Այբուբեն
and 9999/99999Հ
and 9999999999Ձ
and(9999999999Ղ
and(99999Ճ
" and99999conveՄ
" and99999s3Յ
"/*--99999s3Ն
"/*--99999s3Շ
-099999ԱՈ
-099999ԲՈու
-099999ԳՉ
/*--*99999ԴՊ
/*--*99999ԵՋ
099999ԶՌ
099999ԷՍ
099999ԸՎ
099999ԹՏ
099999ԺՐ
099999ԻՑ
099999ԼՓ
199999ԽՔ
199999ԾՕ
9999 99999ԿՖ
Արագ Որոնում


Խաչքար. «Ա տառը` Արարչի խորհրդով» (2005 թ., հեղինակ` Ռուբեն Նալբանդյան)
Խաչքար-հուշակոթող (1195 թ., Կոշ)
Խաչքար (1602 թ., Ջուղա, այժմ՝ Էջմիածնում)
Խաչքարը միջնադարյան հայկական կերպարվեստի տեսակ է, 
կոթող-հուշարձան` խաչի պատկերով, զարդաքանդակների 
հորինվածքով ուղղաձիգ կանգնեցված սալաքար,
 ճակատով` դեպի արևմուտք: 

Խաչքարը հաջորդել է խաչով ավարտվող քառակող վաղմիջնադարյան կոթողներին և թևավոր խաչերին, որոնց մեծ մասը ոչնչացվել է արաբական արշավանքների ժամանակ: Խաչքարը բովանդակում է քրիստոնեության հիմնական գաղափարը՝ Հիսուս Քրիստոսի փրկագործությունը: Գլխավոր տարրը խաչն է՝ որպես Խաչեցյալի՝ Քրիստոսի, Կենաց ծառի, խոստացված երկնային հոգևոր դրախտի ու փրկության խորհուրդ. այն հայերի համար փոխարինել է սրբապատկերներին:
IV–V դարերից խաչքար կանգնեցվել է ռազմական հաղթանակներն ու պատմական կարևոր դեպքերը հավերժացնելու համար կամ, որպես ճարտարապետական զարդ, ագուցվել եկեղեցիների որմերին: Խաչքարը ծառայել է նաև որպես տապանաքար՝ հանգուցյալի հոգու փրկության համար, օրինակ՝ Նորատուսի, Սաղմոսավանքի, Հին Ջուղայի  (1998–2006 թթ-ին հիմնովին ավերել են ադրբեջանցիները) գերեզմանատների խաչքարերը: Վերջիններս նաև պատմական վավերագրեր էին, որոնց արձանագրությունները բովանդակում էին երկրի ներքին ու արտաքին կյանքին վերաբերող կարևոր տեղեկություններ: 
Խաչքարերի զգալի մասի վրա պատվիրատուի անվան կողքին կամ առանձին հիշատակվում է նաև պատրաստող վարպետի անունը. հիշարժան են Մխիթար Կազմողը (XII դար), Մոմիկը, Պողոսը (XIII դար), Քիրամ Կազմողը (XVI–XVII դարեր) և ուրիշներ: X–XIII դարերում ձևավորվել և ոճական առումով կատարելության են հասել խաչքարի արվեստի հիմնական տեսակները. կերտվել են ամբողջական քարերից և դրվել պատվանդանի վրա, ագուցվել կամ փորվել են եկեղեցիների պատերին, ժայռազանգվածներին կանգնեցվել են նաև խմբակային խաչքարեր: Մեզ հասած ամենավաղ խաչքարերից են Կատրանիդե թագուհու (879 թ., Գառնի), Գրիգոր Ատրներսեհ իշխանի (881 թ., Մեծ Մազրա) և ուրիշների կանգնեցրած խաչքարերը: Միջնադարում խաչքարերը երբեմն ներկել են կարմիր, ավելի հազվադեպ՝ սպիտակ և կապտավուն: Խաչքարերի տեսակներից
Նորատուսի գերեզմանատան խաչքարերը (հատված, IX–XVIII դարեր)
են «Սբ Սարգիսը» (սիրահար զույգերին «չար աչքից» անխոցելի դարձնող), «Ցասման խաչերը» (բնության տարերքը սանձող) և այլն: Սյուժետային և սրբապատկերային տարրեր են պարունակում «Ամենափրկիչ», «Դեիսուս» կամ «Բարեխոսություն», «Համբարձում», «Ծնունդ» և այլ տեսակներ: 
Խաչքարի արվեստը վերացական խորհրդանշային է՝ ամբողջությամբ տոգորված փրկության խորհրդով, այն ունի զուտ աստվածաբանական պաշտամունքային դեր ու նշանակություն: Խաչքարի արվեստը վերածնվել է վերջին տասնամյակներում. բազմաթիվ քարգործ վարպետներ ու քանդակագործներ շարունակում են խաչքարեր կերտելու ավանդույթները: 

Խաչքար (IX դար, Մաքենիս, 
այժմ՝ Էջմիածնում)
«Ամենափրկիչ» խաչքար 
(1279 թ., Ուրծ, այժմ՝ Էջմիածնում)
Խաչքար (1291 թ., Գոշավանք, 
վարպետ՝ Պողոս)

Խաչքար (1291 թ., Գոշավանք, 
վարպետ՝ Պողոս)
   «Սա [խաչքարը] մի արտակարգ երևույթ է մեր արվեստում: Ընկղմելով  ծաղիկների հյուսվածքների մեջ՝ վարպետը նույնիսկ խաչն օգտագործել է՝ արտահայտելու յուր ապրումները, յուր երազանքները: Սրանք մեր լավագույն ճարտարապետական կառուցվածքներին համազոր ստեղծագործություններ են...»:
Ռաֆայել Իսրայելյան
Խաչքար (IX դար, Մաքենիս, 
այժմ՝ Էջմիածնում)