Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Տեսարան 
«Էրեբունի-Երևան» 
տոնակատարությունից

«Էրեբունի-Երևան» տոնն առաջին անգամ նշվել է 1968 թ-ին՝ Էրեբունի ամրոցի հիմնադրման (մ. թ. ա. 782 թ.) 
2750-ամյակի առթիվ:

«Էրեբունի-Երևան» տոնը կոչվում է նաև «Երևանի տոն», «Երևանի օր». 1983 թ-ից դարձել է ավանդական (չի նշվել միայն 1991–98 թթ-ին):
Տոնակատարության բացման պաշտոնական հանդիսությունը տեղի է ունենում Երևանի օպերայի և բալետի ակադեմիական թատրոնում, փակումը՝ «Հրազդան» մարզադաշտում: Տոնի շրջանակներում կազմակերպվում են Երևանին նվիրված գեղանկարների ցուցահանդեսներ, մեծ համերգներ` Հանրապետության և մեծ ու փոքր հրապարակներում, պուրակներում, թատերականացված ներկայացում՝ Էրեբունի ամրոցի հիմնադիր Արգիշտի արքայի «մասնակցությամբ»՝ Էրեբունի թանգարանի մերձակա հրապարակում: Առաջին օրն ավարտվում է Հանրապետության հրապարակում` տոնական  մեծ հրավառությամբ: Տոնակատարությանը մասնակցում են Երևանի բնակչության մեծ մասը և բազմահազար հյուրեր հանրապետության տարբեր մարզերից, ինչպես նաև արտերկրից և Երևանի քույր-քաղաքներից հրավիրված պատվիրակություններ (Մոսկվայից ու Ռուսաստանի այլ քաղաքներից, Ղազախստանից, Լատվիայից, Վրաստանից, Իրանից, Մոլդովայից):
«Էրեբունի-Երևան» տոնակատարության համար 1968 թ-ին հատուկ գրվել է «Էրեբունի-Երևան» երգը (խոսքը՝ Պարույր Սևակի, երաժշտությունը՝ Էդգար Հովհաննիսյանի), որը հետագայում դարձել է քաղաքի օրհներգը: Այդ երգն առաջին անգամ կատարվել է 2750 հոգուց բաղկացած երգչախմբով` Թաթուլ Ալթունյանի ղեկավարությամբ: 
Առաջին տոնակատարության ժամանակ  Հանրապետության հրապարակի մերձակա զբոսայգում բացվել է նաև 2750 ցայտաղբյուրներից բաղկացած շատրվանների համալիրը:
Քաղաքի տոնը սովորաբար նշվում է հոկտեմբերի 10–11-ին:
2008 թ-ին մեծ շուքով նշվել է քաղաքի հիմնադրման 2790-ամյակը:

Երևան դարձած 
իմ Էրեբունի,
Դու մեր նոր Դվին, 
մեր նոր Անի:
Մեր փոքրիկ հողի 
դու մեծ երազանք,
Մեր դարե կարոտ, 
մեր քարե նազանք: 
Պարույր Սևակ