Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Էջմիածնի Սբ Հռիփսիմե եկեղեցու ներսը
Էջմիածնի Սբ Հռիփսիմե եկեղեցին (618 թ.) հյուսիս-արևմուտքից

Սբ Հռիփսիմե եկեղեցին կառուցվել է 618 թ-ին, 
Վաղարշապատում: Իր ճարտարապետական կատարելությամբ այդ տիպի եկեղեցիների լավագույն օրինակն է, որի հորինվածքը 
լայնորեն տարածվել է Հայաստանում:

Սբ Հռիփսիմե եկեղեցին գտնվում է Վաղարշապատի հյուսիսարևելյան կողմում՝ Հայաստանում քրիստոնեություն տարածող սբ Հռիփսիմեի և նրա 32 ընկերուհիների (Հռիփսիմյանց կույսեր) նահատակման վայրում: Ըստ Ագաթանգեղոսի՝ 301 թ-ին այստեղ, Գրիգոր Լուսավորչի նախաձեռնությամբ և առաջնորդությամբ, Տրդատ Գ Մեծ արքան, նրա քույր Խոսրովիդուխտը և Աշխեն թագուհին, ի հիշատակ նահատակ կույսերի, կառուցել են վկայարան՝ կիսագետնափոր դամբարան, վրան՝ ամպհովանի: 395 թ-ին Սահակ Ա Պարթև կաթողիկոսը վերակառուցել է Սբ Հռիփսիմեի վկայարանը, որն ավերել էր Պարսից Շապուհ արքան: 618 թ-ին Կոմիտաս Ա Աղցեցի կաթողիկոսը  (նաև ճարտարապետն էր) վկայարանի տեղում կառուցել է Սբ Հռիփսիմե եկեղեցին՝ սրբատաշ տուֆից: Եկեղեցին կենտրոնագմբեթ է, քառախորան, 4 անկյուններում՝ 3/4 խորշերով, որոնցից մուտքեր են բացվում դեպի ավանդատները: Ավագ խորանի տակ սբ Հռիփսիմեի թաղածածկ դամբարանն է: 
XVII դարի սկզբին Սբ Հռիփսիմե եկեղեցին կիսավեր էր և լքված: XVII դարի վերջին տասնամյակում Եղիազար Ա Այնթապցի կաթողիկոսը նորոգել է եկեղեցին, հաստատել վանքի միաբանությունը: 1776 թ-ին Սիմեոն Ա Երևանցին կառուցել է վանքի աղյուսաշեն պարիսպները, հյուսիսային դարպասը և 2 շրջանաձև բուրգերը, 1790 թ-ին Ղուկաս Ա Կարնեցին` սրահի վրայի զանգակատունը, իսկ 1898 թ-ին Մկրտիչ Ա Վանեցին՝ միաբանության երկհարկանի շենքը: Վազգեն Ա Պալճյանի հայրապետության տարիներին (1955–94 թթ.) բարեկարգվել է վանքի տարածքը, կառուցվել աղբյուր,  տեղադրվել է նոր սեղան Ավագ խորանում,  պատրաստվել կոփածո երկաթից ջահ,  հիմնովին վերակառուցվել է վթարված զանգակատունը (1987 թ.):

   Հայաստանում հռիփսիմեատիպ են նաև Ավանի Սբ Հովհաննես (VI դար),  Մոխրենիսի Օխտը դռնի վանքի (VI դար), Արամուսի Ծիրանավոր Սբ Նշան (VI դար), Զորադիրի Սբ Էջմիածին (VI դար), Վարագավանքի Սբ Աստվածածին (X դար), Աղթամարի վանքի Սբ Խաչ (X դար), ինչպես և Վրաստանում հայ քարգործ վարպետների մասնակցությամբ կառուցված Մցխեթի Սբ Խաչ (VII դար), հայ ճարտարապետ Թոդոսակի կառուցած Աթենիի Սբ Սիոն (VII դար), Շուամթայի (VII դար), Մարտվիլիի (X դար) և այլ եկեղեցիներ: