի էգերը (երբեմն նաև արուներն ու թրթուրները) ունեն յուրօրինակ լուսատու ազդանշանային օրգաններ: