Այբուբեն
and 9999/99999Հ
and 9999999999Ձ
and(9999999999Ղ
and(99999Ճ
" and99999conveՄ
" and99999s3Յ
"/*--99999s3Ն
"/*--99999s3Շ
-099999ԱՈ
-099999ԲՈու
-099999ԳՉ
/*--*99999ԴՊ
/*--*99999ԵՋ
099999ԶՌ
099999ԷՍ
099999ԸՎ
099999ԹՏ
099999ԺՐ
099999ԻՑ
099999ԼՓ
199999ԽՔ
199999ԾՕ
9999 99999ԿՖ
Արագ Որոնում


«Ալիք» բառը լսելիս դուք, հավանաբար, անմիջապես մտածում եք ձեզ ծանոթ ծովային ալիքների մասին. սակայն գոյություն ունեն ալիքների բազմաթիվ այլ տեսակներ ևս: Ձայները մեր ականջին են հասնում ալիքների ձևով, ռադիո- և հեռուստատեսային ծրագրերը մեր տներն են մտնում նույնպես ալիքների տեսքով, թեև դրանք մեզ համար անտեսանելի են:
Որոշ ալիքներ առաջանում են այն ժամանակ, երբ որևէ առարկա (օրինակ՝ կամերտոնի թևիկները կամ կիթառի լարը) սկսում է ճոճվել: Այսպիսի ճոճումներն անվանում են թրթռում կամ տատանում: Երբ տատանվող առարկան առաջ է բերում շրջապատող օդի տատանումներ, մենք լսում ենք ձայն: Կամերտոնի թևիկները, թրթռալով, հաջորդաբար սեղմում ու ընդարձակում են օդը, և այդ սեղմումները տարածվում են որպես ալիքներ: 
Աղմուկը, ձայնը ալիքներ են և տարածվում են օդում: Տիեզերական տարածությունում օդ չկա, չկան և տատանվող մասնիկներ, ուստի ձայնային ալիքներն այդտեղ չեն կարող տարածվել: Տիեզերանավից բաց տարածություն դուրս եկած տիեզերագնացները միմյանց հետ խոսում են միայն ռադիոյով: 
Էլեկտրական հոսանքն իր շուրջն առաջացնում է էլեկտրական և մագնիսական անտեսանելի դաշտեր: Երբ էլեկտրական հոսանքը տատանվում է, այդ դաշտերը նույնպես տատանվում են և տարածվում էլեկտրամագնիսկան կոչվող ալիքների տեսքով:
Լույսը նույնպես իրենից ներկայացնում է էլեկտրամագնիսական ալիքներ, որոնք առաջանում են ատոմներում էլեկտրոնների տատանումներից: Լույսին նման են նաև ռադիոալիքները, որոնք նույնպես առաջանում են ռադիոհաղորդչի անտենաներում էլեկտրական լիցքերի տատանումներից: Ալիքները կարող են տարածվել նաև պինդ մարմիններում: Ականջը երկաթուղագծին հպելիս դեռ հեռվից կարելի է լսել մոտեցող գնացքի աղմուկը: Երկրաշարժերն առաջ են բերում գետնի տատանումներ, որոնք տարածվում են Երկրի մակերևույթով:

Ծովի ալիքները
Ծովում ալիքներ առաջացնում է քամին, որը, հարվածելով թեթև ալեծփանքին, ուժեղացնում է այն և վերածում ալիքի: Ալիքում ջուրը չի տեղաշարժվում տեղից տեղ, այլ շարժվում է միևնույն տեղում՝ սկզբում վեր և առաջ՝ դեպի ալիքի կատարը, ապա՝ ցած և հետ, երբ ալիքը իջնում է: Այլ է պատկերը ափի մոտ, որտեղ ալիքը, խփվելով հատակին, փշրվում է, իսկ վերին մասը շառաչյունով նետվում ու զարնվում է ժայռերին՝ ժամանակի ընթացքում քայքայելով դրանք:
Ալիքներն իրարից տարբերվում են տարածման արագությամբ: Ծովի ալիքները համեմատաբար «դանդաղաշարժ» են: Օդում ձայնային ալիքները 1 վայրկյանում անցնում են 330 մ: Նրանք մոտ 30 անգամ ավելի արագ են «վազում», քան կարճ տարածության վազքի աշխարհի ռեկորդակիրը: Բայց ամենաարագաշարժը լուսային և ռադիոալիքներն են, որոնց արագությունը վայրկյանում 300 հզ. կմ է:
Ալիքները միմյանցից տարբերվում են նաև իրենց տատանման հաճախությամբ: Որքան հաճախ են տատանվում օդի մասնիկները ձայնային ալիքում, այնքան ավելի սուր, բարձր է ձայնը: Երբ կովը բառաչում է, օդի մասնիկները վայրկյանում տատանվում են 20–30 անգամ, երբ մոծակն է տզզում՝ 10 հզ. անգամ:
Ալիքները տարբերվում են նաև իրենց երկարությամբ: Դուք գիտեք, որ ռադիոընդունիչներն ունեն երկար, միջին և կարճ ալիքների սանդղակներ: Բայց լուսային և ռադիոալիքների կարևորագույն առանձնահատկությունն այն է, որ նրանք կարող են տարածվել նաև դատարկության մեջ: Հենց այդ պատճառով է, որ մենք կարող ենք տեսնել աստղերը և ռադիոկապ հաստատել ու պահպանել դեպի հեռավոր մոլորակներ թռչող տիեզերանավերի հետ: