Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Կան­դինս­կի Վա­սի­լի
1866 թ., Մոսկ­վա
1944 թ., Նյո­յի-­սյուր-­Սեն (Փա­րի­զի մոտ)
Վ. Կանդինսկի. «Ան­վեր­նա­գիր» (1910 թ.)
«Կոմպոզիցիա IV» (1911 թ.)
Վ. Կանդինսկի. «Փոք­րիկ հա­ճույք­ներ» (1913 թ.)
Ռուս նկա­րիչ, տե­սա­բան Վա­սի­լի Կան­դինս­կին աբստ­րակտ 
(վե­րա­ցա­պաշ­տա­կան) ար­վես­տի  հիմ­նա­դիր­նե­րից է:

Վա­սի­լի Կան­դինս­կին 1893 թ-ին ավար­տել է Մոսկ­վա­յի տնտե­սա­գի­տու­թյան և իրա­վուն­քի հա­մալ­սա­րա­նի իրա­վա­բա­նու­թյան ֆա­կուլ­տե­տը: Կան­դինս­կին նկա­րել է 30 տա­րե­կա­նից: 1896–1914 թթ-ին ապ­րել է Գեր­մա­նի­ա­յում, 1897–98 թթ-ին սո­վո­րել է Մյուն­խե­նում՝ Ան­տոն Աժ­բեի մաս­նա­վոր դպրո­ցում, 1900 թ-ին՝ Գե­ղար­վես­տի ակա­դե­մի­ա­յում և աշա­կեր­տել գեր­մա­նա­ցի նկա­րիչ Ֆրանց ֆոն Շտու­կին: 1901 թ-ին Կան­դինս­կին հիմ­նել է «Ֆա­լանգ» գե­ղար­վես­տա­կան հաս­տա­տու­թյու­նը, նաև  դպրոց, որ­տեղ դա­սա­վան­դել է: 1900 թ-ից մաս­նակ­ցել է մոս­կո­վ­յան նկա­րիչ­նե­րի խմբակ­ցու­թյան «Բուբ­նո­վի վա­լետ» գե­ղար­վես­տա­կան հաս­տա­տու­թյան ցու­ցա­հան­դես­նե­րին: Այդ շրջա­նի գոր­ծե­րում («Իմպ­րո­վի­զա­ցիա N 7», 1910 թ., «Ան­վեր­նա­գիր», 1910 թ., «Անո­րո­շու­թյուն», 1917 թ., «Կոմ­պո­զի­ցիա X», 1939 թ., և այլն) Կան­դինս­կին մշա­կել է գե­ղան­կար­չու­թյան մեջ գույ­նի ռիթ­միկ օգ­տա­գործ­ման նո­րա­րա­րա­կան սկզբունք­ներ, որոնք աս­տի­ճա­նա­բար դուրս են մղել իրա­կա­ն կյան­քի ճշմա­րիտ պատ­կեր­նե­րը: Նրա գե­ղար­վես­տա­կան որո­նում­նե­րը հան­գել են «մա­քուր» գե­ղան­կար­չու­թյա­նը, «ոգու ինք­նա­ար­տա­հայտ­մանն ու ինք­նա­զար­գաց­մա­նը»:
1911 թ-ին մի շարք էքսպ­րե­սի­ո­նիստ նկա­րիչ­նե­րի (Ֆրանց Մարկ, Ալեք­սեյ Յավ­լինս­կի և ու­րիշ­ներ) հետ Կան­դինս­կին Մյուն­խե­նում ստեղ­ծել է «Կա­պույտ հե­ծյալ»  խմբա­վո­րու­մը, բա­ցել իր առա­ջին ցու­ցա­հան­դե­սը: 1914 թ-ին նկա­րի­չը վե­րա­դար­ձել է Մոսկ­վա, ստեղ­ծել ռե­ա­լիս­տա­կան և կի­սա­աբստ­րակտ գոր­ծեր, հիմ­նա­կա­նում՝ բնան­կար­ներ: Կան­դինս­կին Պետ­րոգ­րա­դի (այժմ՝ Սանկտ Պե­տեր­բուրգ) գե­ղան­կար­չա­կան մշա­կույ­թի թան­գա­րա­նի և Մոսկ­վա­յի գե­ղար­վես­տա­կան մշա­կույ­թի ինս­տի­տու­տի հիմ­նա­դիր­նե­րից էր,  Ռու­սաս­տա­նի գե­ղար­վես­տա­կան գի­տու­թյուն­նե­րի ա­կա­դե­մի­ա­յի փոխ­նա­խա­գա­հը:
Ու­շագ­րավ են նրա ապա­կեն­կար­նե­րը («Ամա­զո­նու­հին», 1918 թ., «Ա­մա­զո­նու­հին լեռ­նե­րում», 1919 թ., և այլն): 1921 թ-ին նկա­րի­չը կրկին ապ­րել է Գեր­մա­նի­ա­յում. դա­սա­վան­դել է «Բա­ու­հա­ուզ» դպրո­ցում (1922 թ-ից՝ պրո­ֆե­սոր), մաս­նակ­ցել է ռու­սա­կան ար­վես­տի առա­ջին ցու­ցա­հան­դե­սին: 1920-ա­կան թվա­կան­նե­րին Կան­դին­ս­կին աբստ­րակտ ար­վես­տի հանրա­ճա­նաչ նկա­րիչ­նե­րից էր: 1933 թ-ից, երբ իշ­խա­նու­թյան գլուխ են ան­ցել նա­ցիոնալ-սոցիալիստները Կան­դինս­կին հաս­տատ­վել է Փա­րի­զում: Վեր­ջին շրջա­նի լա­վա­գույն աշ­խա­տանք­նե­րից են՝ «Կոմ­պո­զի­ցիա IX» (1936 թ.), «Երկ­նա­կա­պույտ» (1940 թ.), «Տար­բեր եղե­լու­թյուն­ներ» (1941 թ.), «Վեր­ջին աք­վա­րե­լը» (1944 թ.) և այլն:
Կան­դինս­կին գրել է բազ­մա­թիվ աշ­խա­տու­թյուն­ներ և տե­սա­կան հոդ­ված­ներ: 

«Փոքրիկ երազանք` կարմիրով» (1925 թ.)

   Մյուն­խե­նում Կան­դինս­կին մաս­նակ­ցել է «Նոր ար­վես­տա­գետ­նե­րի մի­ու­թյան» (1909 թ.) ստեղծ­մա­նը, ընտր­վել նա­խա­գահ: Մի­ու­թյունն ար­վեստ­նե­րի մի­աս­նու­թյան գա­ղա­փա­րի խորհր­դա­նիշ էր ընտ­րել Արա­րատ լե­ռը, հիմ­նել «Արա­րատ» հան­դե­սը, որը լույս է տե­սել 1909–11 թթ-ին:
   2007 թ-ին Ռու­սաս­տա­նում սահ­ման­վել է Կան­դինս­կու ան­վան ամե­ն­ամյա մրցա­նակ: