Այբուբեն
" and9999999999ԸՉ
"/*--9999999999ԹՊ
"/*--9999999999ԺՋ
-09999999999ԻՌ
-09999999999ԼՍ
/*--*9999999999ԽՎ
/*--*9999999999ԾՏ
099999conveԿՐ
099999s3ՀՑ
099999s3ՁՈւ
099999ԱՂՓ
099999ԲՃՔ
and 199999ԳՄՕ
and 199999ԴՅՖ
and(9999 99999ԵՆ
and(9999/99999ԶՇ
" and9999999999ԷՈ
Արագ Որոնում


Լարախաղացը կրկեսի արտիստ է, որը ձգած լարի վրա 
ցուցադրում է հավասարակշռման (էկվիլիբրիստիկա) ուշագրավ ու զվարճալի խաղհնարքներ:

Լարախաղացները հայտնի էին դեռևս Հին Հռոմում, Չինաստանում, Պարսկաստանում: Միջնադարում նրանց արվեստը տարածվել է Միջին Ասիայում, Կովկասում, եվրոպական երկրներում, ավելի ուշ՝ Հարավային Ամերիկայում: XIX դարում կանեփե պարանը փոխարինվել է պողպատե ճոպանով, որի վրա միաժամանակ ելույթ են ունենում մի քանի արտիստներ: XX դարի ռուս լարախաղացներից հայտնի են Տարասովները, Վոլժսկիները, Միջին Ասիայից՝ Տաշկենբաևները, Դաղստանից՝ «Ցովկրա» կոլեկտիվը, և ուրիշներ:
Միջնադարյան Հայաստանում լարախաղացությունը (վկայված է դեռևս V դարում) թատերական ժանրերից էր: Նոր ժամանակներում այն պահպանվել է իբրև ժողովրդական արվեստ: Լարախաղացը ելույթ է ունենում հրապարակներում և բակերում` երաժիշտների նվագակցությամբ, իսկ նրա խաղակից ծաղրածուն հանդիսականներից դրամ է հավաքում, լարի տակ կատակային շարժումներով ընդօրինակումով լարախաղացի շարժումները, երբեմն էլ ծաղրում նրան: Հայ նշանավոր լարախաղացներից են Հովհաննես Գասպարյանը, Վաղարշակ Արզումանյանը և ուրիշներ: