Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Էրմիտաժի ցուցասրահներից
Ձմեռային պալատը 
(1754 –1762 թթ., ճարտարապետ` Բարտոլոմեո Ֆրանչեսկո Ռաստրելլի)

Էրմիտաժն աշխարհի ամենախոշոր թանգարաններից է: 
Հիմնադրվել է 1764 թ-ին, Սանկտ Պետերբուրգում, բացվել 1852 թ-ին:

«Էրմիտաժը» ֆրանսերեն է. նշանակում է մենավոր տուն, առանձնանալու տեղ: Հիմնադրվել է որպես Եկատերինա II կայսրուհու մասնավոր հավաքածու: Թանգարանի համալիրում են Ձմեռային պալատը, Փոքր Էրմիտաժը (1764–67 թթ., ճարտարապետ՝ Ժան Բատիստ Միշել Վալլեն-Դելամոտ), Հին Էրմիտաժը (1771–87 թթ., ճարտարապետ՝ Յուրի Ֆելտեն), թատրոնի շենքը (1783–87 թթ., ճարտարապետ՝ Ջակոմո Կվարենգի) և Նոր Էրմիտաժը (1839–52 թթ., ճարտարապետ՝ Լեո ֆոն Կլենցե): Էրմիտաժը հարուստ է նախնադարյան, հինարևելյան, անտիկ, միջին դարերի մշակույթների հուշարձանների հավաքածուներով: 
Առավել հարուստ է պատկերասրահի Հին Արևելքի մշակույթի բաժինը: Դեռևս Պետրոս I-ի օրոք Սանկտ Պետերբուրգ են բերվել անտիկ աշխարհի արձաններ, այդ թվում՝ Տավրիդյան Աֆրոդիտեի մարմարե նշանավոր արձանը: Հին հունական և հին հռոմեական արվեստների նմուշները ցուցադրված են թանգարանի 25 սրահում:
Ավելի ամբողջական է ներկայացված հատկապես արևմտաեվրոպական արվեստը. թանգարանում են Ռաֆայելի, Լեոնարդո դա Վինչիի, Միքելանջելոյի, Ջորջոնեի, Տիցիանի, Վելասկեզի, Ռեմբրանդի, Ռուբենսի, XVII–XVIII դարերի ֆրանսիական, XVIII դարի անգլիական գեղանկարչության և բազմաթիվ այլ արժեքավոր ստեղծագործություններ:
Թանգարանն ունի դրամագիտական, դեկորատիվ-կիրառական արվեստի իրերի, գծանկարների և փորագրությունների հարուստ հավաքածուներ: Հետաքրքիր է «ասպետական դահլիճը», որտեղ ժողովված են XV–XVII դարերի զենք ու զրահ, վահաններ, սաղավարտներ և այլ ռազմական իրեր: 1941 թ-ից թանգարանում
Ամենեմհեթ III փարավոնի արձանը 
(մ. թ. ա. XIX դար, ծիրանաքար)
գործող ռուսական մշակույթի պատմության բաժնում ներկայացված են հին ռուսական արվեստի նմուշներ, ձեռագիր և հնատիպ գրքեր, կենցաղային առարկաներ: Ուշագրավ է «Մոմեղեն մարդը»՝ Պետրոս I-ի պատկերը, որը նրա մահից անմիջապես հետո վավերագրական ճշգրտությամբ ստեղծել է քանդակագործ Բարտոլոմեո Կառլո Ռաստրելլին: 
Էրմիտաժում կա նաև հայ արվեստի և մշակույթի կոթողների հարուստ հավաքածու (Արարատյան թագավորության ժամանակաշրջանից մինչև XVIII դար): Ցուցադրված են ճարտարապետական կառույցների բեկորներ, փայտի և քարի վրա արված փորագրություններ, մոնումենտալ գեղանկարչության ու մանրանկարչության նմուշներ, ձեռագրեր, կավե, ապակե, բրոնզե առարկաներ, ոսկերչական իրեր, դրամներ, կնիքներ և այլ ցուցանմուշներ:
Էրմիտաժի 400 սրահում ցուցադրված է մոտ 3 մլն ցուցանմուշ: Թանգարանն ունի վերականգնող արվեստանոցներ, ռենտգենյան կաբինետ, գրադարան և սպասարկման զանազան ծառայություններ: Այստեղ կատարվում են նաև գիտական աշխատանքներ: 2009 թ-ին Ամստերդամում բացվել է Էրմիտաժի մասնաճյուղը:
1920 թ-ից Էրմիտաժում աշխատել է ակադեմիկոս Հովսեփ Օրբելին. 1934–51 թթ-ին եղել է  տնօրեն. 1926 թ-ին հիմնադրել և ղեկավարել է Արևելքի բաժանմունքը: 
Պաբլո Պիկասսո. «Ագարակատիրուհին» (1908 թ.)
 Ժան Մարկ Նատիե. «Եկատերինա կայսրուհու դիմանկարը» (1717 թ.)
Տիցիան. «Ապաշխարող Մարիա Մագթաղինացին» (1560-ական թթ.)
 Բարտոլոմե Էստեբան Մուրիլիո. «Տղան շան հետ» (1650 թ.)
 Կարավաջո. «Վինահարուհին» (1595 թ.)
















Էրմիտաժում պահվող հայկական արվեստի նմուշներից

 
1
2
3
4
5
6









































1. Մարդու դեմքով թևավոր առյուծ (մ. թ. ա. VIII–VII դարեր), 2. Մասնատուփ (1293 թ., Սկևռա, Կիլիկյան Հայաստան), 3. Էաչի և Ամիր Հասան II-ի քարե հարթաքանդակը (1321 թ., Սբ Աստվածածին եկեղեցի, Եղեգնաձոր), 4. Քառավետարանի դրվագված կազմի դիմերեսը` Խաչելության պատկերով (1325 թ., Ջենովա, կազմը` 1347 թ.), 5. Քանդակազարդ փայտե դուռ (1371 թ., Սբ Սարգիս եկեղեցի, Թեոդոսիա, Ղրիմ), 6. Ղուկաս ավետարանիչը (XIII դարի վերջ – XIV դարի սկզբի Ավետարանի մանրանկար, Կիլիկիա)