Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Խրիմյան Հայրիկ
1820 թ., Վան 
1907 թ., Վաղարշապատ (թաղված է Էջմիածնի Մայր տաճարի բակում)
Խրիմյան Հայրիկի դիմաքանդակը (1907 թ., բրոնզ, քանդակագործ` Անդրեաս Տեր-Մարուքյան)
Խրիմյան Հայրիկը հասարակական-քաղաքական, մշակութային, կրթական և ազգային-ազատագրական շարժման գործիչ էր, 
Ամենայն հայոց կաթողիկոսը (Մկրտիչ Ա Վանեցի, 
1892–1907 թթ-ին): Ազգանվեր գործունեության համար 
ժողովուրդը նրան կոչել է Հայրիկ պատվանունով: 

Խրիմյան Հայրիկը (իսկական անուն-ազգանունը` Մկրտիչ Խրիմյան) ուսանել է Վասպուրականի Լիմ և Կտուց անապատների վանական դպրոցներում, 1842 թ-ին հաստատվել է Կոստանդնուպոլսում: 1854 թ-ին ձեռնադրվել է վարդապետ: 1855–56 թթ-ին հրատարակել է «Արծվի Վասպուրականի» ամսագիրը: 1856 թ-ի հունիսին, վերադառնալով Վան, ստանձնել է Վարագավանքի վանահայրությունը, որտեղ 1857 թ-ին հիմնադրել է հոգևոր ժառանգավորաց վարժարան, իսկ 1858 թ-ին վերսկսել «Արծվի Վասպուրականի» հանդեսի հրատարակությունը: 
1862 թ-ին Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքարանի հանձնարարությամբ ստանձնել է Սբ Կարապետ վանքի վանահայրությունը: Տարոնում հիմնադրել է հոգևոր ժառանգավորաց նոր վարժարան, 1863–65 թթ-ին հրատարակել է «Արծվիկ Տարոնո» երկշաբաթաթերթը՝ Գարեգին Սրվանձտյանի խմբագրությամբ: Ժողովրդանվեր գործունեության համար թուրքական կառավարությունը նրան հայտարարել է քաղաքականապես անբարեհույս հոգևորական և փակել դպրոցն ու տպարանը: 
1868 թ-ին Սբ Էջմիածնում օծվել է եպիսկոպոս, 1869 թ-ին ընտրվել Կոստանդնուպոլսի հայոց պատրիարք: Որպես պատրիարք՝ Պոլսի ազգային ժողովի քննարկմանն է դրել 1860 թ-ին ընդունված Ազգային սահմանադրության վերանայման, գավառահայության հարըստահարության, գավառների հոգևոր առաջնորդների ընտրության հարցերը: Պայքարել է գավառական երեսփոխանների թիվը Պոլսի հայոց ազգային ժողովում ավելացնելու համար: Նրա նախաձեռնությամբ ստեղծվել է գավառահայության հարստահարությունը քննող հանձնաժողով, որի կազմած տեղեկագիրը Պոլսի ազգային ժողովը 1872 թ-ին ներկայացրել է Բարձր դռանը: Այդ գործունեությունը հարուցել է թուրքական կառավարության և Կոստանդնուպոլսի հայ մեծահարուստների դժգոհությունը, որի պատճառով 1873 թ-ի օգոստոսին նա հրաժարվել է պատրիարքությունից:
Իբրև Բեռլինի վեհաժողովի (1878 թ.) հայկական պատվիրակության ղեկավար՝ նախապես այցելել է եվրոպական մեծ տերությունների (Գերմանիա, Անգլիա, Ֆրանսիա, Իտալիա) պետական պաշտոնյաներին  և փորձել ձեռք բերել նրանց բարյացակամությունը Հայկական հարցի լուծման համար: Սակայն, հիասթափված վեհաժողովի արդյունքներից, փոխել է իր դիրքորոշումը և ժողովորդին ազգային-ազատագրական պայքարի կոչ արել:
1879 թ-ին Խրիմյան Հայրիկն ընտըրվել է Վասպուրականի հոգևոր առաջնորդ. եռանդուն գործունեություն է ծավալել նահանգում, օժանդակել Վանի «Սև խաչ» և Կարինի «Պաշտպան հայրենյաց» ազգային-ազատագրական գաղտնի կազմակերպությունների ստեղծմանն ու գործունեությանը: Խրիմյանի անվան հետ կապելով արևմտահայ գավառների ժողովրդական հուզումները՝ 1885 թ-ին Բարձր դուռը նրան կանչել է Կոստանդնուպոլիս: Չնայած խիստ հսկողությանը՝ այդտեղ նույնպես ծավալել է հասարակական գործունեություն: Ազգային ժողովը նրա նախաձեռնությամբ 2 տեղեկագիր-բողոքագիր է ներկայացրել թուրքական կառավարությանը՝ հայ գավառների օրըստօրե վատթարացող վիճակի մասին: 1890 թ-ի հուլիսի 15-ի Գում Գափուի ցույցից հետո թուրքական կառավարությունը նրան աքսորել է Երուսաղեմ: 
1892 թ-ի մայիսին ընտրվել է Ամենայն հայոց կաթողիկոս, սակայն սուլթանը չի համաձայնել Խրիմյանին ազատել թուրքահպատակությունից և միայն 13 ամիս անց Ռուսաստանի ցարի միջնորդությամբ նրան թույլատրել է գնալ Սբ Էջմիածին: 1893 թ-ի սեպտեմբերի 26-ին օծվել է Ամենայն հայոց կաթողիկոս: 1895 թ-ին մեկնել է Սանկտ Պետերբուրգ, ներկայացել Նիկոլայ II ցարին՝ Արևմտյան Հայաստանում խոստացված բարենորոգումների իրականացման խնդրագրով: 1894–96 թթ-ի արևմտահայերի ջարդերի ժամանակ արել է առավելագույնը. նյութապես օգնել է գաղթականներին, պայմաններ ստեղծել հայրենի երկիր վերադառնալու համար: Եռանդուն պայքար է մղել  հայ եկեղեցապատկան կալվածքները բռնագրավելու մասին ցարական կառավարության 1903 թ-ի հունիսի 12-ի օրենքի  դեմ. հոգևոր թեմակալ առաջնորդներին կարգադրել է չենթարկվել դրան:
Մկրտիչ Ա Վանեցու օրոք Սբ Էջմիածնի վանքում կառուցվել են նոր հյուրանոց, Սինոդի նոր շենքը, թանգարան, նոր մատենադարան: Մկրտիչ Խրիմյանը գրել է բազմաթիվ հոգևոր, կրոնաբարոյախոսական, հրապարակախոսական, ազգագրական աշխատություններ: Նրա կյանքի ու գործունեության վերաբերյալ հրատարակվել են բազմաթիվ գրքեր, այդ թվում` Էմմա Կոստանդյանի «Մկրտիչ Խրիմյան. հասարակական-քաղաքական գործունեությունը» (2000 թ.) արժեքավոր աշխատությունը:
Հայ ժողովուրդը երգեր է ձոնել Խրիմյան Հայրիկին:

   Խրիմյան Հայրիկը կոչ էր անում առավել ուշադրություն դարձնել գավառահայությանը, Արևմտյան Հայաստանում զարկ տալ լուսավորության զարգացմանը:
   «Ժողովուրդ հայոց, անշուշտ լավ հասկցաք, թե զենքն ինչ կրնար գործել և կգործե: Ուրեմն, սիրելի և օրհնյալ հայաստանցիներ, գավառացիներ, երբ հայրենիք վերադառնալու լինիք, ձեր բարեկամաց և ազգականաց իբրև պարգև մեկ-մեկ զենք տարեք, զենք առեք և դարձյալ զենք...»:  
Խրիմյան Հայրիկ