Այբուբեն
and 9999/99999Հ
and 9999999999Ձ
and(9999999999Ղ
and(99999Ճ
" and99999conveՄ
" and99999s3Յ
"/*--99999s3Ն
"/*--99999s3Շ
-099999ԱՈ
-099999ԲՈու
-099999ԳՉ
/*--*99999ԴՊ
/*--*99999ԵՋ
099999ԶՌ
099999ԷՍ
099999ԸՎ
099999ԹՏ
099999ԺՐ
099999ԻՑ
099999ԼՓ
199999ԽՔ
199999ԾՕ
9999 99999ԿՖ
Արագ Որոնում


Քվարց
Կալցիտ
Բարիտ
Բյուրեղները բազմանիստի տեսք ունեցող պինդ մարմիններ են, որոնցում մասնիկները՝ ատոմները, իոնները և մոլեկուլները, ունեն կանոնավոր, տարածության մեջ կրկնվող դասավորություն: Յուրաքանչյուր միներալային նյութի բնորոշ է բյուրեղային իր ձևը, որը կախված է նրա քիմիական կազմից և կառուցվածքից, ինչպես նաև բյուրեղացման պայմաններից: Ամորֆ նյութերը, օրինակ՝ ապակին, պարաֆինը, խեժերը, բյուրեղներ չեն առաջացնում: Բնական կամ տեխնիկական պինդ նյութերի զգալի մասը բազմաբյուրեղային են և կազմված են անկանոն կողմնորոշված, մանր բյուրեղային հատիկներից: Այդպիսիք են ապարներից շատերը, մետաղները և համաձուլվածքները: Առանձին խոշոր բյուրեղները կոչվում են միաբյուրեղներ: Բոլոր բյուրեղներին բնորոշ են ճկունությունը, կարծրությունը և երկբեկումը (բացի խորանարդային համակարգից): Բնության մեջ հանդիպում են տարբեր մեծության՝ մի քանի միլիմետրից մինչև մի քանի մետր և հարյուրավոր կիլոգրամներ զանգված ունեցող բյուրեղներ:
Բյուրեղներն օգտագործվում են տեխնիկայի և արդյունաբերության տարբեր բնագավառներում: Քվարցի բյուրեղներն օգտագործում են ռադիոտեխնիկայում, կալցիտինը՝ օպտիկայում, ալմաստինը՝ հորատման աշխատանքներում, կտրող և հղկող սարքերում, ռուբինի և շափյուղայի բյուրեղները՝ ճշգրիտ սարքերում: Ժողովրդական տնտեսության տարբեր բնագավառներում կիրառվում են նաև արհեստական բյուրեղներ:

Բյուրեղացանցեր
Բյուրեղներում մասնիկների կանոնավոր դասավորությունը հիշեցնում է հերթագայվող հանգույցներով ցանցի կառուցվածք, որտեղից էլ առաջացել է բյուրեղացանց անվանումը: Տարբերում են իոնային, ատոմային, մոլեկուլային և մետաղական բյուրեղացանցեր:
Իոնային բյուրեղացանցի հանգույցներում գտնվում են հակադիր լիցքերով իոններ: Այդպիսի բյուրեղացանց ունեն աղերը: Ատոմային բյուրեղացանցի հանգույցներում գտնվում են միմյանց հետ կովալենտային կապերով կապված առանձին ատոմներ: Ատոմային բյուրեղացանց ունեն ածխածինը, սիլիցիումը, բորը, գերմանիումը, կարբորունդը, քվարցը, վանակատը և ավազը: Մոլեկուլային բյուրեղացանցի հանգույցներում մոլեկուլներ են, որոնց միջև գործող ուժերը համեմատաբար թույլ են: Մոլեկուլային բյուրեղացանց ունեն սառած գազերը՝ հալոգենները, ջրածինը, ազոտը, թթվածինը, օզոնը, ածխաթթվական գազը («չոր սառույց»), սպիտակ ֆոսֆորը, շաքարը և սառույցը: 
Մետաղական բյուրեղացանցի հանգույցներում գտնվում են մետաղի ատոմները՝ կապված մետաղական կապով: 

Բյուրեղացում
Գազային, հեղուկ և ամորֆ վիճակից նյութի անցումը բյուրեղային վիճակի կոչվում է բյուրեղացում: Բյուրեղացումը կատարվում է գերհագեցած լուծույթներից, գերսառեցված հալույթներից, գոլորշիներից և ուղեկցվում է ջերմության անջատմամբ: 
Ջրի բյուրեղացումը կարևոր նշանակություն ունի մթնոլորտում և հողում ընթացող երևույթների համար: Կիսահաղորդչային, օպտիկական, պիեզոէլեկտրական և այլ նյութերի ստացման, ինչպես նաև մետաղաձուլության հիմքում ընկած է բյուրեղացման երևույթը: Բյուրեղացումը լայն կիրառություն ունի նաև քիմիական, սննդի արդյունաբերության մեջ և դեղագործության առանձին ոլորտներում: