Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Ժաննա դ’Արկ
1412 թ., գ. Դոմրեմի (Ֆրանսիաjի Շամպանիի և Լոթարինգիայի սահմանին)
1431 թ., ք. Ռուան, Ֆրանսիա
XV դարի 2-րդ կեսի սրբանկար
«Ժաննա դÿԱրկի մուտքը Օռլեան» (1880-ական թթ., գործ` Պիեռ Լենեպվեի)
Ժաննա դ’Արկը Ֆրանսիայի ազգային հերոսուհի է, կաթոլիկ 
եկեղեցու սուրբ: Հարյուրամյա պատերազմի (1337–1453 թթ.) 
ժամանակ գլխավորել է ֆրանսիական ժողովրդի 
ազատագրական պայքարն անգլիացիների դեմ:

Ժաննա դÿԱրկը հովվուհի էր: Նա համոզված էր, որ Աստված իրեն է ընտրել՝ լուծելու Ֆրանսիայի ազատագրման խնդիրը: Ազատագրական պատերազմն սկսելու համար դժվարությամբ տեսակցել է Ֆրանսիայի թագաժառանգ Կառլոսի հետ և համոզել նրան վճռական ռազմական գործողություններ սկսել, իսկ ինքը, առաջնորդելով բանակը, 1429 թ-ի մայիսի 8-ին ազատագրել է պաշարված Օռլեան քաղաքը, որի համար ժողովուրդը նրան անվանել է Օռլեանի կույս: 
Մի շարք հաղթանակներից հետո Ժաննան բանակն առաջնորդել է դեպի Ռեյմս քաղաք, որի ազատագրումից հետո՝ 1429 թ-ի հուլիսի 17-ին, թագադրել է Կառլոսին՝ որպես Կառլոս VII թագավոր: Դրանով վերականգնվել է Ֆրանսիայի պետական անկախությունը:
Սակայն ժողովրդական պատերազմի ծավալն ու Ժաննա դÿԱրկի մեծ հեղինակությունը վախեցրել են թագավորին ու ֆրանսիական ազնվականությանը: 1430 թ-ի մայիսի 23-ին պաշարված Կոմպիեն քաղաքից հեռանալիս Ժաննա դÿԱրկին գերել են անգլիացիների հետ համագործակցող բուրգունդացիները և 10 հզ. ոսկով վաճառել անգլիացիներին: Վերջիններս, մի ամբողջ տարի Ժաննային բանտում պահելով, հայտարարել են, թե նա կախարդուհի է: Ռուան քաղաքում եկեղեցական դատարանը Ժաննային մեղադրել է հերետիկոսության և հմայության համար. 1431 թ-ի մայիսի 30-ին Ինկվիզիցիայի (կաթոլիկ եկեղեցու դատական և քննչական կազմակերպություն) դատավճռով Ռուանի կենտրոնական հրապարակում նրան՝ որպես հերետիկոսի, այրել են խարույկի վրա: Նա ընդամենը 19 տարեկան էր: Այդուհանդերձ, պատերազմն ավարտվել է անգլիացիների պարտությամբ (1453 թ-ի հոկտեմբերի 19-ին), և շուտով ազատագրվել է ողջ Ֆրանսիան:
1456 թ-ին Ֆրանսիայում նոր դատավարությամբ Ժաննա դÿԱրկը հանդիսավորապես արդարացվել է, իսկ 1920 թ-ին կաթոլիկ եկեղեցին նրան դասել է սրբերի շարքը: