Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Ֆրանսուա Վոլտեր 
(1694–1778 թթ.)
Ժան-Ժակ Ռուսո
(1712–1778 թթ.)
Ալեքսանդր Ռադիշչև
(1749–1802 թթ.)
Լուսավորականությունը գաղափարական հոսանք էր Արևմտյան 
Եվրոպայում (Հոլանդիա, Անգլիա, Ֆրանսիա) XVII–XVIII դարերում: XVIII դարն անվանում են Լուսավորության (Լուսավորականության) դար:

«Լուսավորականություն» տերմինն օգտագործել են լուսավորիչներ Մարի Ֆրանսուա Վոլտերը, Յոհան Հերդերը, բայց վերջնականապես ընդունվել է փիլիսոփա Իմանուիլ Կանտի «Պատասխան հարցին. ի՞նչ է լուսավորականությունը» (1784 թ.) հոդվածից հետո: XIX դարի պատմաբաններն ու փիլիսոփաները լուսավորականությունը բնութագրել են որպես մարդկային բանականության նկատմամբ անսահման հավատի, միջնադարյան եկեղեցական խավարամտության դեմ գիտության հաղթանակի դարաշրջան: 
Լուսավորականները հասարակության զարգացման կարևոր պայման էին համարում գիտելիքը, կատարյալ օրենքները և կրթության տարածումը: Իրենց գաղափարները տարածելու նպատակով նրանք հրատարակել են իմաստասիրական, գեղարվեստական, մանկավարժական, բարոյագիտական  բազմաթիվ գրքեր: Լուսավորական շարժումն ապագա հեղափոխությունների գաղափարական նախապատրաստությունն էր: Լուսավորականության գլխավոր ներկայացուցիչներից են Ջոն Լոկը, Ջոն Կոլինզը, Ջոն Տոլանդը, Անատոլի Էլշի Շեֆստբերին` Անգլիայում (որտեղ այն առաջացել է), Մարի Ֆրանսուա Վոլտերը, Շառլ Մոնտեսքիոն, Ժան-Ժակ Ռուսոն, Դենի Դիդրոն, Կլոդ Ադրիան Հելվեցիուսը, Պոլ Հանրի Հոլբախը` Ֆրանսիայում, Գոթհոլդ Լեսինգը, Յոհան Հերդերը, Յոհան Վոլֆգանգ Գյոթեն՝ Գերմանիայում, Թոմաս Ջեֆերսոնը, Բենջամին Ֆրանկլինը՝ ԱՄՆ-ում, Սեմյոն Դեսնիցկին, Յակով Կոզելսկին, Ալեքսանդր Ռադիշչևը` Ռուսաստանում: 
Հայ իրականության մեջ լուսավորական շարժման (XVII դարի վերջ – XIX դարի սկիզբ) հիմք ծառայեցին եվրոպական հեղափոխությունները և լուսավորիչների (հատկապես ֆրանսիացի) գաղափարները: Հայ լուսավորականներ էին Հովսեփ Էմինը, Շահամիր Շահամիրյանը («Գիրք անուանյալ որոգայթ փառաց», Մադրաս, 1773 թ.), Մովսես Բաղրամյանը («Նոր տետրակ, որ կոչի յորդորակ», Մադրաս, 1772 թ.) և ուրիշներ: