Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Թավրիզյան Միքայել
1907 թ., Բաքու
1957 թ., Երևան


Դիրիժոր, ՀԽՍՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, ԽՍՀՄ 
Պետական մրցանակների դափնեկիր Միքայել Թավրիզյանը 
մոնումենտալիզմի հիմնադիրներից է ազգային օպերային արվեստում: Նրա արվեստին հատուկ էին ռոմանտիկականի և հերոսականի նուրբ համադրումը, ռիթմի սուր զգացողությունը: 

Միքայել Թավրիզյանը 1923–26 թթ-ին սովորել է Բաքվի կոնսերվատորիայում, 1932 թ-ին ավարտել է Լենինգրադի (այժմ՝ Սանկտ Պետերբուրգ) կոնսերվատորիայի ալտի, 1934 թ-ին՝ դիրիժորների կատարելագործման դասարանները: 1935 թ-ից Թավրիզյանը եղել է Երևանի օպերայի և բալետի թատրոնի դիրիժոր, 1938 թ-ից՝ գլխավոր դիրիժոր, 1946 թ-ից՝ գեղարվեստական ղեկավար: Նա ղեկավարել է Միխայիլ Գլինկայի «Իվան Սուսանին», Նիկոլայ Ռիմսկի-Կորսակովի «Թագավորի հարսնացուն», Պյոտր Չայկովսկու «Պիկովայա դամա», «Իոլանտա», Ջուզեպպե Վերդիի «Տրավիատա», «Ռիգոլետտո», «Աիդա», «Օթելլո», Ջակոմո Մեյերբերի «Հուգենոտներ» և այլ ներկայացումներ: Թավրիզյանն իրականացրել է նաև Արմեն Տիգրանյանի «Անուշ», «Դավիթ Բեկ», Տիգրան Չուխաճյանի «Արշակ Երկրորդ», Հարո Ստեփանյանի «Լուսաբացին», «Հերոսուհի», Արտեմի Այվազյանի «Թափառնիկոս», Անդրեյ Բաբաևի «Արծվաբերդ» օպերաների առաջին բեմադրությունները: 1948 թ-ին Մոսկվայի Մեծ թատրոնում ղեկավարել է «Ռիգոլետտո» և «Իոլանտա» օպերային ներկայացումները: Նրա համերգներում հնչել են Արամ Խաչատրյանի Երկրորդ, Դմիտրի Շոստակովիչի Յոթերորդ սիմֆոնիաները: 
Թավրիզյանի անունով Երևանում կոչվել է երաժշտական դպրոց: