Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Կա­նա­չյան Բար­սեղ
1885 թ., ք. Ռո­դոս­թո (այժմ՝ Թե­քիր­դաղ), 
Թուր­քիա
1967 թ., Բեյ­րութ
Կոմ­պո­զի­տոր, խմբա­վար, երաժշ­տա­կան, հա­սա­րա­կա­կան գոր­ծիչ Բար­սեղ Կա­նա­չյա­նը Կո­մի­տա­սի աշա­կերտն ու նշա­նա­վոր հետևորդն է հայ խմբեր­գա­յին ար­վես­տում:

Բար­սեղ Կա­նա­չյա­նը 1888 թ-ից բնակ­վել և նախ­նա­կան կրթու­թյունն ստա­ցել է Կոս­տանդ­նու­պոլ­սում: 1896 թ-ին ըն­տա­նի­քի հետ գաղ­թել է Վառ­նա (Բուլ­ղա­րիա), որ­տեղ ջու­թա­կի և երաժշ­տու­թյան տե­սու­թյան դա­սեր է առել կոմ­պո­զի­տոր և խմբա­վար Նա­թան Ամիր­խա­նյա­նից:  1903 թ-ից սո­վո­րել է Բու­խա­րես­տում (դաշ­նա­մուր): 1908 թ-ին Կա­նա­չյա­նը վե­րա­դար­ձել է Կոս­տանդ­նու­պո­լիս. ստեղ­ծել է «Քնար» փո­ղա­յին նվա­գա­խում­բը, դա­սա­վան­դել, կա­տա­րել ստեղ­ծա­գոր­ծա­կան առա­ջին փոր­ձե­րը: 1910 թ-ից եր­գել է Կո­մի­տա­սի երգ­չախմ­բում, նրա­նից հար­մո­նի­ա­յի ու խմբա­վա­րու­թյան դա­սեր առել: 1919 թ-ին Կո­մի­տա­սին նվիր­ված հա­մեր­գում, որ­պես խմբա­վար, հան­դես է եկել 400-հո­գա­նոց միա­ցյալ երգ­չախմ­բով, «հինգ սա­նե­րի» հետ ներ­դաշ­նա­կել և հրա­տա­րա­կել է հայ­րե­նա­սի­րա­կան եր­գեր («Հայ գու­սան» տետր):
1920 թ-ից Կա­նա­չյա­նը երաժշ­տա­կան կրթու­թյու­նը շա­րու­նա­կել է Փա­րի­զում, 1922 թ-ից հայ գաղ­թա­վայ­րե­րում զբաղ­վել է խմբա­վա­րու­թյամբ: 1926 թ-ից դա­սա­վան­դել է Կիպ­րո­սի Մել­գո­ն­յան վար­ժա­րա­նում, 1933 թ-ից՝ Բեյ­րու­թի Նշան Փա­լան­ջյան ճե­մա­րա­նում: 1936 թ-ին Բեյ­րու­թում ստեղ­ծել է «Գու­սան» մշտա­կան երգ­չա­խում­բը, որի հա­մար ինք­նա­տիպ ոճով մշա­կել է հայ­կա­կան և արա­բա­կան ժո­ղովր­դա­կան եր­գեր, հան­դես եկել հա­մերգ­նե­րով: 
Կա­­նա­­չյա­­նը գրել է շուրջ 30 խմբերգ («Հոյ­­նար», «Դա­­լի­­լո», «Վար­դե­րի հետ» և այլն) և հայ բա­­նաս­­տեղծ­­նե­­րի խոս­­քե­­րով 10 մե­­ներգ՝ դաշ­­նա­­մու­­րի նվա­­գակ­­ցու­­թյամբ («Օրոր», «Ասում են ու­­ռին», «Ալ­­վար­­դի երա­­զը» և այլն), որոնք առանձ­­նա­նում են մե­­ղե­­դայնու­­թյամբ և վո­­կա­­լի նուրբ զգա­­ցո­­ղու­­թյամբ: Հե­­ղի­­նակ է նաև 20 ման­­կա­­կան եր­­գե­­րի և «Աբե­­ղա» (ըստ Լևոն Շան­­թի «Հին աստ­­ված­­ներ» դրա­­մա­­յի) եր­­գա­­յին օ­պե­­րա­­յի: 
Կա­­նա­­չյա­­նի ստեղ­­ծա­­գոր­­ծու­­թյան մեջ առա­­վել ու­շա­գ­րավ է «Նա­­նոր» վի­­պա­­կան-դ­­րա­­մա­­տի­­կա­­կան խմբեր­­գա­­յին ծա­­վա­­լուն պատ­­կե­­րը, որը հայ դա­­սա­­կան խմբեր­­գա­­յին ար­­վես­­տի նշա­­նա­­վոր եր­­կե­­րից է: Հայտ­­նի է «Բա՛մ, փո­­րո­­տան» հայ­­րե­­նա­­սի­­րա­­կան եր­­գի նրա մշա­­կու­­մը: Կա­­նա­­չյա­­նի խմբեր­­գերն ու մե­­ներ­­գե­­րը մա­­սամբ  հրա­­­տա­­­րակ­­­վել են Բեյ­­­րու­­թում (1946–48 թթ-ին) և Երևա­­նում (1969 թ-ից): 
Արա­բա­կան և այլ մշա­կույ­թների զար­գաց­մա­նը նպաս­տե­լու հա­մար Կա­նա­չյա­նը պարգևատր­վել է լի­բա­նա­նյան «Մայ­րի­ներ» և ֆրան­սի­ա­կան «Le palme d'academie» շքան­շան­նե­րով:
Բարսեղ Կանաչյանի անու­նով  Բեյ­րու­թում կոչ­վել է երաժշ­տա­նոց, Երևա­նում՝ արվեստի դպրոց:

   Բարսեղ Կա­նա­չյա­նը Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան օրհ­ներ­գի երաժշ­տու­թյան հե­ղի­նակն է: