Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Հայկական խճանկար (հայտնաբերվել է Երուսաղեմի հյուսիսային 
պարիսպների շրջակայքից)
Կիևի Սբ Սոֆիա տաճարի խճանկար (XI դար)
«Միխայիլ Լոմոնոսով» (2005 թ., էմալե խճանկար, գործ` Անդրեյ Մանջոսի)
Խճանկարը  համասեռ կամ տարբեր նյութերի (քար, գունախիճ, խեցի և այլն) մասնիկներից ստեղծված պատկեր է կամ զարդ, 
կոթողային զարդարվեստի տեսակ:

Խճանկարի մասնիկները՝ խճերը, պատկերազարդվող մակերեսին ամրացվում են կրով, ցեմենտով, խեժով կամ մեղրամոմով: Խճանկարի՝ մեզ հասած հնագույն նմուշներից են կավե անոթների օղակազարդերը (Միջագետք, մ. թ. ա. III  հազարամյակ): Բյուզանդական արվեստում գունախճերից և քարից (հաճախ՝ կիսաթանկարժեք) հավաքված խճանկարը չէր հղկվում, և գույնն ստանում էր յուրօրինակ արտահայտություն: 
Բյուզանդական խճանկարչության (օրինակ՝ Կոստանդնուպոլսի Սբ Սոֆիայի տաճարի) ավանդույթները յուրովի են դրսևորվել Իտալիայում, Հին Ռուսիայում (XI–XII դարեր, Կիևի Սբ Սոֆիայի և Միխայլովյան ոսկեգմբեթ տաճարներ), Վրաստանում (XI դար, Գելաթի վանք): Արևմտյան Եվրոպայի ռոմանական արվեստում գերիշխել են զարդերով, իսկ XVI դարում Իտալիայում՝ գունավոր հղկված քարերով խճանկարները: Մահմեդական երկրներում, նաև միջնադարյան Իսպանիայում ու Պորտուգալիայում XIII–XIV դարերում զարգացել է արաբական նախշերով խճանկարը: XVIII դարում Ռուսաստանում Միխայիլ Լոմոնոսովը վերականգնել է գունախճերով խճանկարի տեխնիկան: Սովորաբար խոշոր  կտորներից կազմված ժամանակակից խճանկարչության մեջ գերիշխում է ցայտուն գունագծերի համադրությունը (Ֆեռնան Լեժե, Ռենատո Գուտտուզո, Դավիդ Սիկեյրոս):
Հայկական խճանկարչության առաջին նմուշը Գառնիի ամրոցի բաղնիքի  հատակի խճանկարն է (հայտնաբերվել է 1953 թ-ին)` կազմված 15 երանգի քարերից (III դար, պատկերը կարող եք տեսնել «Գառնի» հոդվածում): Քարի և գունախճերի խորանարդիկներ են հայտնաբերվել Էջմիածնի IV–V դարերի հին տաճարի պեղումներով, զարդախճանկարի բեկորներ՝ Զվարթնոցում, Դվինում և Անիում: Երուսաղեմում պահպանվել են հայերեն մակագրությամբ 7 խճանկար հատակներ: 
Հայաստանում խճանկարչությունը վերածնունդ է ապրել 1960–70-ական թվականներին: Խճանկարչության հետաքրքիր աշխատանքներից են Հովհաննես Խաչատրյանի «Ավարայրի ճակատամարտը» (գունախիճ, Մատենադարան), Հովհաննես Մինասյանի «Ներփակ կորեր», «Երկրաչափական տարածություն» (տուֆ, Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտ), «Ռիթմեր» (քար, Երևանի «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճ), Կարապետ Եղիազարյանի «Դրախտ» (քար, Սարդարապատի ճակատամարտին նվիրված հուշակառույցի հյուրանոց-ռեստորանի ներսը), Երևանի Կենսաքիմիայի ինստիտուտի ճակատի խճանկարները և այլն:
Ֆլորենտական խճանկար 
(XV դար)
Երևանի Հայճարտշին գիտահետազոտական 
ինստիտուտի շենքի ճակատի խճանկարը 
(1967 թ., նկարիչ Ալբերտ Խաչատրյան)