Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Լուվր թանգարանը
(բացվել է 1793 թ-ին)
Հին եգիպտական աստվածներ Օզիրիսի, Քորի  և Իզիդայի քանդակները
Անտոնիո Կանովա. «Ամուրը և Փսիքեն» (1793 թ.)
Ֆրանս Հալս. «Գնչուհին» (1628–30 թթ.)
Լուվրն աշխարհի խոշորագույն թանգարաններից է. հիմնադրվել է 1791 թ-ին, Փարիզում` որպես ազգային գեղարվեստական 
թանգարան. բացվել է 1793 թ-ին: 

«Լուվրը» սաքսոներեն է. նշանակում է ամուր կառույց:
XII դարի վերջին Ֆիլիպ Ավգուստ թագավորի հրամանով Սենայից ոչ հեռու կառուցվել է հզոր մի ամրոց՝ Փարիզը սաքսերի հարձակումից պաշտպանելու նպատակով, որը հետագայում վերակառուցվել է դղյակի: XIV դարում ամրոցը  Կառլոս V Իմաստունի նստավայրն էր: 1546–74 թթ-ին Ֆրանցիսկ I թագավորի հրամանով դղյակի տեղում ճարտարապետ Պիեռ Լեսկոն Վերածննդի ոճով կառուցել է թագավորական պալատը, որը քանդակազարդել է Ժան Գոժոնը: Այժմ պալատը Լուվրի Քառակուսի բակի մի մասն է: XVI դարի 2-րդ կեսին կառուցվել են պալատի Փոքր և Մեծ սրահները, որտեղ բնակվել են նկարիչներ, ոսկերիչներ, ստեղծվել են գորգագործական արհեստանոցներ, իսկ ավելի ուշ՝ նաև տպարան: 1624 թ-ին ճարտարապետ Ժակ Լեմերսիեն կառուցել է «Ժամացույցների տաղավարը», իսկ Լուի Լևոն կառուցապատել է բակը և ձևավորել ներքին ճակատները: 1661 թ-ին Փոքր սրահը վերակառուցվել է Ապոլլոնի սրահի, որի ներսը ձևավորել է նկարիչ Շառլ Լեբրենը: 1667–74 թթ-ին ճարտարապետ Կլոդ Պեռոն դասական ոճով կառուցել է Լուվրի արևելյան ճակատը և սյունաշարը: Լուվրի շինարարությունն ավարտվել է 1850-ական թականներին, երբ ճարտարապետներ Լուվր Վիսկոնտին և  Լեֆյուելը պալատական համալիրին կից կառուցել են այսպես կոչված Նոր Լուվրը, որի 2 մասնաշենքերը հյուսիսից շրջապատել են համալիրը՝ Մեծ սրահի երկայնքով: Այժմ Լուվրի գլխավոր մուտքն ապակեպատ Մեծ բուրգն է (1989 թ., ճարտարապետ՝ Յոհ Մինգ Պի):
Թանգարանի գեղարվեստական ֆոնդի հիմքը եղել են թագավորական հավաքածուները, որոնք հետագայում համալրվել են մենաստանների, եկեղեցիների և ազգայնացված որոշ տոհմական հավաքածուներով, նաև Նապոլեոնի արշավանքների ավարով, բազմաթիվ նվիրաբերումներով: Լուվրն ունի արևելյան, եգիպտական, հունական և հռոմեական հնագույն իրերի, քանդակի, գեղանկարի, դեկորատիվ-կիրառական արվեստի և այլ բաժիններ: Առավել լիակատար ներկայացված է ֆրանսիական արվեստը. ցուցադրված են Նիկոլա Պուսսենի, Ժորժ դը Լատուրի, Անտուան Վատտոյի, Ժակ Լուի Դավիդի,
Ռաֆայել. «Բալթազար Կաստիլյոնեի դիմանկարը» (1514–16 թթ.)
Էժեն Դելակրուայի, Գյուստավ Կուրբեի և ուրիշների գործերից: Լուվրում են համաշխարհային արվեստի մի շարք գլուխգործոցներ՝ «Սամոթրակիական Նիկեն», «Միլոսյան Վեներան», Միքելանջելոյի «Ստրուկները», Լեոնարդո դա Վինչիի «Մոնա Լիզան» («Ջոկոնդա»), Ռեմբրանդի «Բերսաբեն», նաև Ռաֆայելի, Տիցիանի, Վերոնեզեի, Ռուբենսի, Յան վան Էյքի և ուրիշների գործերից: Լուվրի ենթակայությամբ են գործում Իմպրեսիոնիզմի թանգարանը (բացվել է 1947 թ-ին՝ Ժյո դը Պոմ պատկերասրահում) և «Օրանժերեա» սրահը:
Լուվրի Դեկորատիվ արվեստի թանգարանում բացվել են`  1970 թ-ին` «Հայկական արվեստը Ուրարտուից մինչև մեր օրերը», 2007 թ-ին՝ «Սուրբ Հայաստան» (ցուցադրվել է հայկական մշակույթի շուրջ 200 գլուխգործոց) ցուցահանդեսները: «Հայկական հանրագիտարան. հրատարակչությունը» լույս է ընծայել վերջին ցուցադրության կատալոգը՝ «Սուրբ Հայաստան» (2007 թ.)
Հին հունական արվեստի, պոեզիայի և երաժշտության աստված Ապոլլոնի արձանը
Որսորդության և պտղաբերության 
աստվածուհի Արտեմիսի արձանը 
(մ. թ. ա. IV դար)
«Միլոսյան Վեներան» (մ. թ. ա. III–I դարեր)
Կարավաջո. «Մարիամի վերափոխումը» (1606 թ.)
Ժակ Լուի Դավիդ. «Պարիսի և Հեղինեի սերը» (1788 թ.)

   Լուվրում պահվում է շուրջ 300 հզ. նմուշ. ցուցադրվում է միայն 35 հզ-ը:
Աշխարհում ամենահաճախելի թանգարանն է` տարեկան շուրջ 9 մլն այցելու: